Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Շուշիում Վերին մզկիթում կգործի հայ-իրանական գիտամշակութային կենտրոն 10/14/2019   22:23  |  ԼՐԱՀՈՍ

«Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Շուշիում տեղի է ունեցել Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Սատարելով  Արցախի կառավարության  նախաձեռնությունը՝  «Արևելյան   պատմական   ժառանգության  վերածնունդ»   հիմնադրամը   2014  թվականին  ձեռնարկել  է  Վերին  մզկիթի  վերականգնման    ծրագիրը, որն  իրականացվել   է  «Հայաստանի  զարգացման նախաձեռնություններ»  (IDeA)    հիմնադրամի  Արցախի  զարգացման  ծրագրի   շրջանակում:

Միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և   զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը: Նրա  խոսքով՝ Շուշիում  վերականգնվել  է  ևս   մեկ   հուշարձան, ինչի  նպատակը մշակութային բազմազանության ապահովումն է: «Իրանի   Իսլամական  Հանրապետությունում վերականգնվում են մեր  վանքերն  ու եկեղեցիները: Իրանական մշակույթի այն  հուշարձանները, որոնք  գտնվում են  Արցախի տարածքում, մասնավորապես, Շուշիում, նույնպես արժանացել են  մեր հոգածությանը, քանի որ հայ-իրանական բարեկամությունը խորն արմատներ ունի: Մզկիթը  գործելու է որպես հայ-իրանական գիտամշակութային կենտրոն: Այս  համալիրը նպաստելու է հայ-իրանական կապերի  ամրապնդմանը»,- ասել  է Լեռնիկ Հովհաննիսյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր  ելույթում նշել է, որ գիտամշակութային կենտրոնի բացման կարևորությունն այն է, որ  այն  կարող է դառնալ  իսլամական մշակույթի հետազոտման կարևոր կենտրոններից մեկը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդ ուղղությամբ       իրականացնում է մի նախաձեռնություն, որը միտված է գույքագրելու ՀՀ-ում առկա շիա   մշակույթի ցուցանմուշները, որոնք կարելի է պարբերաբար ցուցադրել Շուշիի մզկիթի  տարածքում:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Արցախի    զարգացման ծրագրերի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանն իր խոսքում շնորհակալություն է  հայտնել ԱՀ կառավարությանը, ինչպես նաև այն բարերաներին, որոնց համատեղ ուժերով  երկու տարվա  ընթացքում ծրագիրը կյանքի է կոչվել: «Մզկիթի  վերականգնումը  խորհրդանշական  է. այն  այլ  մշակույթին   հարգանքի  տուրք  մատուցելու   ձև  է: Հուսով  եմ, որ  սա  կդառնա  զբոսաշրջային  վայր: Տեղեկացնեմ, որ   ունենք  մեծ  թվով  զբոսաշրջիկներ, որոնք  անհամբերությամբ  են  սպասում    Արցախում    տեսնելու իրանական մզկիթը»,- նշել  է Սուրեն Ամիրբեկյանը:

Միջոցառմանը ներկա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանն «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ   շատ ուրախ ու շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր  ներգրավվել են այս ծրագրի  իրականացմանը: «Ծրագրի  իրականացման  մտահղացումն     առաջացել է  այն  ժամանակ, երբ  մենք  ընկերներով  հերթական  անգամ այցելել  ենք Շուշի: Շուշին Արցախի կարևոր    մշակութային կենտրոնն է, որը պետք է պահպանվի և  զարգանա: Այն, ինչ ունենք, պետք է  պահպանենք ու հարգենք մեր պատմությունը: Եթե մենք ուզում ենք, որ այլ երկրները  պահպանեն մեր մշակույթը, ապա մենք էլ պետք է պահպանենք նրանցը: Մեր հիմնադրամն  աշխատում է ամբողջ աշխարհում պահպանել հայկական արժեքներն ու մշակույթը: Ունենք  այլ  ծրագրեր, որոնք պետք է իրականացնենք ըստ հերթականության և պահանջի»,- ավելացրել է Ռուբեն Վարդանյանը:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն էլ ասել է, որ ինքը բարձր է գնահատում Շուշիում գտնվող իրանական մզկիթի  վերականգնումը: «1992 թվականի մայիսի 9-ին ես ասել եմ, որ Շուշիում և Ակնայում որևէ   մզկիթի ոչ ոք չպետք է կպնի: Սա մեր պատմության անբաժանելի  մասն  է և մենք սիրով  առերեսվում ենք մեր պատմության հետ, ի  տարբերություն հարևան երկու այլ  ժողովուրդների,  որոնք ջնջում են հետքերն այլ կրոնի կամ այլ մշակույթի: Այս մզկիթը կրոնական մշակութային  կոթող է, որը մեր դրացի ԻԻՀ ժողովուրդն է կառուցել: Նրանք մեր վանքերը պահպանում և  նորոգում են, և նույնն էլ մենք պետք է իրականացնենք: Մենք հուշարձաններ քանդող ազգ չենք»,- ավելացրել է Արցախի թեմի առաջնորդը:

Միջոցառմանը    ներկա  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, հիմնադրամի   ներկայացուցիչներ  և  նվիրատուներ,  պետական   այլ  այրեր  շրջել  են   մզկիթով  և  մեդրեսեի   շենքով, որից  հետո դիտել  մզկիթի վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդես: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:16 12/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՌՉԱԿԱԳԻՐ Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի
12:03 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի մեկուսացումն անթույլատրելի է. ԱՀ ԱԳՆ
09:56 10/10/2019  |  ՄամուլՀետաքրքիր զարգացումներ Արցախում․ ով է Հայաստանի իշխանությունների ֆավորիտը. «Ժողովուրդ»
20:00 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍԿշարունակեն ակտիվ ջանքերն ի շահ Հայաստանի և Արցախի. նախագահ Սարգսյանն ընդունել է Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը
10:28 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտում կկայանա Արցախի բարեկամների համաժողով
21:36 06/10/2019  |  Միջազգային լրահոսԻսրայելը ցանկանում է արաբների հետ «պատմական համաձայնագիր» ստորագրել
22:25 04/10/2019  |  Միջազգային լրահոսԻրանում ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհին ազատ կարձակվի
20:11 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍՑանկանում ենք Իրանի հետ մեծացնել էներգետիկ համագործակցությունը. վարչապետ
20:03 30/09/2019  |  ԼՐԱՀՈՍԻրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանեց Հայաստան
10:55 28/09/2019  |  ՄամուլԱրցախում ընդդիմադիր հայացքներով նոր կուսակցություն է ստեղծվում. նա կլինի Մասիս Մաիլյանի հարթակը. «Հրապարակ»

Արխիվ

[]