ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեզուն պետություն է 10/15/2019 17:56 | Վերլուծություններ
Մայրենի լեզվի, սեփական պատմության ու մայրենիով ստեղծված գրականության հանդեպ մեր վերաբերմունքն իր մեջ ամփոփում է ազգային պետության հանդեպ մեր իսկ վերաբերմունքը:
Կրթության և գիտության, մշակույթի գերատեսչությունն իր վերաբերմունքն առ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն արտահայտել է այն օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերջերս շրջանառության մեջ է դրել: Թող որ այն դեռևս հում լինի, կամ աշխատանքային նախագիծ, դա ամենևին իրերի բնույթը չի փոխում:
Եթե պետական գերատեսչությունից դուրս է գալիս փաստաթուղթ, որում գրված է, թե՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս կարող է պարտադիր չլինել՝ բուհերում, ուրեմն սա ինքնին որոշակի նպատակ է ենթադրում:
Հարց է ծագում՝ ո՞րն է միտքը հղացողների բացատրությունը: Ո՞րն է այս արժանապատվությունից զուրկ օրենսդրական նախագծի, նախաձեռնության իմաստը, միտք բանին: Սրանք հռետորական հարցեր չեն, սրանց պատասխանները ռազմավարական նշանակություն ունեն մեր պետության համար: Շրջանառության մեջ են դրել է և սպասում են, թե ինչ արձագանքներ կստանան պետական այլ օղակներից, բուհերից, հանրությունից, լրատվամիջոցներից: Ի դեպ, ԵՊՀ-ից ստացել են արդեն պատասխան, որը կոնկրետ է և մերժողական:
Ընդհանրապես, առաջին հարցը, որ պիտի տրվի այն է, թե՝ ի՞նչ կարգավիճակ ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը: Վերջինս պետությու՞ն է, թե՞ ոչ: Եթե պետության մի օղակն է, ապա պիտի իր ամենակարևոր գործառույթը լիներ հայերենը, հայոց լեզվով ստեղծված գրականությունը և հայոց պատմությունը հազար ու մի ոտնձգություններից պաշտպանելը, խթանելն ու տարածելը, բայց եկեք տեսեք՝ հենց ինքն է դարձել նման ապազգային նախագիծը շրջանառության մեջ դնողը:
Հիմա, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարն իր ՖԲ էջում իր կարծիքով փորձել է կանխել ահագնացող ահազանգը, թե՝ գիտեք՝ « Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների և սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»:
Սկսենք նրանից, որ նման աշխատանքային նախագիծ ի սկզբանե չպետք է լիներ խնդրո առարկա գերատեսչությունում: Եղել է, և, ի դեպ, այն աննախադեպ մի բան չէ ներկա իշխանության համար, մենք շարունակաբար նման դրսևորումների ականատեսն ու վկան ենք լինում: Գործող իշխանությունը եկած-չեկած հարձակում է սկսել հայագիտական առարկաների հանդեպ, ինչը նշանակում է՝ կրթության և գիտության գերատեսչությունը Հայաստան պետության դեմ է գործում: Նաև՝ Արցախի, նաև՝ Ջավախքի, քանի որ հայերենի եւ հայ գրականության կրճատված դասաժամերը կրճատող և չվերականգնող վրաց իշխանությունների ձեռքին այսօրինակ աշխատանքային նախագիծն անգամ կարող է զենք լինել:
Այն, որ ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծը, որ տվյալ գերատեսչության պատասխանատուները պատրաստվում են հանրային քննարկման ներկայացնել՝ հակապետական բնույթ ունի և պիտի համարժեք գնահատականի արժանա, երկու կարծիք լինել չի կարող:
Դեռևս 15 տարի առաջ ընդունված ու մինչև այսօր գործող օրենքով «անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը, որ ներառում է առնվազն երկու կիսամյակ՝ ավարտվելով գիտելիքների պարտադիր ստուգմամբ, հստակ և նպատակային քաղաքականության արդյունք է, որ հատուկ է ազգային պետություններին:
Կրթության ոլորտի մերօրյա ռեֆորմատորները կարո՞ղ են մտքներով անցկացնել, թե նման աշխատանքային նախագիծն ի՞նչ գնահատականի կարժանանար Անգլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, կամ՝ Իրանում ու Թուրքիայում:
ԸՆդհանրապես, նման անարժանապատիվ նախագիծ արդյո՞ք նշածս որևէ երկրի կրթական գերատեսչություն կարող էր մտածել: Լեզուներ, որոնցով խոսողներն աշխարհում բազմամիլիոն են: Իսկ մեր լեզվով՝ , հայերենով խոսողն ու գրողը աշխարհում մենք ենք միայն ՝ հայերս:
Եվ մեզ համար, առավել քան այլ որևէ ազգի, միանշանակ և աքսիոմատիկ է հնչում Աղասի Այվազյանի բանաձևումը՝ լեզուն պետություն է, մեր հիմքն է լեզուն:
Իսկ այսօրինակ նախագիծ հեղինակողներն ուղղակի խարխլում են մեր պետությունն ու պետականությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից