ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Թավադյանի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց. Թավադյանն ու պաշտպանը չէին ներկայացել 10/15/2019 14:43 | Դատական ռեպորտաժներ
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նշենք, որ Արմեն Թավադյանը սույն գործով ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նրա պաշտպանն է Հովհաննես Խուդոյանը։ Վարդգես Գասպարին ունի տուժողի կարգավիճակ։ Նրա ներկայացուցիչն է Տիգրան Եգորյանը։ Գործով մեղադրող դատախազն է Մարտին Արզումանյանը։
Նիստի մեկնարկին դատավորը հայտնեց, որ պաշտպան Հովհաննես Խուդոյանից ստացվել է գրություն այն մասին, որ նա այսօրվա նիստին չի կարող ներկայանալ նախապես նշանակված այլ դատական նիստի պատճառով։ Պաշտպանը դիմել է դատարան` նիստը հետաձգելու և հոկտեմբերի 21-ից հետո նշանակելու համար։
Պաշտպանի դիմումի վերաբերյալ իր առարկությունը ներկայացրեց տուժող կողմը` խնդրելով դատարանին բացակայությունը համարել անհարգելի. «Պաշտպանի նշած տեղեկությունը մասնակի է համապատասխանում իրականությանը. ես էլ այդ նախապես նշանակված դատական նիստին այսօր որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցել եմ։ Ապա այն հետաձգվել է։ Ուստի այս պահին այդ նիստով պայմանավորված ոչ ոք չի կարող պատճառաբանել դատարան չներկայանալը։ Ինչ վերաբերում է Արմեն Թավադյանին, ապա ինքը նշված նիստով (Քոչարյանի եւ մյուսների) որեւէ մասնակցություն չունի, նրա մասնակցությունն այդ նիստով ընդամենը, այսպես ասած, երկրպագուների խմբի մասնկացության կարգավիճակն է՝ ի պաշտպանություն Քոչարյանի»,-նշեց Եգորյանը` հավելելով, որ այդ հիմքով բացակայությունը չի կարող հարգելի համարվել։
Մեղադրող դատախազ Մարտին Արզումանյանը ևս նշեց, որ բացակայությունը հարգելի չէ և միջնորդեց բերման ենթարկել Արմեն Թավադյանին։
Լսելով կողմերին` դատարանը որոշեց նրանց ևս մեկ անգամ ծանուցել և հետաձգել այսօրվա նիստը։ Այն կկայանա նոյեմբերի 13-ին` ժ.15:00-ին։
Հիշեցնենք, որ հեռուստաընկերության սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ա.Թավադյանին մեղսագրվող միջադեպը տեղի է ունեցել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ՝ 2019թ․ մայիսի 13-ին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ կալանավորման հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ նիստի ընթացքում, Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառով։ Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից խլել եւ պատռել էին պաստառը, առաջացած քաշքշոցի ժամանակ նաեւ ջրով լի շշով հարվածել էին նրա դեմքին: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ, Գասպարին ճանաչվել էր տուժող, եւ նույն օրը Արմեն Թավադյանին մեղադրանք էր առաջադրվել ։
Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նաեւ հեռուստաընկերության սեփականատիրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը դատարանը մերժել էր։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ