ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մրգաշենի դպրոցում հոգեորսության վտանգ կա, իսկ դպրոցի կառավարման խորհուրդը ձեւավորվել է Կոտայքի մարզպետի միջամտությամբ. Գեւորգ Հովհաննիսյան 10/16/2019 18:56 | ԼՐԱՀՈՍ
Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի դպրոցում սովորող երեխաների հոգեւոր անվտանգությունը սպառնալիքի տակ է։ Այս մասին ահազանգում է ծագումով Մրգաշեն համայնքի բնակիչ, պահեստազորի սպա, «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը։
«Մտահոգված եմ երեխաների՝ այդ անմեղ էակների հոգեորսության հնարավոր խնդիրներով։ Համայնքի հետ կապս բավականին սերտ է, տեղում ունեմ համակիրներ, որոնք ամեն հարցով ահազանգում են, դիմում են իմ օգնությանը։ «Արդյո՞ք խնդրահարույց չէ, որ կրթական հաստատությունը ղեկավարում է կրոնական այլ ուղղվածություն հարող անձ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գեւորգ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հայտնի չէ, թե խոսքն ինչ կրոնական ուղղության մասին է. «Դա փակ խումբ է, ակնհայտ է, թե այնտեղ ինչ կրոնական գաղափարներ են իշխում եւ, եթե չես հարում նրանց կրոնական գաղափարներին, տվյալ կրոնական համայնք մտնելը դառնում է անհնար։ Իհարկե, համապատասխան մարմինների համար ճշտելը բավականին հեշտ կլինի, քանի որ համայնքը փոքր է»։
Նրա խոսքով, բացի այն, որ Մրգաշեն համայնքի դպրոցի տնօրենը այլ կրոնական ուղղության է հարում, տնօրենի ընտրությունն էլ հարցեր է առաջացնում։ Գեւորգ Հովհաննիսյանը պնդում է, որ դպրոցի կառավարման խորհուրդը ձեւավորվել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջամտությամբ, որն էլ ընտրել է դպրոցի տնօրենին։
«Նրա միջամտությամբ լուծարվել է գործող կառավարման խորհուրդը, քանի որ այնտեղ եղել են իրենց համար անցանկալի անձինք, այնուհետեւ նա կառավարման խորհրդի կազմում է նշանակել է իր հարազատ եղբորը, որը համայնքի բնակիչ չէ եւ տեղյակ չէ համայնքի խնդիրներին, կրթական հաստատության կառավարման փորձ չունի, ուղղակի նշանակվել է որպես մարզպետի եղբայր։ Բացի այդ, կառավարման խորհրդի կազմում վերջինս ընդգրկել է իր ընկերոջը, նա զբաղեցնում է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը»,-ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, կառավարման խորհրդի կազմի փոփոխության նպատակն է եղել դպրոցի տնօրեն դարձնել Կոտայքի մարզպետի եղբոր ընկերոջ՝ դպրոցի կառավարման խորհրդի նախագահի մորը։
«Ստացվում է այսպես՝ Կոտայքի մարզպետի պաշտոնն զբաղեցնող անձը կառավարման խորհրդում է խցկել իր եղբորը, որոշակի մեխանիզմներով մարզպետի եղբոր ընկերը նշանակվել է կառավարման խորհրդի նախագահ եւ արդյունքում, կառավարման խորհրդում ունենալով իրենց համար անհրաժեշտ թիմային ձայներ, ընտրել են իրենց համար ձեռնտու թեկնածուի, որը կառավարման խորհրդի նախագահի մայրն է»։
Գեւորգ Հովհաննիսյանն ասում է՝ որպես իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, առնվազն մտահոգված է պետական իշխանությունների հեղինակության համար, որը անկում է գրանցում. «Դասական իրավունքի տեսանկյունից, այն անձը, որը անձնական կամ այլ կախվածության մեջ է գտնվում այն անձի հետ, ում պետք է քվե տա, բնականաբար կաշկանդված է լինելու եւ արդարացի ընտրություն չի լինելու։ Տղայի կողմից մոր ընտրությունը իրավաչափության առումով արժանի է գնահատման, գնահատման արժանի է այն, որ մարզպետը, օգտագործելով իր լծակները, իր եղբորն է խցել կառավարման խորհրդի կազմում։։ Այս ամենը ձեւավորում է խմբային շահերից ելնելով պետական իշխանությունն օգտագործելու առերեւույթ հատկանիշներ, ինչը նաեւ քրեաիրավական որակման է արժանի՝ արդյոք կա՞ն հանցագործության հատկանիշներ, թե ՝ ոչ»։
Այս ամենի հիման վրա հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն ԱԱԾ եւ Ոստիկանություն։ Գեւորգ Հովհաննիսյանի խոսքով, որեւէ արձագանք առայսօր չի ստացվել։
Դիմում է ուղարկվել նաեւ ՄԻՊ գրասենյակ, որտեղ ահազանգել են Մրգաշեն համայնքի դպրոցում հոգեորսության հնարավոր վտանգների մասին կրոնական ։ Դիմել են նաեւ ԿԳՄՍ նախարարությանն ու տարածքային կառավարման նախարարություններին՝ հրապարակել դպրոցի կառավարման խորհրդի անդամների կրոնական ու քաղաքական պատկանելությունը։
Գեւորգ Հովհաննիսյանի խոսքով, կառավարման խորհրդի անդամների մեծ մասը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ են այն դեպքում, երբ բազմիցս իշխանությունները հնչեցրել են կրթական հաստատություններն ապաքաղաքական դարձնելու անհրաժեշտության մասին։
«Դպրոցի աշակերտների ծնողներն ու համայնքը իրավունք ունեն իմանալու, թե իրենց երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող անձինք ինչ կրոնական եւ քաղաքական պատկանելություն ունեն։ Կեսկատակ կեսլուրջ ծնողները ասում են, թե ամեն դասից առաջ պետք է ինչ-որ հոգեւոր արարողություն լինի, նոր երեխաներն անցնեն դասի։ Ի՞նչն է խոչընդոտում մարզպետարանին հրապարակել այդ տեղեկությունները»,-ասում է Գեւորգ Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան