ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային կյանքից պետք է դուրս մղվի «մլիցու», «գործ սարքող» ոստիկանի ընկալումը. Նորայր Նորիկյան 10/16/2019 17:39 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով, խիստ մտահոգիչ է այն, որ հանրային կյանքում ոստիկանի կերպարի կամ ոստիկանության ընկալման խնդիր կա։ Փաստաբանը նաեւ այս խնդրի համատեքստում է դիտարկում լուսադեմին տեղի ունեցած դեպքը՝ ծառայությունն իրականացնելիս ոստիկանի սպանությունը։
«Տեղի է ունեցել քստմնելի հանցագործություն եւ իրավասու մարմինները պարտավոր են բացահայտել հանցագործությունը եւ պատժել մեղավորներին ՝ օրենքի ողջ խստությամբ»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, հանրային կյանքից պետք է դուրս մղվի «մլիցու» «գործ սարքելու» եւ ընդհանրապես, ոչ իրավաչափ գործողություրններ իրականացնողի ընկալում ունեցող ոստիկանության կերպարը։ Ըստ նրա, պետք է սերմանել այն մտայնությունը, որ ոստիկանությունը դա նույն հասարակությունն է եւ փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության արդյունքում կունենանք այն ոստիկանությունը, որը իրապես պետք է ծառայի հանրությանը։
«Ես այդպիսի ոստիկանության ձեւավորման տեսլական ունեմ, իսկ այս կոնկրետ դեպքը գալիս վկայելու, որ վստահության դեֆիցիտ կա ոստիկանություն-հասարակություն, ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում։ Ես գտնում եմ, որ մեզ որակապես նոր ոստիկանություն է պետք, մենք պետք է ձեւավորենք եւ ունենանք այնպիսի ոստիկանություն, որ մեր ոստիկանության նկատմամբ տոտալ հասարակական հարգանք առկա լինի»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ոստիկանները հավանաբար փորձել են մոտենալ,անձանց ինքնությունը պարզել եւ արդյունքում տեղի է ունեցել այս ողբերգությունը։
«Ինչո՞ւ պետք է երիտասարդ ոստիկանը տնից դուրս գա աշխատանքի եւ չվերադառնա, մենք ի՞նչ պետք է անենք, որ այս անվստահության մթնոլորտը վերանա»,-նշեց փաստաբանը։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո հայտարարվեց, թե «ոստիկանը մերն է» ՝ ժողովրդինը, արդյո՞ք այդ ընկալումը չի փոխվել, Նորայր Նորիկյանը պատասխանեց.«Խոսքը էմոցիոնալ գնահատականների մասին չէ, ես գտնում եմ, որ ոստիկանություն-հասարակություն կոնտեքստում ահռելի աշխատանք կա անելու եւ ՀՀ իրավասու մարմինները պարտավոր են այնպիսի արմատական բարեփոխումներ իրականացնել, որ մենք կարողնանք ձեւավորել այնպիսի ոստիկանություն, որը կվայելի հասարակության հարգանքն ու վստահությունը եւ կառաջնորդվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ»։
Դիտարկմանը, արդյո՞ք այդ անվստահության մթնոլորտի խորացման հարցում դերակատարություն չունեցան նաեւ 2016 թ հուլիսյան իրադարձությունները, երբ «Սասնա ծռեր»-ը զինված հարձակում գործեցին ու գրավեցին ՊՊԾ գունդը, ինչի հետեւանքով 3 ոստիկան սպանվեց եւ շատերը մինչեւ այսօր արդարացնում են այդ գործողությունը, Նորայր Նորիկյանը արձագանքեց, թե չի ցանկանում դետալացնել երեւույթները։
Ըստ նրա, յուրաքանչյուր անձ, ով իրականացնում է ՀՀ քրեական օրենսդրությամբ արգելված արարք, ենթակա է պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ՝ անկախ շարժառիթից, իր կողմից ներկայացված պատճառաբանություններից ու արդարացումներից։ «Եթե նա կատարել է հակաիրավական գործունեություն, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից, ավելին, խախտում է այդ օրենքը, որի արդյունքում ծանր հետեւանքներ են առաջանում, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որեւէ հանցագործություն չի կարող արդարացվել։ Օրինականության դեմ պայքարը չի կարող արդարացվել ապօրինությամբ»,-եզրափակեց Նորայր Նորիկյանը։
Նշենք, որ ոստիկանության ավագի սպանության վերաբերյալ ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը հայտարարել է, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք։
Այս դեպքին արձագանքել են նաեւ «Սասնա ծռեր»-ը։ Մասնավորապես, համանուն կուսակցության քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն ասել է, թե ցնցված է ոստիկանների նկատմամբ այդ դաժան գործողությունից, թեեւ վերջինս եւս մեղադրվում է զինված խմբի կազմում ՊՊԾ գունդը զավթելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ