ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը 10/17/2019 12:33 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
- Տիկին Մելոյան, այսօր հայտնին դարձավ, որ Արման Բաբաջանյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Խոսքը գնում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր, հետագայում նախագահ ընտրվելու գործընթացի մասին։ Որպես իրավաբան ինչ հիմքեր եք տեսնում քրեական գործ հարուցելու համար։
- Պատգամավորն իր դիմումը ներկայացրել էր Ազգային ժողովում դեռևս Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավոր լիազորությունների դադարեցման վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման շրջանակներում: Խոսքը գնում էր նախորդ տարվա մարտ ամսին Հրայր Թովմասյանի կողմից մինչև Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելը /հիշեցնեմ, որ այդ ժամանակահատվածում դեռևս ՍԴ դատավորներին առնչվող սահմանադրական կարգավորումներն ուժի մեջ չէին մտել և սկսեցին գործել 2018 թվականի ապրիլի 9-ից/ Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարական ներկայացնելու բացակայության մասին:
Սա, ըստ իս, Սահմանադրական դատարանի դատավոր-անդամ խեղաթյուրած դիսկուրսի երկրորդ փուլն է:
Վերլուծենք իրավիճակը. պատգամավորը փորձում է հիմնավորել, որ Հրայր Թովմասյանը չէր կարող դառնալ ՍԴ անդամ, այնուհետև՝ ՍԴ նախագահ, քանի որ հրաժարականի դիմում չէր ներկայացրել և դեռևս պատգամավոր էր: Իսկ ինչ է սահմանում Սահմանադրությունը:
Նախ՝ 2018 թվականին արդեն գործում էին պատգամավորի լիազորությունների դադարման և դադարեցման 2015 թվականի Սահմանադրության դրույթները: Սահմանադրության 209-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 90-102-րդ հոդվածներն ուժի մեջ էին մտել Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:
Մասնավորապես, Սահմանադրության 98-րդ հոդվածը, որպես պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք նախատեսում է պատգամավորի մանդատի համատեղելիությունը, համաձայն որի՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Հետևաբար՝ ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները, որպես պատգամավոր դադարեցվել են օրենքի ուժով, ինչի հիմք է հանդիսացել նրա որպես Սահմանադրական դատարանի անդամ ընտրությունը:
-Տիկին Մելոյան, եթե չեմ սխալվում Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը նույնպես իրենց պաշտոնները զբաղեցրել են՝ հանդիսանալով Ազգային ժողովի պատգամավոր: Արդյո՞ք նրանց նկատմամբ ևս քրեական գործ հարուցելու հիմքեր են առկա:
- Շատ տեղին և նշանակետային խնդիր բարձրացրեցիք: Ըստ Արման Բաբաջանյանի մեկնաբանության, այո՛, եթե այս հիմքը ՀՔԾ-ն իշխանության յուրացում է որակել, ապա նույն իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը և/կամ Արարատ Միրզոյանը, քանի որ վերջիններիս լիազորությունները դադարեցվել են նույն ընթացակարգով, ինչը, բնականաբար, կրկին եմ ընդգծում՝ աբսուրդային է:
Ամփոփելով, վերահաստատեմ մոտեցումս, որ Սահմանադրության դրույթների մանիպուլյատիվ մեկնաբանությունը և խեղաթյուրումը հարված է իրավական պետության հիմքերին, և նմանաբնույթ քայլերն արժանի են քննադատության, և առնվազն գոնե իրավապահ մարմինները պետք է տեղիք չտան նմանաբնույթ երևույթներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ