ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 10/15/2019 15:55 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի կլոր-սեղան քննարկումը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Փոխնախարար Գայլանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրել է Օրենքի նախագծի հիմնական դրույթները և նշել, որ այն մշակելիս ուսումնասիրվել և ներդրվել է միջազգային լավագույն փորձը՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությունը պատրաստակամ է նոր առաջարկների և քննարկումների արդյունքում լրամշակել ներկայացվող նախագիծը:
Փոխնախարարի խոսքով՝ Օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով և որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը: Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները, իսկ տասը տարուց առավել վաղ ժամանակահատվածի ուսումնասիրության բացառություն սահմանվել է այն դեպքերում, երբ պահպանված կլինեն հնարավոր ապացուցողական բազան՝ ոչ միայն իրավասու մարմնի, այլ նաև պատասխանողի համար:
Սրբուհի Գալյանն ընդգծել է որ, Օրենքի նախագծի նպատակը տնտեսական շրջանառությունից ապօրինի ծագում ունեցող գույքը հանելն ու այն օրինական սեփականատիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինի բացակայության դեպքում՝ պետությանը: «Այս օրենքի շահառուն իրավահպատակ վարքագիծ դրսևորող քաղաքացիները չեն, քանի որ նախագծում թվարկված են հանցագործությունների կոնկրետ տեսակներ՝ կազմակերպված հանցավորություն, թմրամիջոցների, զենքի ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ, ինչպես նաև կոռուպցիոն գործարքներ, որոնց առնչությամբ հարուցված քրեական գործերի պարագայում կարող է սկսվել ուսումնասիրության վարույթը»,- տեղեկացրել է փոխնախարարը:
Քննարկման ընթացքում փոխնախարարն ու Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Անի Վարդերեսյանն անդրադարձել են նաև Օրենքի նախագծով նախատեսվող գործողությունների վաղեմության ժամկետներին, բարեխիղճ ձեռքբերողների իրավունքների պաշտպանությանը, համապատասխան գործերով դատավորների վերապետրաստումներին և մի շարք այլ հարցերի:
Հաջորդիվ տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների միջև:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ