Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է

«Մի մասով քննություն է տարվում, մի մասով՝ ոչ»․ կաշառքի գործով մեկնարկեց պաշտպանական ճառերի փուլը 10/17/2019   14:51  |  Դատական ռեպորտաժներ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառք ստանալուն օժանադակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով պաշտպանական ճառերի փուլը։

Նիստին ներկա են ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը, վերջինիս պաշտպան Նիկոլայ Հակոբյանը, ամբաստանյալ Վահագն Դանիելյանը, վերջինիս պաշտպաններ Հենրիկ Մաղաքյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Գործով մեղադրող դատախազն է Արթուր Չախոյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստին ճառով հանդես եկավ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը։ Վերջինս, ընթերցելով Դանիելյանին առաջադրված մեղադրանքը, ընդգծեց, որ կան կարեւոր հանգամանքներ, որոնք մեղադրանքում ներառված չեն եղել, եւ վարույթն իրականացնող մարմինը դրանց ուշադրություն չի դարձրել․ «Երբ դատարանում այդ հարցերը վեր հանվեցին, եւ փաստեր կան, որ այդ մասին հայտնի էին նաեւ վարույթն իրականացնող մարմնին, հարգարժան մեղադրողը դրանց ուշադրություն չդարձրեց»։

Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրված է 2500 դոլարի հանգամանքը, սակայն նիստերի ընթացքում իրենք լսել են միայն 2400 դոլարի մասին․ «Նշվում է նաեւ, որ Վահագն Դանիելյանը հանցավոր համաձայնության է եկել Գագիկ Հեբոյանի հետ, սակայն մեկ տող, մեկ բառ չկա, թե երբ եւ ինչ ձեւով են նրանք այդ հանցավոր համաձայնությանը եկել։ Եվ դրա վերաբերյալ իհարկե բարձրաձայնվեց դատաքննության ընթացքում, սակայն արձագանքներ մենք չլսեցինք»։

Պաշտպանը նշեց՝ եթե հանցավոր համաձայնություն էր ձեռք բերվել, ապա ինչու էր Գագիկ Հեբոյանը Բենիկ Հարությունյանին (գործով առանցքային վկա-խմբ․) առաջին անգամ ուղարկում Լիլիթի մոտ (Դանիելյանի գրասենյակի օգնական-խմբ․) եւ ոչ հենց Վահագն Դանիելյանի․ «Այսինքն՝ հաստատապես կասկածի տակ են դրվում Բենիկ Հարությունյանի ցուցմուքներն առ այն, որ որեւիցե կերպով համաձայնություն է եղել Գագիկ Հեբոյանի հետ՝ կաշառք տալու վերաբերյալ։ Բա որ պայմանավորվածությունը կար, բա որ նա վստահում էր միայն Վահագն Դանիելյանին, էդ ո՞նց եղավ, որ Բենիկը սկզբից գնաց Լիլիթի մոտ, քննարկումներ եղան․․․ Այդ ուղղությամբ ոչ մի քննություն իրականացված չէ։ Նշանակում է՝ Բենիկ Հարությունյանը սուտ է խոսել, ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չի եղել»։

Պաշտպանն ընդգծեց՝ այսօր ոչ ոք չի մտածում, թե ինչպես եղավ, որ Բենիկ Հարությունյանի կարգավիճակը մեղադրյալից փոխվեց վկայի, որ նրա գույքը կալանքից հանվեց, որ նրա՝ տարիներով տեւած գործերը մեկ գրիչի հարվածով վերացան․ «Պետական միլիոնները մեկ րոպեի ընթացքում հօդս ցնդեցին։ Արդյո՞ք դա գինը չէր՝ Գագիկ Հեբոյանին դատելու եւ Վահագն Դանիելյանին դրան զոհ դարձնելու։ Արդյո՞ք անհրաժեշտություն չկար այդ ուղղությամբ նախաքննություն անելու։ Ինչ-որ անձ, ով տարիների թշնամություն է ունեցել, հասել է իր նպատակին՝ պետական ռեսուրսներն օգտագործելով»։ Պաշտպանը նշեց, որ այս հարցում իրենք հետեւողական են լինելու․ «Վահագն Դանիելյանն այստեղ դերակատարություն չունի, նա պետք է գնա, դատվի, որպեսզի հիմնավորվի Գագիկ Հեբոյանի կաշառք վերցնելու հանգամանքը»։

Գրիգորյանն ընդգծեց՝ արդյո՞ք Գագիկ Հեբոյանը Վահագի համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան իր ընտանիքը, որ հանուն վերջինիս նա այդ արարքին գնար․ «Արդյո՞ք այդքան տարի աշխատող փաստաբանը այդքան բանը կարող էր չհասկանալ։ Եթե չեք ասում, որ Գագիկ Հեբոյանը նրան խոստացել էր՝ այսքան գումարը քոնն է։ Եթե դա չկար, արդյո՞ք փաստաբանն այսքանը չէր հասկանա։ Գագիկ Հեբոյանի գլխին սարքել են, եւ Վահագն Դանիելյանը դատվում է, որովհետեւ եթե Վահագն Դանիելյանը չդատվի, Գագիկ Հեբոյանը չի դատվի։ Տրամաբանությունը սա է։ Ներքին համոզմունքն ինչպիսին էլ լինի՝ դատավորի թե մեղադրողի, պիտի հիմքում լինեն ապացույցներ, կասկածները պիտի փարատվեն, թե չէ մի մասով քննություն է տարվում, մի մասով՝ ոչ»։

Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց Քրեական դատավարության այդ հոդվածը, ըստ որի՝ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության վերաբերյալ չի կարելի հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործի փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար կապակցությամբ․ «Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝  ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, չնայած մեղադրական եզրակացությունը կարդալով՝ տպավորություն է, թե ամբողջը հաստատված է, եւ մնացածը քննել պետք չէ։ Դատավորը, ինչպես նաեւ հետաքննության մարմինը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին՝ դրանցից մեկին ակնհայտ նվազ նշանակություն տալով։ Բացահայտ բան է․ մեկը թող ասի, որ նվազ նշանակություն չի տրվել»։

Գուրգեն Գրիգորյանը հավելեց, որ ըստ իրենց՝ գործի փաստական հանգամանքները չեն համապատասխանում Վահագն Դանիելյանին առաջադրված մեղադրանքին․ «Եթե դատարանը խորհրդակցական սենյակում Բենիկ Հարությունյանի ցուցմունքների գնահատման արդյունքում հանգի հետեւության, որ դրանք արժանահավատ են, ապա պաշտպանական կողմը գտնում է, որ անգամ այդ դեպքում Վահագն Դանիելյանի նկատմամբ չի կարող կայացվել մեղադրական դատավճիռ»։ Գրիգորյանի պնդմամբ՝ սույն քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցները չեն համապատասխանում հիմնավոր կասկածի ապացուցման մակարդակին․ «Ոսւտի միայն Բենիկ Հարությունյանի ցուցմունքի հիման վրա հնարավոր չէ իրավական գնահատական տալ Վահագն Դանիելյանի արարքներին։ Այսինքն՝ փաստական տվյալների ապացուցման առուոմով առկա է չփարատված կասկած՝ հօգուտ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի»։

Պաշտպանը նշեց, որ առկա պայմաններում հնարավոր չէ իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ, ուստի խնդրեց նրան արդարացնել։

Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում կշարունակվի պաշտպանական ճառերի փուլը, նշանակվեց հոկտեմբերի 30-ին՝ ժ․ 12։30-ին։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:53 14/10/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին
10:51 03/09/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը մերժել է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպանի բողոքը
18:13 07/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Նադիրյանը բողոքարկել է ՀՔԾ-ի՝ դատավորի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճելու որոշումը
15:58 07/08/2019  |  Դատական ռեպորտաժներԴատախազը միջնորդեց դատավորին եւ փաստաբանին դատապարտել 9 եւ 7 տարի ազատազրկման
13:45 07/08/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի եւ փաստաբանի գործով դատաքննությունն ավարտվեց
15:27 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՊաշտպանը միջնորդեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղարին․ նիստը հետաձգվեց
14:43 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Էս մարդու նպատակն իմ գլխին սարքելն էր»․ դատարանում հարցաքննվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը
17:32 23/07/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է
18:37 18/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
15:13 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալները նախապատրաստվելու ժամանակ խնդրեցին

Արխիվ

[]