ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
9-ամյա երեխայի վրաերթին հաջորդել է հանցավոր դրսեւորումների մի ամբողջ փաթեթ. Կիզակենտրոնում՝ Դավիթ Սանասարյանն է 10/15/2019 12:52 | ԼՐԱՀՈՍ
ՊՎԾ պետի պաշտոնում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։ Սակայն այս անգամ խոսքը գնում է ոչ միայն հանցավոր արարքի, այլ նաեւ հակասոցիալական վարքագծի մասին՝ վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի, հեռացել է դեպքի վայրից, նրան չի տեղափոխել հիվանդանոց, որեւէ օգնություն չի ցուցաբերել իր գործողությունների հետեւանքով տուժած երեխային, ավելին՝ իր հանրային դիրքն օգտագործելով խոչընդոտել է գործի արդարադատության իրականացմանը՝ թույլ չտալով, որ կատարվածի մասին հիվանդանոցի բուժանձնակազմը հայտնի իրավապահ մարմիններին։
Նկատի ունենալով, որ Դավիթ Սանասարյանը հիմնավորված չի հերքել վրաերթից տուժած երեխայի եւ նրա մոր հայտարարությունները՝ պետք է արձանագրենք, որ գործ ունենք հանցագործությունների մի ամբողջ փնջի հետ։
Այսպես՝
1. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մաս
Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նկատենք, որ այս հանցակազմը մասնավոր գանգատի գործ է։ Բավական է՝ Դավիթ Սանասարյանը տուժողից ներողություն խնդրեր, երեխային անձամբ տեղափոխեր հիվանդանոց, հոգար նրա ծախսերը, ապա տուժող կողմը կարող է ընդհանրապես հրաժարվեր գանգատ ներկայացնելուց եւ ոստիկանությանն էլ ոչինչ չէր մնա, քան օրենքով սահմանված կարգով մերժել քրեական գործի հարուցումը։ Բայց հենց այստեղ էլ դրսեւորվել է հարցի բարոյական կողմը. ըստ մամուլի հրապարակումների Դավիթ Սանասարյանը նախընտրել է ոչ թե մարդկային վերաբերմունքը, այլ հանրային դիրքի չարաշահումը։
2. ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մաս
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ինչպես հայտնի է, Դավիթ Սանասարյանը վրաերթի ենթարկված երեխային չի տեղափոխել հիվանդանոց, այլ մեկ ուրիշը զանգել- կանչել է տուժածի մորը, որն էլ փոքրիկին տեղափոխել է բուժկենտրոն։ Դեպքի մասին իրավապահներից թաքցվել է. Ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն չի ունեցել կատարել դեպքի վայրի զննություն՝ պարզելու վրաերթի հանգամանքներն ու պատճառները, ստուգելու Դավիթ Սանասարյանի սթափության աստիճանը։ Դեպքի վայրից հեռանալու իբրեւ հետեւանք վերացվել են հանցագործության հետքերը։
3. ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր
-Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք: Մինչդեռ՝ վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ։
Բժշկական կենտրոնը պարզապես պարտավոր էր երեխայի վնասվածքով տեղափոխելու մասին անմիջապես հայտնել ոստիկանությանը, ինչը չի արվել՝ Դավիթ Սանասարյանի հորդորով։ Ասել է թե՝ Սանասարյանը, որը շարունակում է համարվել ՊՎԾ պետ, քանի որ նրա լիազորությունները միայն ժամանակավորապես են կասեցվել, իր կապերն օգտագործելով, միջամտել է իրավապահ մարմինների գործունեությանը՝ վկաների վրա ներգործություն ունենալով։
Ընդ որում՝ մամուլին միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո Դավիթ Սանասարյանն ի սկզբանե ընդհանրապես հերքեց՝ սուտ որակելով մամուլի հրապարակումները, ապա որոշ ժամանակ անց՝ հայտարարեց, թե «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։ Մի քանի ժամվա մեջ միմյանցից էապես տարբերվող այս հայտարարություններն արդեն իսկ վկայում են միջադեպի առկայության մասին՝ վարորդն է եղել մեղավոր, թե երեխան, պետք է պարզեր ոստիկանությունը, բայց հենց միայն այն, որ դեպքը թաքցվել է ոստիկանությունից՝ լուրջ խորհելու տեղիք են տալիս եւ հիմք ասելու, որ Սանասարյանը մեղմ ասած անկեղծ չէ։
Ակնհայտ է, որ նման պայմաններում պետք է հարուցվի քրեական գործ՝ պարզելու ոչ միայն երեխայի վնասվածք ստանալու հանգամանքները, այլ թե ինչու հիվանդանոցը այդ մասին չի հայտնել ոստիկանությանը, ինչու է թաքցրել դեպքը։ Միաժամանակ նախաքննական մարմինը պետք է նաեւ միջոցներ ձեռնարկի Դավիթ Սանասարյանի կողմից՝ մինչդատական վարույթին խոչընդոտելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու դրսեւորումները բացառելու համար, ինչն արդեն կալանավորման հիմք է։ Քանզի նման ահազանգեր կան, ավելին՝ Սանասարյանն արդեն հայտարարել է, թե տուժած երեխայի մոր դեմ հաղորդում է ներկայացնելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից