ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մի մասով քննություն է տարվում, մի մասով՝ ոչ»․ կաշառքի գործով մեկնարկեց պաշտպանական ճառերի փուլը 10/17/2019 14:51 | Դատական ռեպորտաժներ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառք ստանալուն օժանադակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով պաշտպանական ճառերի փուլը։
Նիստին ներկա են ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը, վերջինիս պաշտպան Նիկոլայ Հակոբյանը, ամբաստանյալ Վահագն Դանիելյանը, վերջինիս պաշտպաններ Հենրիկ Մաղաքյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Գործով մեղադրող դատախազն է Արթուր Չախոյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստին ճառով հանդես եկավ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը։ Վերջինս, ընթերցելով Դանիելյանին առաջադրված մեղադրանքը, ընդգծեց, որ կան կարեւոր հանգամանքներ, որոնք մեղադրանքում ներառված չեն եղել, եւ վարույթն իրականացնող մարմինը դրանց ուշադրություն չի դարձրել․ «Երբ դատարանում այդ հարցերը վեր հանվեցին, եւ փաստեր կան, որ այդ մասին հայտնի էին նաեւ վարույթն իրականացնող մարմնին, հարգարժան մեղադրողը դրանց ուշադրություն չդարձրեց»։
Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրված է 2500 դոլարի հանգամանքը, սակայն նիստերի ընթացքում իրենք լսել են միայն 2400 դոլարի մասին․ «Նշվում է նաեւ, որ Վահագն Դանիելյանը հանցավոր համաձայնության է եկել Գագիկ Հեբոյանի հետ, սակայն մեկ տող, մեկ բառ չկա, թե երբ եւ ինչ ձեւով են նրանք այդ հանցավոր համաձայնությանը եկել։ Եվ դրա վերաբերյալ իհարկե բարձրաձայնվեց դատաքննության ընթացքում, սակայն արձագանքներ մենք չլսեցինք»։
Պաշտպանը նշեց՝ եթե հանցավոր համաձայնություն էր ձեռք բերվել, ապա ինչու էր Գագիկ Հեբոյանը Բենիկ Հարությունյանին (գործով առանցքային վկա-խմբ․) առաջին անգամ ուղարկում Լիլիթի մոտ (Դանիելյանի գրասենյակի օգնական-խմբ․) եւ ոչ հենց Վահագն Դանիելյանի․ «Այսինքն՝ հաստատապես կասկածի տակ են դրվում Բենիկ Հարությունյանի ցուցմուքներն առ այն, որ որեւիցե կերպով համաձայնություն է եղել Գագիկ Հեբոյանի հետ՝ կաշառք տալու վերաբերյալ։ Բա որ պայմանավորվածությունը կար, բա որ նա վստահում էր միայն Վահագն Դանիելյանին, էդ ո՞նց եղավ, որ Բենիկը սկզբից գնաց Լիլիթի մոտ, քննարկումներ եղան․․․ Այդ ուղղությամբ ոչ մի քննություն իրականացված չէ։ Նշանակում է՝ Բենիկ Հարությունյանը սուտ է խոսել, ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չի եղել»։
Պաշտպանն ընդգծեց՝ այսօր ոչ ոք չի մտածում, թե ինչպես եղավ, որ Բենիկ Հարությունյանի կարգավիճակը մեղադրյալից փոխվեց վկայի, որ նրա գույքը կալանքից հանվեց, որ նրա՝ տարիներով տեւած գործերը մեկ գրիչի հարվածով վերացան․ «Պետական միլիոնները մեկ րոպեի ընթացքում հօդս ցնդեցին։ Արդյո՞ք դա գինը չէր՝ Գագիկ Հեբոյանին դատելու եւ Վահագն Դանիելյանին դրան զոհ դարձնելու։ Արդյո՞ք անհրաժեշտություն չկար այդ ուղղությամբ նախաքննություն անելու։ Ինչ-որ անձ, ով տարիների թշնամություն է ունեցել, հասել է իր նպատակին՝ պետական ռեսուրսներն օգտագործելով»։ Պաշտպանը նշեց, որ այս հարցում իրենք հետեւողական են լինելու․ «Վահագն Դանիելյանն այստեղ դերակատարություն չունի, նա պետք է գնա, դատվի, որպեսզի հիմնավորվի Գագիկ Հեբոյանի կաշառք վերցնելու հանգամանքը»։
Գրիգորյանն ընդգծեց՝ արդյո՞ք Գագիկ Հեբոյանը Վահագի համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան իր ընտանիքը, որ հանուն վերջինիս նա այդ արարքին գնար․ «Արդյո՞ք այդքան տարի աշխատող փաստաբանը այդքան բանը կարող էր չհասկանալ։ Եթե չեք ասում, որ Գագիկ Հեբոյանը նրան խոստացել էր՝ այսքան գումարը քոնն է։ Եթե դա չկար, արդյո՞ք փաստաբանն այսքանը չէր հասկանա։ Գագիկ Հեբոյանի գլխին սարքել են, եւ Վահագն Դանիելյանը դատվում է, որովհետեւ եթե Վահագն Դանիելյանը չդատվի, Գագիկ Հեբոյանը չի դատվի։ Տրամաբանությունը սա է։ Ներքին համոզմունքն ինչպիսին էլ լինի՝ դատավորի թե մեղադրողի, պիտի հիմքում լինեն ապացույցներ, կասկածները պիտի փարատվեն, թե չէ մի մասով քննություն է տարվում, մի մասով՝ ոչ»։
Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց Քրեական դատավարության այդ հոդվածը, ըստ որի՝ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության վերաբերյալ չի կարելի հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործի փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար կապակցությամբ․ «Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, չնայած մեղադրական եզրակացությունը կարդալով՝ տպավորություն է, թե ամբողջը հաստատված է, եւ մնացածը քննել պետք չէ։ Դատավորը, ինչպես նաեւ հետաքննության մարմինը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին՝ դրանցից մեկին ակնհայտ նվազ նշանակություն տալով։ Բացահայտ բան է․ մեկը թող ասի, որ նվազ նշանակություն չի տրվել»։
Գուրգեն Գրիգորյանը հավելեց, որ ըստ իրենց՝ գործի փաստական հանգամանքները չեն համապատասխանում Վահագն Դանիելյանին առաջադրված մեղադրանքին․ «Եթե դատարանը խորհրդակցական սենյակում Բենիկ Հարությունյանի ցուցմունքների գնահատման արդյունքում հանգի հետեւության, որ դրանք արժանահավատ են, ապա պաշտպանական կողմը գտնում է, որ անգամ այդ դեպքում Վահագն Դանիելյանի նկատմամբ չի կարող կայացվել մեղադրական դատավճիռ»։ Գրիգորյանի պնդմամբ՝ սույն քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցները չեն համապատասխանում հիմնավոր կասկածի ապացուցման մակարդակին․ «Ոսւտի միայն Բենիկ Հարությունյանի ցուցմունքի հիման վրա հնարավոր չէ իրավական գնահատական տալ Վահագն Դանիելյանի արարքներին։ Այսինքն՝ փաստական տվյալների ապացուցման առուոմով առկա է չփարատված կասկած՝ հօգուտ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի»։
Պաշտպանը նշեց, որ առկա պայմաններում հնարավոր չէ իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ, ուստի խնդրեց նրան արդարացնել։
Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում կշարունակվի պաշտպանական ճառերի փուլը, նշանակվեց հոկտեմբերի 30-ին՝ ժ․ 12։30-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել