ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գովելի կլինի, եթե Քաղավիացիան հանրայնացնի ֆինանսական բոլոր խթանիչներն ու հիմնավորումները, որով հաստատվել է Ryanair-ի հետ համագործակցությունը 10/17/2019 18:27 | ԼՐԱՀՈՍ
Ryanair ավիաընկերության հետ նախկինում չկայացած համագործակցությունը և ներկայումս հաստատված համագործակցությունը պայմանավորված է պետության կողմից սուբսիդիաների խնդրի լուծումով։ Լոուքոսթերներն աշխատում են միմիայն այդ պարագայում, հակառակ դեպքում՝ նրանք պարզապես օգուտ չեն ունենում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն այս կարծիքն արտահայտեց՝ անդրադառնալով Ryanair ավիաընկերության ՀՀ շուկա մտնելու համար կառավարության նախաձեռնած խթանիչ գործոններին։
«Լոուքոսթերների աշխատանքի հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ մի կողմից նրանք որոշակի ուղևորափոխադրման ծառայություններ են մատուցում, մյուս կողմից այն պետությունների կողմից, որոնց հետ համագործակցում են, ստանում են ֆինանսական որոշակի խթաններ։ Դրանք կարող են լինել պետբյուջեից ուղիղ վճարումների տեսքով, կամ հարկային արտոնությունների»,-նշեց տնտեսագետը։
Ըստ էության Քաղավիացիայի կոմիտեն նշել է, որ կան որոշակի հանգամանքներ, որոշակի պայմանավորվածություններ օդի հարկի հետ կապված արտոնությունների տեսքով, բայց տնտեսագետի խոսքով փակագծերը չեն բացվում, թե կոնկրետ ինչ լրացուցիչ ֆինանսական խթանների մասին է խոսում կառավարությունը։
Լիլիա Ամիրխանյանը նկատեց՝ ավիաընկերության հետ նախկինում՝ 2015 թվականին ունեցած բանակցությունների ժամանակ շրջանառվում էր 5 մլն դոլարի ներդրման մասին լուրը, երբ պետության կողմից սուբսիդավորումը պետք է լիներ յուրաքանչյուր ուղևորի համար 76-ից 80 եվրո փոխհատուցման տեսքով. «Այդ ժամանակ համագործակցությունը չստացվեց, որովհետև մեր պետական բյուջեն չուներ այդ հնարավորությունը։ Տվյալ պարագայում լոուքոսթերը Հայաստանում գործունեություն ծավալելու հարմարավետություն չտեսավ»,-ասաց Լիլիա Ամիրխանյանը՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ կառավարությունն ու քաղավիացիայի կոմիտեն ինչ-որ ֆինանսական խթաններ լուծել են, սակայն թե ինչ, մանրամասները հայտնի չեն։
«Սխալ կլինի համեմատել 2015-ի մերժման հիմքերը և 2019-ի հաստատման հիմքերը, որովհետև 2015-ի և 2019-ի բյուջետային հնարավորությունները տարբերվում են։ Հետևաբար գովելի կլինի, եթե քաղավիացիայի կոմիտեն բոլոր պայմանները, ֆինանսական բոլոր խթանիչներն ու հիմնավորումները, որի վրա որոշում է կայացվել, հանրայնացնի»,-նշեց տնտեսագետը, ով առավելապես հակված է, որ համաձայնությունը ձեռք է բերվել հենց պետբյուջեից վճարվող գումարների հաշվին. «Պետք է հասկանանք, արդյոք ձեռք բերված պայմանավորվածությունից քաղաքացիների շահը համարժե՞ք է պետբյուջեից վճարվող գումարներին, թե ոչ։ Ինչպես նաև հասկանալ արդյոք էժան ավիաթռիչքներ իրականացնելով փորձում ենք սոցիալական խնդիր լուծել, թե՞ փորձում ենք բիզնեսին խթանել»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։
Վերջինս պնդում է՝ անկախ քննադատություններից, դեմ և կողմ կարծիքներից, բոլորս էլ շահառուներ ենք և բոլորս էլ օգտվելու ենք, միաժամանակ իրավունք ունենք հասկանալու՝ որքանով են արդարացված վճարումները. «Այդ ներդրումները կատարվում են մեր վճարած հարկերից ձևավորված բյուջեից և հստակ պատկերացում ունենալու համար պետք է հանրայնացնել այդ փաստաթուղթը»,-հավելեց Լիլիա Ամիրխանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից