Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել 01/23/2025   15:48 Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   15:15 Ազատ և վայրի՝ Չալոյի և Լեքսիի պատմությունը․ FPWC-ն վայրի բնություն է վերադարձրել 2 արջի (տեսանյութ) 01/23/2025   15:08 Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. bողոքի ակցիա՝ ՀՀ-ում ընթացող NB8 պատվիրակության համաժողովին ընդառաջ. ուղիղ 01/23/2025   14:46 Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը. ԱԽՔ 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   14:36 Հայաստանը խաղաղության պայմանագրի 2 հոդվածների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել. ԱԽՔ 01/23/2025   14:33 Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է 01/23/2025   14:23 Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին 10/14/2019   12:53  |  Դատական ռեպորտաժներ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը։

Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ Գագիկ Հեբոյանը եւ Վահագն Դանիելյանը։ Ներկա են պաշտպաններ Արմեն Նադիրյանը, Նարինե Սարգսյան, Գուրգեն Գրիգորյանը, Հենրիկ Մաղաքյանը։ Գործով մեղադրող դատախազն է Արթուր Չախոյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին՝ նշելով, որ առկա են այնպիսի փաստեր, որոնք ողջամիտ կասկած են հարուցում նրա՝ որպես դատավորի կողմից իր պաշտպանյալ Հեբոյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու վերաբերյալ․ «Քրեական դատավարության 292-րդ հոդվածը իմպերատիվ կերպով պահանջում է մինչ գործը դատաքննության նշանակելու մասին որոշում կայացնելը հետազոտել քրեական գործերը։ Սույն գործը Դուք ստացել եք իմ պաշտպանյալի կալանքի ժամկետը լրանալու օրը, եւ հիշատակված նորմի համաձայն՝ ունեցել եք 19 օր ժամանակ դատական քննությունից առաջ որոշում կայացնելու համար։ Չնայած դրան, Դուք, դրսեւորելով շտապողականություն, առանց պարզելու՝ արդյոք պահպանվում են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, առանց դատական նիստի մասին մեզ տեղեկացնելու, նույն օրը նշանակել եք նիստ եւ քննարկել խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Տվյալ դատական նիստին նա ներկայացվել է իր կամքին հակառակ, մինչդեռ դա մեղադրյալի իրավունքն է, ոչ թե պարտականությունը։ Իմ պաշտպանյալը նիստի սկզբում հայտնել է, որ դատարան է ներկայացվել իր կամքին հակառակ, բռնի ուժով, Ձեզ է ցույց տվել իր մարմնի վրա բռնությանն հետքեր, հայտնել է, որ առանց պաշտպանների ներկայության չի ուզում շարունակել նիստը։ Նշված հայտարարությունից հետո նա միջնորդել է նիստը հետաձգել եւ պաշտպաններին ծանուցել, սակայն Դուք դա բավարարել եք մասնակի՝ ընդմիջելով եւ նիստը սկսելով 40 րոպե հետո։ Իմ պաշտպանյալը դարձյալ միջնորդել է նիստը հետաձգել եւ վերադառնալ Քրեակատարողական հիմնարկ, սակայն Դուք մերժել եք միջնորդությունը՝ նշելով, որ խափանման միջոցի քննության հարցը հրատապ է։ Արդյունքում որոշում եք կայացրել՝ կալանավորումն անփոփոխ թողնելու եւ գրավի միջնորդությունը մերժելու մասին»,-հիշեցրեց Արմեն Նադիրյանը՝ նշելով, որ դատարանի այս որոշումները պայմանավորված են եղել Գագիկ Հեբոյանին կալանքից ազատելու հնարավորությունը ցանկացած եղանակով բացառելու հիմունքով․«Հետագայում եւս մենք միջնորդություններ ենք ներկայացրել ինչպես ինքնաբացարկի, այնպես էլ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, որոնք, սակայն, մերժվել են, քանի որ Դուք գտել եք, որ վերջինիս ազատության մեջ հայտնվելու դեպքում դատարանի գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը շարունակում է մնալ բարձր»։ Ըստ պաշտպանի՝ դատարանի այս եզրահանգումը պատճառաբանվել է մեղսագրվող արարքի ծանրությամբ, պատժի խստությամբ, ինչպես նաեւ նրանով, որ սույն գործով կարգավիճակ ունեցող անձինք հանդիսանում են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցներ․ «Խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ մշտապես առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը, եւ միջնորդությունները մերժել եք վերացական հիմնավորումներով»։

Արմեն Նադիրյանը նշեց նաեւ, որ դատարանի կողմից կանխակալ վերաբերմունք ունենալու ապացույց է նաեւ այն, որ նախորդ դատական նիստին դատարանը մերժեց նաեւ իրենց միջնորդությունը՝ գործի դատաքննությունը վերսսկելու վերաբերյալ։

Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանի կողմից կանկախալ վերաբերմունք ունենալու ենթադրյալ հանգամանքը պաշտպանության կողմը հիմնավորեց իրենց նախորդ միջնորդությունները մերժելու փաստով․ «Սակայն դրանք պատճառաբանված, հիմնավորված որոշումներ են, եւ զուտ այն հանգամանքը, որ միջնորդությունները մերժվել են, չի կարող հիմք հանդսիանալ կանխակալ վերաբերմունքի համար»։

Դատախազն ընդգծեց, որ դատարանի կողմից պատճառաբանված եւ օրինական որոշում կայացվեց նաեւ նախորդ դատական նիստին, երբ մերժվեց դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը․ «Արդարադատություն իրականացնելիս դատարանը բազմաթիվ որոշումներ է ընդունում, եւ միայն այդ ընդունված որոշումները չի կարելի դիտարկել որպես կանխակալ վերաբերմունքի հիմք»։ Արթուր Չախոյանի խոսքով՝ սույն միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման։

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը՝ անհիմն լինելով պայմանավորված։

Կողմերի ծանրաբեռնվածությունից ելնելով՝  այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին՝ ժ․ 12։30-ին։

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

10:51 03/09/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը մերժել է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպանի բողոքը
18:13 07/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Նադիրյանը բողոքարկել է ՀՔԾ-ի՝ դատավորի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճելու որոշումը
15:58 07/08/2019  |  Դատական ռեպորտաժներԴատախազը միջնորդեց դատավորին եւ փաստաբանին դատապարտել 9 եւ 7 տարի ազատազրկման
13:45 07/08/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի եւ փաստաբանի գործով դատաքննությունն ավարտվեց
15:27 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՊաշտպանը միջնորդեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղարին․ նիստը հետաձգվեց
14:43 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Էս մարդու նպատակն իմ գլխին սարքելն էր»․ դատարանում հարցաքննվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը
17:32 23/07/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է
18:37 18/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
15:13 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալները նախապատրաստվելու ժամանակ խնդրեցին
13:57 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Մտածում էի՝ ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ միասին հաց ուտելու ձեւով լավություն անեմ»․ վկան հերքում է դատավորին կաշառք տալու մտադրությունը

Արխիվ

[]