ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ախպոր ախպերներն էլ չեն օգնի. Ի՞նչ եղավ, որ հանկարծ փոխվեց Փաշինյանի կարծիքը. «Իրատես» 10/15/2019 09:23 | Մամուլ
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը կարծես կամաց-կամաց վերադառնում է իրականություն։ Օրերս Արագածոտնի մարզում ընթացող ներդրումային բիզնես համաժողովում նա հայտարարեց, թե Հայաստանում ընդդիմադիր եւ իշխանամետ գործարարների բաժանում չկա, ապա հավելեց.
«Գործարարների շրջանում մենք ընդհանրապես չունենք թշնամիներ, բոլոր գործարարներին համարում ենք մեր դաշնակիցը»։ Նախ` այս հայտարարությունից հետո անմիջապես հարց է առաջանում՝ միայն գործարարների՞ շրջանում թշնամիներ չկան, թե՞ հանրության տարբեր շերտերի, իշխանական տեսակետից տարբերվող մարդկանց միջեւ եւս։ Բայց սա քննարկման այլ թեմա է, հիմա բուն խնդրի մասին։
Այս հայտարարությունն անում է մի մարդ, որն ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր. «Մինչեւ հիմա ներդրում ասելով ի՞նչ է հասկացել Ազգային ժողովը։ Սովորաբար կառավարությունում եւ Ազգային ժողովում հավաքվել են լավ տղերքը եւ երբ որ ներդրում են ասել, ասել են՝ «Հիմա մենք ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպերներ ենք, եւ մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, եւ կան լավ ախպոր ախպերներ, կան ախպոր ախպոր ախպերներ, հիմա մենք ներդրումներ պետք է բերենք Հայաստան, որ լավ լինի, ո՞նց ենք մենք ներդրում բերում։
Դե ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, մեր ախպոր ախպերներն՝ իրենց ախպերներին, եւ ախպերներով պետք է գանք ներդրում անենք, մի բան անենք, մի բան լինի»։
Եկեք, նայեք մեր երկրի ներդրումների պատմությունը, ինչի պատահական մարդ մեր երկրում ներդրում ա արե՞լ՝ կամ եղել ա ախպեր, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր, դրա համար էսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր։ Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվում ենք, սա է հեղափոխությունը»։
Ի՞նչ եղավ, որ այսպես միանգամից փոխվեց Նիկոլ Փաշինյանի կարծիքը ներդրողների հարցում։ Նա էլ չունի՞ կախարդական փայտիկ, որով տնտեսությունը թռիչքաձեւ կզարգացնի, իսկ ճամպրուկով փող բերող ներդրողները Հայաստանի «դռանը» հերթ կկանգնեն։ Արտասահմանյան այցերի ժամանակ «հարստացեք ու հարստացրեք» կոչին արդեն անհաղո՞րդ են։ Ի՞նչ կատարվեց։ Իսկ ո՞վ էր անընդհատ վստահեցնում, որ կոռուպցիա, փայ մտնել չկա, ու ինչու՞ այդ ամենը չաշխատեց, ինչու՞ ներդրողները վազելով չեն գալիս Հայաստան, չէ՞ որ ՀՀԿ-ն էլ խորհրդարանում չէ, որ խանգարի նրանց։
Հիմա «ախպոր ախպոր ախպերները» թշնամի չե՞ն, իսկ Հայաստանի ամբողջ տնտեսությունը ախպեր կամ ախպոր ախպեր չէ՞, չե՞նք հրաժարվում այս համակարգից, էլ մի բան անելով մի բան չի՞ լինում։ Եթե այդ ախպերներն էլ ներդրում չարեցին, ո՞վ եկավ Հայաստան ու ներդրում բերեց այս 1,5 տարում։ Իրականում Փաշինյանը հասկացավ, որ ոչ մի հայտարարությամբ, խոստումով, հեղափոխության անընդհատ գովերգմամբ գեթ մեկ գործարարի սիրտը չի կարող շահել՝ նրան ստիպելով մի երկրում գումարներ ներդնել, որտեղ շատ անորոշություններ կան՝ քաղաքական իրավիճակից, դատաիրավական անհասկանալի խնդիրներից սկսած, մինչեւ չավարտված պատերազմ ունեցող երկրի կարգավիճակ։ Եվ այսպիսի երկրում, այո, միայն համոզելով, գուցե նաեւ ախպերների ախպերներով կարող ես քարը քարին դնել։ Իսկ եթե նրանց էլ աջուձախ «փռելով» առաջ ես գնում, նշանակում է` ոչ մի ներդրման հույս չպիտի ունենալ։
Կարծում ենք` իրականության հետ առերսումը Նիկոլ Փաշինյանի մոտ սկսվեց այն պահից, երբ մոտեցավ հանրությանը եկող տարվա բյուջեն ներկայացնելու ժամը, բյուջե, որտեղ ՀՀԿ-ից ժառանգած ոչինչ չկա, դա ամբողջովին Փաշինյանի կառավարության բյուջեն է։ Եվ ո՜վ զարմանք, այս անգամ էլ հեղափոխական ակնկալիքներ չպետք է ունենալ, հասարակության սպասելիքներն այս առումով էլ չեն արդարանա։ Սա գիտակցելով է Փաշինյանը սկսել սիրաշահել գործարար հատվածին, իսկ թե նրանցից քանիսն այս անգամ կանսան նրա հորդորներին, դժվար է ասել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 15.10.19թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ