ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրեական գործեր. ամփոփում 10/15/2019 13:30 | ԼՐԱՀՈՍ
2019թ. մայիսի 21-ից գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով, անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ: Ըստ այդմ՝ դրանք ուղարկվել են օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգելու: Հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն իսկ ստուգված ազդարարումների 27.7%-ի, կամ քանակական արտահայտությամբ 5-ի դեպքում հարուցվել են քրեական գործեր: Վերջիններս հարուցվել են հետևյալ փաստական հանգամանքների հիման վրա:
Ազդարարման վարույթի շրջանակներում կատարված ստուգումների և նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Արևիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես աճուրդի կազմակերպիչ, 2005թ. իրականացված աճուրդով նույն համայնքին պատկանող 2.6 հա հողամասը, ինչպես նաև 2010թ. իրականացված աճուրդով՝ 0,686 հա և 0,689 հա ջրային տարածքներն իր եղբորը վաճառելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում 2019թ. հուլիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:
Ազդարարման ընթացակարգով ստուգման և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում տեղադրվել են լազերային և ֆրեզերային հաստոցներ՝ հաշմանդամություն ունեցող թվով 10 անձանց աշխատանքով ապահովելու համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ 2016թ. այդ հաստոցներով սկսել է իրականացվել ձեռնարկատիրական գործունեություն՝ անհատներին և կազմակերպություններին ծառայություններ մատուցելով լազերային, ֆրեզերային և ուլտրամանուշակագույն տպագրության ոլորտներում, որի իրականացման համակարգումը քոլեջի տնօրենի բանավոր կարգադրությամբ վստահվել է քոլեջի ծրագրավորման ամբիոնի վարիչին:
Վերջինս, սակայն, 2016-2019թթ., օգտվելով տնօրենի անփույթ վերաբերմունքից, մատուցվող ծառայությունների և ստացված դրամական միջոցների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հանգամանքից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չարաշահել է տնօրենի վստահությունը և չի հաշվառել ու քոլեջի դրամարկղ չի մուտքագրել փաստացի մատուցված ծառայություններից ստացված խոշոր չափերի՝ ընդհանուր 1,8մլն ՀՀ դրամ գումարը, որի հետևանքով քոլեջին պատճառվել է խոշոր չափերի էական վնաս: Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ:
Ազդարարման հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում 3 աշխատակիցներ 2014-2018թթ. ընթացքում երկարատև ժամանակով փաստացի աշխատանքի չեն ներկայացել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Սակայն հիմնադրամի տնտեսական գծով փոխտնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան տեղեկագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել նրանց հաճախելիության վերաբերյալ և հաստատել դրանք: Արդյունքում վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ դուրս գրված և որպես աշխատավարձ վճարված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,5մլն ՀՀ դրամ գումարները: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:
Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված մեկ այլ հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարը և վերջինիս տեղակալը 2018թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են սահմանված ընթացակարգը և առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող, իրենց մտերիմ անձին՝ ապամոնտաժել Գավառի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Հեքիաթ» մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած՝ շուրջ 3.5մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութերը: Ապա նշված ապօրինի գործարքը քողարկելու նպատակով կազմակերպել են Գավառ համայնքի ավագանու, ձևական նիստի միջոցով ապամոնտաժման թույլտվության տրամադրման, գույքի շուկայական արժեքի և ապամոնտաժման աշխատանքների գրեթե համարժեք՝ շուրջ 2.2մլն ՀՀ դրամի չափով գնահատելու գործընթացը: Դրանց հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018թ. հունիսի 13-ին մի ԲԲԸ-ի հետ կնքվել է ձևական բնույթ կրող կապալի պայմանագիր, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Բացի այդ, 2016-2018թթ. ընթացքում կազմակերպել է համայնքապետարանի և համայքնապետի հորը պատկանող «Գավառ Տրանս» ՍՊԸ-ի միջև՝ համայնքին տրանսպորտային ծառայությունների մատուցելու մասին պայմանագրերի կնքում: Դրա շրջանակներում համայնքապետարանում փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով կազմվել է կեղծ հանձնման-ընդունման ակտեր, իսկ համայնքի ղեկավարը հաստատել է դրանք, որոնց հիման վրա համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել են «Գավառ Տրանս» ՍՊԸ-ին հավելյալ փոխանցված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 3.8մլն ՀՀ դրամ գումարները: Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման վրա Ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի Նոր-Խաչակապ համայնքի վարչական տարածքից «Ոռոգում» ՓԲԸ-ին պատկանող ոռոգման ջրագծի խողովակաշարից ապամոնտաժում կատարելու և խոշոր չափերով՝ շուրջ 1.2մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 289 գծամետր մետաղական խողովակներ գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ:
Նշված բոլոր 5 քրեական գործերով իրականացվում է նախաքննություն:
Ազդարարման մնացած դեպքերում ներկայացված չեն եղել բավարար տվյալներ հանցավոր արարքներ կատարած անձանց, հանգամանքների մասին, կամ այդպիսիք չեն հաստատվել ստուգողական աշխատանքների, նյութերի նախապատրաստման ընթացքում: Սակայն նույնիսկ ստուգմամբ չհաստատվելու դեպքում ազդարարման համակարգի միջոցով ստացվող հաղորդումները կարևոր կանխարգելիչ նշանակություն ունեն՝ նկատի ունենալով, որ դրանց հիման վրա իրականացվող սգուգողական, դատավարական միջոցառումներն ստիպում են էապես բարձրացնել պետական մարմինների, բյուջետային հաստատությունների պաշտոնատար անձանց զգոնությունը՝ ձեռնպահ մնալու կոռուպցիոն իրավախախտումներ կատարելուց կամ դրանցում ներգրավվածություն ունենալուց:
ՀՀ գլխավոր դատախազությունում ակտիվորեն շարունակվում են ազդարարման էլեկտրոնային հարթակով ստացվող հաղորդումների հաշվառման, ինչպես նաև ուսումնասիրության և բավարար հիմքերի առկայության դեպքում դրանցով ազդարարման վարույթների հարուցման գործընթացները, որոնց արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
Կրկին հավաստիացնում ենք, որ ապահովվում է ազդարարման էլեկտրոնային հարթակով հաղորդումներ ներկայացրած անձանց անանունությունը, իսկ նրանց անձնական տվյալները պաշտպանված են քրեաիրավական բարձր երաշխիքներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից