Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

«Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ» 10/16/2019   09:57  |  Մամուլ

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որեւէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի եւ պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։

Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ու խոսքը դասական մամուլի մասին չէ, խոսքը հենց դեղին մամուլի մասին է: Նրա կառավարչական ոճում եւ սկզբունքներում ոչինչ չի փոխվել։ Պարզապես խմբագրության միկրոմիջավայրը տեղափոխել է ավելի մեծ աշխարհագրությամբ տարածք։ Եվ հիմա բոլորս ապրում ենք «Հայկական ժամանակ» երկրում, որն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն։ Ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից մինչեւ մյուսը։ Հասարակությունն էլ բաժանվել է 3 մասի` լրագրողների, ընթերցողների եւ նրանց, ովքեր թերթ չեն կարդում:

Ինչպես թերթի խմբագիր եղած ժամանակ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում եւ չի պատրաստվում ո՛չ պատասխանատվություն վերցնել, ո՛չ էլ պատասխանատվություն կիսել։ Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար եւ պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։ Բայց դրաման այստեղ չի վերջանում. խնդիրն այն է, որ 24-ժամյա թերթային տրամաբանությամբ եւ տրամադրությամբ ապրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ ՀՀ քաղաքացիների զգալի մասը, ովքեր նույնպես Փաշինյանի հետ միասին չեն կիսում պատասխանատվություն, ապրում են փաշինյանական միֆականացված աշխարհում, առավոտյան կարդում են փաշինյանական բովանդակությունը, կողմնորոշվում՝ ում գովել, ում հայհոյել։

Այդպես մինչեւ հաջորդ առավոտ։ Եվ այստեղ որեւէ կապ չունի, որ նախորդ համարի հերոսը նոր համարում հակահերոս է։ Դա է 24-ժամյա ռիթմի ամբողջ հմայքը։ Դու ամեն ինչ զրոյացնում ես ամեն առավոտ։ Եվ ամեն ինչ ու ամեն ոք ունի 24-ժամյա պիտանիության ժամկետ։ Հաջորդ առավոտյան ժամկետանց կդարձնես կամ կերկարաձգես։ Նայած նպատակահարմարության։

Փաշինյանը շարունակում է երկիրը կառավարել նույն օրակարգով, որտեղ յուրաքանչյուր օրը պետք է բաղկացած լինի մի քանի կարեւոր ինֆորմացիոն ժանրերից.

• Օրվա բացահայտում. պետք է լինի կոռումպացված որեւէ նախկին պաշտոնյայի ձերբակալություն՝ հափշտակված կամ թալանված հնարավորինս տպավորիչ գումարով։ Կարեւոր չէ՝ սուտ թե ճիշտ, կարեւոր չէ, որ հափշտակության փաստը կամ գումարի չափը կարող է չապացուցվել, որ կալանքը կարող է չհիմնավորվել, կարեւոր չէ՝ գումարը վերադարձվում է, թե ոչ, կամ՝ ինչ տարբերակներով ու որտեղ եւ ում է վերադարձվում։ Պետք է օրվա լրահոսում դա ապահովել եւ վերջ։

• Օրվա սելֆի. ամեն օր մեկի հետ՝ շաբաթ երեկոյան՝ Սերժ Թանկյանի, կիրակի՝ Քիմ Քարդաշյանի, երկուշաբթի՝ Ալեքսիս Օհանյանի, երեքշաբթի՝ գոնե Տիգրան Մանսուրյանի, եթե ուրիշ հետաքրքիր մարդ չկա։ Բայց սելֆին պարտադիր է, ու կարեւոր չէ, թե դրանից առաջ կամ հետո ինչ են խոսել, որքանով օգտակար էր երկրի ղեկավարի ծախսած ժամանակը, դրանից ինչ օգուտ երկրին։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

• Օրվա փառատոն. լրահոսը պետք է չդադարի հավաքների պակասից՝ օղու փառատոն, ընկույզի, կոշիկի, գինու, կենացի, ղավուրմայի, լավաշի, դրոնների, հարդ-դրայվերի եւ այլն։ Կարեւոր է, որ մարդիկ հավատան՝ երկրում շարժ կա։ Ու չպետք է խորանալ, թե արդյոք այդ փառատոներից հետո որեւէ պայմանագիր կնքվո՞ւմ է, արդյո՞ք դրանից հետո արտահանման նոր հեռանկարներ են բացվում, նոր ներդրողներ են գալիս, նոր աշխատատեղեր են բացվում։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

• Օրվա հերոս. այստեղ կա նրբություն։ «Հայկական ժամանակ» երկրում հերոսները մշտապես նույնն են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը: Բայց մշտական հերոսները պիտի ամեն օր «փոքր հերոսներ օծեն», որ անընդհատ ընդգծվի իրենց վեհությունը: Ու հրաշալի, պարզ ու աշխատասեր մարդիկ` մանր ձեռներեցներ, համեստ ագարակատերեր եւ ստարտափերներ, ակամա դառնում են օրվա «օծված» հերոսներ, որպեսզի վկայեն գերագույն հերոսների անմահությունը: Նրանք կարող են այդ կարգավիճակից օգտվել 24 ժամ։

• Օրվա թիվ. պետք է միշտ խոսել աճի մասին։ 10 տոկոսով աճել է զբոսաշրջության լեռնատիեզերական ենթաճյուղը։ Ու կարեւոր չէ, որ ընտրվում են երկու տարբեր ժամանակահատվածներ, սխալ մեթոդաբանություն կամ համատեքստից լրիվ հանված ցուցանիշներ։ Կարեւորը դրական ու տպավորիչ թիվն է, որպեսզի «Երկիր-ՀԺ»-ի քաղաքացիները հպարտությամբ միմյանց հետ կիսվեն առցանց հղումներով։

• Օրվա խոչընդոտ. միշտ պետք է հակահերոս կամ հակաերեւույթ, որը խանգարում է առաջընթացին։ «Մինչեւ չլինի նոր խորհրդարան, ներդրումներ չեն լինի»։ Եվ այդ տրամաբանությամբ՝ մինչեւ չլինեն նոր մարզպետներ, մինչեւ դատական համակարգը չփոխվի, մինչեւ Հրայր Թովմասյանը հրաժարական չտա։ Շուտով էլ` մինչեւ Ռուսաստանը չունենա նոր նախագահ: «Երկիր-ՀԺ»-ում արգելվում է տրամաբանություն փնտրել լավ ապրելու եւ վերը թվարկված երեւույթների միջեւ։ Դա կարեւոր չէ։ Կարեւորը 24-ժամյա խոչընդոտի իդենտիֆիկացումն ու հրապարակայնացումն են։

Ու հենց այս տրամաբանությամբ եւ 24-ժամյա շղթայով Նիկոլ Փաշինյանն այսօր ղեկավարում է երկիրը` առանց որեւէ ռացիոնալության եւ հետեւողականության։ Որովհետեւ, երբ նրան հիշեցնում են իր նախորդ օրվա, ամսվա կամ տարվա ասածն ու արածը, նա անկեղծ չի հասկանում, թե ինչու։ Չէ՞ որ նոր օր է սկսվել։ Երկիր «Հայկական ժամանակ»-ի նոր «համարն» է արդեն։

Հիմա մենք Ռուսաստանին ինչպե՞ս ենք վերաբերվում։ Օրը գիտի։ Պուտինին սրտատրոփ սպասում ենք, հետո վիրավորում՝ չդիմավորելով, հետո՝ կատաղում Ռուսաստանի դեսպանատան հանդիպման պատճառով, բայց օրն ավարտում ենք օդակայանում ջերմագին գրկախառնությամբ։ Բովանդակությո՞ւն` զրո: Եվ հաջորդ օրվա հարցը՝ հիմա մենք լա՞վ ենք Ռուսաստանի հետ, թե՞ վատ։ Արդեն կարեւոր չէ։ Սկսվել է նոր օր։ Եկել է նոր հյուր։
Երկիր-«Հայկական ժամանակի» ամենամեծ դրաման այն է, որ պետությունն իրականում չունի ոչ միայն ռազմավարություն, այլեւ նպատակ։ Մի բան է կոնստանտ. Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել «ՀԺ»-ի խմբագիր, հիմա՝ «Երկիր-ՀԺ»-ի վարչապետ։ Իսկ հետո ի՞նչ է լինելու երկրի հետ հարցին չկա պատասխան։

Ի դեպ, հետաքրքրական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որեւէ հարց լուծել 24-ժամյա ցիկլի մեջ, ուրեմն դա իրեն հետաքրքիր չէ։ Նաեւ՝ «ընթերցողին»:

Ամուլսարի հարցում նա մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը։ Մի քանի անգամ։ Ու էլի՝ 24-ժամյա տրամաբանությամբ, տարբեր օրեր տարբեր բաներ է ասել՝ ըստ սոցիալական ցանցերի ընթացիկ արձագանքի: Ու մի հարցրեք՝ այսքանից հետո ի՞նչ եղավ Ամուլսարը։ Ոչինչ։ Եթե «Երկիր-ՀԺ»-ի լրահոսում չկա, ուրեմն այդպիսի խնդիր գոյություն չունի։ Մինչեւ չհայտնվի 24-ժամյա հաջորդ նոր ցիկլի մեջ։ Այդ ժամանակ կհրապարակվի նոր որոշում, կնշանակվի նոր մեղավոր, եւ կհայտարարվի նոր թիրախ՝ ըստ օրվա նպատակահարմարության։

Նիկոլ Փաշինյանը փորձեց 24-ժամյա ցիկլով լուծել Արցախի խնդիրը՝ մի քանի անգամ կրկնելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջը։ Եվ մի հարցրեք՝ hիմա Դուք պնդո՞ւմ եք Ստեփանակերտի մասնակցությունը, թե՞ ոչ։ Չէ՞ որ դա մեկ տարի առաջվա հայտարարություն էր։ Ի՞նչ կարեւոր է՝ ինչ էր պնդում։ Կարեւոր է, թե հիմա ինչ է ասում։ Ու եթե կա հակասություն, ուրեմն դուք եք սխալ հասկացել։
Կամ կարող է պնդել՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Լավ վերնագիր, լավ արձագանք, հանրահավաքի լավ կոչ։ Ի՞նչ կարեւոր են հետեւանքները։ Եթե ստիպված եղավ՝ վերջին էջում հերքում կտա։

Սա միայն Նիկոլ Փաշինյանի կառուցած երկիրը չէ։ Այսպիսի երկիր ունենալու համաձայնություն է պարտադրվել մարդկանց, որոնց էմոցիաները խաղարկելով ու նաեւ ուժով հրամցվել է 24-ժամյա ցիկլը։ Ու չի կարելի հարց տալ, թե ինչպես «հաց բերողին» կալանավորած, «Սասնա ծռերի» մեղավորությունն ապացուցած եւ ժամանակին կոռումպացվածի համարում ունեցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ամենալավ դատախազն է։ Այս համարում այդպես է։ Գուցե առաջիկա շաբաթվա համար՝ նույնպես։

Երկիր-«Հայկական ժամանակում» չկա օրենք. կան գլխավոր խմբագիր-վարչապետի քաղաքական գիծ եւ օրվա որոշումներ։ Եթե կա օրենք, որ խանգարում է, պետք է փոխել։ Չպետք է լինի իրավական տրամաբանություն։ Համարո՞ւմ են, որ Մհեր Եղիազարյանը պիտի նստի` անգամ եթե մահանում է, ուրեմն մնացած ամեն ինչ կարեւոր չէ։ Համարո՞ւմ է, որ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, ուրեմն բոլոր սանիկները պետք է ձերբակալվեն: Համարո՞ւմ է, որ այսինչ որոշումը պետք է կայացնի դատարանը, ուրեմն հակառակ վճիռ կայացրած դատավորի վրա պիտի քրեական գործ բացվի:

Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու։ Կարեւոր է, թե այսօր ինչ է կատարվում։

Երկիր-«Հայկական ժամանակում» բոլոր պաշտոնյաները լրագրող են` դատախազը, նախարարը, մարզպետը։ Չէ՞ որ ամենահաջող նախարար է համարվում ամենաշատ լուսաբանում եւ ցանցային ուշադրություն ունեցողը։ Կառավարություն գոյություն չունի։ Այն սովորական խմբագրություն է, որը պետք է ապահովի մեկ մարդու ամբիցիաները, օրվա ծրագիրը եւ, իհարկե, երկրպագումը։
Այս ընթացքում սահուն ամրապնդվում է անհատի պաշտամունքը, երբ տպագրվում է ղեկավարի գիրքը, հետո այն բեմադրվում է, հետո նրա ձեռագրով բանաստեղծությունը դառնում է պաստառ, դրվում են արձաններ, թողարկվում գլխարկներ, ժամացույցներ, կոմիքսներ, օղիներ, իսկ ցանցային համայնքներում՝ օրհնվում են արգանդներ, երկրպագվում են սեռական օրգաններ։

Եվ ինչպես բոլոր դիկտատուրաների դեպքում է լինում, այն ստեղծվում է նոր աստծո շուրջ։ Այդ պատճառով բոլոր հին կրոնները վերացվում են։ Եվ հենց այդ հարցում է առաջին իսկ օրվանից խանգարում Հայ առաքելական եկեղեցին, իսկ շատ շուտով կխանգարեն նաեւ մնացած բոլորի հավատավորները։ Դրա պատճառով է, որ եկեղեցու դեմ հարձակումները չեն դադարում։ Եվ չեն դադարի երբեք, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Չկա դիկտատուրա, որը հիմքում չունի բանվորա-գյուղացիական շերտի եւ մտավորականության աջակցությունը։ Այսօր մեր մտավորականությունը ծափահարում է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ մեծ մասը վախենում է նրանից, մի մասն էլ հավատում է նրան, եւ փոքր մասն է, որ բացահայտ հակառակվում է։ Արդյունքում՝ արեւմտամետ առաջադեմները, բանվորա-գյուղացիները եւ մտավորականությունը ստեղծել են արեւելյան ավանդույթներով եւ արեւմտյան դիզայնով նոր փաշա։

Մեր նոր փաշան, ի դեպ, դասական դիկտատոր է, որը երբեք չի վախեցել արյունից։ Ինչպես մարտի 1-ին հրահրեց արյուն, այնպես էլ Իջեւանում հատուկջոկատայիններին մարդկանց իրենց տներում ջարդելու հրաման տվեց։ Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ արձագանքեց Իջեւանին, որ բոլորին ցույց տա իր ուժը։
Այս ամենը չափազանց օրինաչափ է։ Ե՛վ զարգացումներն են օրինաչափ, ե՛ւ սպասվող հետեւանքները։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որեւէ երկիր կամ առանձին սուբյեկտ։ Իր ամենամեծ թշնամին իրականությունն է։ Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ. բացվում են մարդկանց աչքերը:

Ու կտեսնեն մարդիկ, որ այս իշխանության օրոք ոչինչ չի կատարվել, ոչինչ չի փոխվել, ոչ մի կարեւոր խնդրի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Երկիրը 24-ժամյա կործանարար ցիկլով վատնել է ռեսուրսներ, վտանգել իր ֆիզիկական գոյությունը եւ լրջագույն խնդիրներ ստեղծել առաջիկա ոչ թե ամիսների, այլ տասնամյակների համար։

Ու կկանգնեն բոլորը: Որովհետեւ մարդիկ դառնում են քաղաքացի, ազգը՝ պետություն, երբ պայքարում են իրենց ներսում ձեւավորվող դիկտատուրայի դեմ։ Երբ հասկանում են, որ դիկտատուրան, նույնիսկ ամենալավը, չի կարող զարգացման, բարեկեցության եւ անվտանգության երաշխիք դառնալ, երբ հասկանում են, որ պոպուլիստը, որքան էլ համոզիչ թվա, միեւնույն է, խոսքից գործի երբեք չի անցնելու, եւ բացի լայքերից ու սելֆիներից, ուրիշ ոչնչի ընդունակ չէ։

Ընդունակ է համաշխարհային առաջնորդներին նսեմացնել՝ հանուն մեկ միջազգային սելֆիի, ընդ որում՝ առանց իրեն այդ մեկ ինքնանկարի որեւէ հետեւանքի մասին հաշիվ տալու։

Երբ հետեւանքները կամաց-կամաց իրենց զգացնել տան, երբ մարդիկ տեսնեն պոպուլիզմի դիկտատուրան, այդժամ էլ կդառնան քաղաքացի ու կպայքարեն ժողովրդավարության համար։

Իսկ մինչ այդ՝ ամեն օր, առավոտյան 9-ին մեզ վիճակված է ապրել Երկիր-«Հայկական ժամանակում», որտեղ գլխավոր խմբագիր-վարչապետը, ըստ օրվա դեղին օրակարգի, պետք է որոշի՝ ում է ձերբակալում, ում է խայտառակ անում, ինչով է հպարտանալու եւ ում հետ է սելֆի անելու»։

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:33 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը»
20:03 23/09/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ
16:19 23/09/2019  |  ՄեկնաբանությունՊացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան
17:43 17/09/2019  |  ՄեկնաբանությունՀետևում եմ Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան էպոպեային. Միքայել Մինասյան
14:50 17/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ. Արթուր Վանեցյանը՝ նախկիններին
16:22 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի
17:50 13/09/2019  |  ՄեկնաբանությունՀնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա.Միքայել Մինասյան
16:41 09/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում չի եղել հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն. Միքայել Մինասյան. 168am
15:08 17/08/2019  |  ՔաղաքականՍերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան
13:11 17/08/2019  |  ՀարցազրույցՍերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան

Արխիվ

[]