Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Ազդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրեական գործեր. ամփոփում 10/15/2019   13:30  |  ԼՐԱՀՈՍ

2019թ. մայիսի 21-ից գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով, անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում:  

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ: Ըստ այդմ՝ դրանք ուղարկվել են օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգելու: Հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն իսկ ստուգված ազդարարումների 27.7%-ի, կամ քանակական արտահայտությամբ 5-ի դեպքում հարուցվել են քրեական գործեր: Վերջիններս հարուցվել են հետևյալ փաստական հանգամանքների հիման վրա:

Ազդարարման վարույթի շրջանակներում կատարված ստուգումների և նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Արևիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես աճուրդի կազմակերպիչ, 2005թ. իրականացված աճուրդով նույն համայնքին պատկանող 2.6 հա հողամասը, ինչպես նաև  2010թ. իրականացված աճուրդով՝ 0,686 հա և 0,689 հա ջրային տարածքներն իր եղբորը վաճառելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում 2019թ. հուլիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:

Ազդարարման ընթացակարգով ստուգման և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում տեղադրվել են լազերային և ֆրեզերային հաստոցներ՝ հաշմանդամություն ունեցող թվով 10 անձանց աշխատանքով ապահովելու համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ 2016թ. այդ հաստոցներով սկսել է իրականացվել ձեռնարկատիրական գործունեություն՝ անհատներին և կազմակերպություններին ծառայություններ մատուցելով լազերային, ֆրեզերային և ուլտրամանուշակագույն տպագրության ոլորտներում, որի իրականացման համակարգումը քոլեջի տնօրենի բանավոր կարգադրությամբ վստահվել է քոլեջի ծրագրավորման ամբիոնի վարիչին:
 

Վերջինս, սակայն, 2016-2019թթ., օգտվելով տնօրենի անփույթ վերաբերմունքից, մատուցվող ծառայությունների և ստացված դրամական միջոցների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հանգամանքից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չարաշահել է տնօրենի վստահությունը և չի հաշվառել ու քոլեջի դրամարկղ չի մուտքագրել փաստացի մատուցված ծառայություններից ստացված խոշոր չափերի՝ ընդհանուր 1,8մլն ՀՀ դրամ գումարը, որի հետևանքով քոլեջին պատճառվել է խոշոր չափերի էական վնաս: Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ:

Ազդարարման հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում 3 աշխատակիցներ 2014-2018թթ. ընթացքում երկարատև ժամանակով փաստացի աշխատանքի չեն ներկայացել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:  Սակայն հիմնադրամի տնտեսական գծով փոխտնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան  տեղեկագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել նրանց հաճախելիության վերաբերյալ և հաստատել դրանք: Արդյունքում վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ դուրս գրված և որպես աշխատավարձ վճարված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,5մլն ՀՀ դրամ գումարները: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված մեկ այլ հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարը և վերջինիս տեղակալը 2018թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են սահմանված ընթացակարգը և առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող, իրենց մտերիմ անձին՝ ապամոնտաժել Գավառի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Հեքիաթ» մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած՝ շուրջ 3.5մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութերը: Ապա նշված ապօրինի գործարքը քողարկելու նպատակով կազմակերպել են Գավառ համայնքի ավագանու, ձևական նիստի միջոցով ապամոնտաժման թույլտվության տրամադրման, գույքի շուկայական արժեքի և ապամոնտաժման աշխատանքների գրեթե համարժեք՝ շուրջ 2.2մլն ՀՀ դրամի չափով գնահատելու գործընթացը: Դրանց հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018թ. հունիսի 13-ին մի ԲԲԸ-ի հետ կնքվել է ձևական բնույթ կրող կապալի պայմանագիր, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
 

Բացի այդ, 2016-2018թթ. ընթացքում կազմակերպել է համայնքապետարանի և համայքնապետի հորը պատկանող «Գավառ Տրանս» ՍՊԸ-ի միջև՝ համայնքին տրանսպորտային ծառայությունների մատուցելու մասին պայմանագրերի կնքում: Դրա շրջանակներում համայնքապետարանում փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով կազմվել է կեղծ հանձնման-ընդունման ակտեր, իսկ համայնքի ղեկավարը հաստատել է դրանք, որոնց հիման վրա  համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել են «Գավառ Տրանս» ՍՊԸ-ին հավելյալ փոխանցված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 3.8մլն ՀՀ դրամ գումարները: Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:    

Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման վրա Ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի Նոր-Խաչակապ համայնքի վարչական տարածքից «Ոռոգում» ՓԲԸ-ին պատկանող ոռոգման ջրագծի խողովակաշարից ապամոնտաժում կատարելու և խոշոր չափերով՝ շուրջ 1.2մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 289 գծամետր մետաղական խողովակներ գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ:
 

Նշված բոլոր 5 քրեական գործերով իրականացվում է նախաքննություն:

Ազդարարման մնացած դեպքերում ներկայացված չեն եղել բավարար տվյալներ հանցավոր արարքներ կատարած անձանց, հանգամանքների մասին, կամ այդպիսիք չեն հաստատվել ստուգողական աշխատանքների, նյութերի նախապատրաստման ընթացքում: Սակայն նույնիսկ ստուգմամբ չհաստատվելու դեպքում ազդարարման համակարգի միջոցով ստացվող հաղորդումները կարևոր կանխարգելիչ նշանակություն ունեն՝ նկատի ունենալով, որ դրանց հիման վրա իրականացվող սգուգողական, դատավարական միջոցառումներն ստիպում են էապես բարձրացնել պետական մարմինների, բյուջետային հաստատությունների պաշտոնատար անձանց զգոնությունը՝ ձեռնպահ մնալու կոռուպցիոն իրավախախտումներ կատարելուց կամ դրանցում ներգրավվածություն ունենալուց:   

ՀՀ գլխավոր դատախազությունում ակտիվորեն շարունակվում են ազդարարման էլեկտրոնային հարթակով ստացվող հաղորդումների հաշվառման, ինչպես նաև ուսումնասիրության և բավարար հիմքերի առկայության դեպքում դրանցով ազդարարման վարույթների հարուցման գործընթացները, որոնց արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:      

Կրկին հավաստիացնում ենք, որ  ապահովվում է ազդարարման էլեկտրոնային հարթակով հաղորդումներ ներկայացրած անձանց անանունությունը, իսկ նրանց անձնական տվյալները պաշտպանված են քրեաիրավական բարձր երաշխիքներով: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:59 14/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց
11:55 08/10/2019  |  Քրեական խրոնիկոնԿեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը իրական շուկայական արժեքից 3 անգամ պակաս գնով վաճառելու հերթական դեպքն է բացահայտվել
16:43 04/10/2019  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացիներին մոլորության մեջ գցելով նրանց ծայրահեղորեն ոչ ձեռնտու գործարքների են ուղղորդել. ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով քրեական գործեր են հարուցվել
11:07 03/10/2019Կեղծ փաստաթղթերի հիման վրա, իբր պետական կարիքների համար, գույքը պետությանն օտարվել է շուկայական արժեքից 3 անգամ թանկ գնով. քրեական գործ է հարուցվել
11:21 27/09/2019  |  Քրեական խրոնիկոնՉարաշահումներ են հայտնաբերվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Սանիտեկ»-ի իրավասու անձանց գործողություններում
16:13 26/09/2019  |  Քրեական խրոնիկոնԳնահատման կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը վաճառվել է իրական արժեքից 3 անգամ պակաս գնով
11:50 26/09/2019  |  Քրեական խրոնիկոն«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հափշտակության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
14:57 23/09/2019  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրեական գործ
11:01 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել
13:58 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության կոլեգիան հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումներն ըստ հանցագործության տեսակների և գործառույթների վերակազմավորելու նախագծերին

Արխիվ

[]