Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Կտեսնենք՝ ցանկանո՞ւմ են էթիկական ստանդարտներ զարգացնել, թե իրենց անգործությամբ կնպաստեն քաղաքական մշակույթի վաթտարացմանը. Սիրանուշ Սահակյան 10/14/2019   16:15  |  Քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարության հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել-չստեղծելու հարցի շուրջ քննարկման մասին որեւէ տեղեկություն առաջարկության հեղինակ իրավապաշտպանները չունեն։

Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։

«Հարցն իրենց ուշադրությանն արժանանալուց հետո արդեն ԱԺ կանոնակարգ օրենքին համապատասխան պետք է գործեին։ Կարծում եմ՝ ողջամիտ ժամկետ է, որ հասկանանք քայլերը։ Մենք ակնկալում ենք խմբակցության կամ անգործությունը կամ գործողությունը։ Դրանցից յուրաքանչյուրը հանգեցնելու է հետեւությունների։ Իսկ թե որքանով իրենք նախաձեռնող կլինեն, կցանկանան էթիկական ստանդարտներ զարգացնել, թե իրենց անգործությամբ կնպաստեն քաղաքական մշակույթի վաթտարացմանը, արդեն կտեսնենք իրենց գործունեությունից»,-մեզ հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը՝ շեշտելով, որ Անդրանիկ Քոչարյանի արձագանքը տվյալ դիմումին սուբյեկտիվ է եղել, նա անձնավորել ու թիրախավորել է դիմումի հեղինակներին։

«ՀՀ-ում որեւէ քաղաքացի , առավել եւս ՀԿ , եթե հաղորդում ներկայացնի հանցագործության մասին, չի կարող հիմք հանդիսանալ, որ դատախազությունն իրեն վիրավորված զգա եւ սկսի թիրախավորել հաղորդում ներկայացնող անձանց։ Սա արդեն իսկ հետեւությունների տեղիք է տալիս»,-շեշտեց Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը և «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, փաստաբան Էլինար Վարդանյանը նամակով դիմել էին ՀՀ Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցություններին՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով։ Դիմումի հիմքն է հոկտեմբերի 2-ին պատգամավոր Ա.Քոչարյանի հնչեցրած՝ էթիկայի կանոններին հակասող արտահայտությունը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 2-ին 1in.am լրատվականին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությանը, հայտարարել է․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները․․․» Այս հայտարարությունը հարուցել էր հասարակական-քաղաքական շրջանակների զայրույթն ու քննադատությունը։

Անդրանիկ Քոչարյանը ներողություն չէր խնդրել հայտարարության համար, իսկ իրավապաշտպան կանանց դիմումի վերաբերյալ Ֆեյսբուքում գրել էր .

«Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնավարության ընթացքում տապալվեցին քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնած բոլոր վարույթները, իսկ Էլինար Վարդանյանը, իբրև Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, կատարյալ անգործություն դրսևորեց ՀՀ-ում առկա մարդու իրավունքների աղաղակող խախտումներին։ Իրավապաշտպան գործունեությամբ պետք է զբաղվեն անբասիր անցյալ ունեցող, հայերենին լավ տիրապետող, խոսքը չաղավաղող և բարեվարքության պակաս չունեցող անձինք»:

«Կարծում եմ՝ իմ պատասխանին ծանոթ եք։ Այնտեղ ոչ թե ես եմ գնահատական տվել իմ գլխավորած հանձնաժողովի գործունեությանը , այլ բառացիորեն մեջբերել եմ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականը հանձնաժողովի եւ իմ գործունեությանը։ Այստեղ մնում է հասկանալ, թե նմանատիպ միասնական փորձագիտական դիրքորոշումների պայմաններում ինչու են թիրախավորվում այն անձինք, ովքեր արդարացի խնդիրներ են բարձրացնում»,-նշեց Սիրանուշ Սահակյանը՝ շեշտելով, որ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու եւ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության հարցը քննելու պահանջը բխում է պետության շահերից։

«Մենք մեր քայլը կատարել ենք, մնացյալը իրենց տիրույթում է։Մենք դիմել ենք, որ իրենք նախաձեռնեն ԱԺ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով։ Եթե քննարկման ընթացքում կգնեն որ խախտում կա, գնահատական կտան իրենց պատգամավորի գործողություններին, եթե կգտնեն, որ այդտեղ խախտում չկա, դրանով ազդակ կներկայացնեն հասարակության ներկայացուցիչներին ու քաղաքական ուժերին, որ քաղաքական գործիչներին քննադատելիս, նմանատիպ արտահայտությունները դառնում են ընդունելի գործելաոճ մեր մշակույթում, իսկ այս քայլը անձնավորելը խոսում է այն մասին, թե ինչ մշակույթ կրող քաղաքական դաշտի հետ գործ ունենք»։

Սիրանուշ Սահակյանը նաեւ նշեց, որ պաշտոնական գրագրության մեջ ընդունված է հետադարձ պատասխանը, բայց տվյալ դեպքում իրենց համար ոչ այնքան կարեւոր է ֆորմալ գրություն ունենալ խմբակցություններից, որքան այդ նախաձեռնության քննարկման արդյունքում գործողությունները ՝ նախաձեռնել, ստեղծել ժամանակավոր հանձնաժողով կամ անտեսել։

Նշենք, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը: Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաև նրա իրավասությանը վերապահված նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները։

Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև երկու ամիս է, որը կարող է հարցի քննարկումն ավարտելու նպատակով մինչև մեկ ամսով երկարաձգվել հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:28 12/09/2019  |  ՀարցազրույցԲանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սահմանափակումը վերացնող նախագիծը կարող է կամայականությունների հանգեցնել. Սիրանուշ Սահակյան
12:25 23/07/2019  |  ՔաղաքականԻշխանությունը լուրջ մտավախություն ունի միջազգային հեղինակավոր կառույցներից «ոչ ցանկալի» կարծիք ստանալու հետ կապված. Սիրանուշ Սահակյան
12:01 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կվերածվի ճնշող գործիքի, եթե քրեական արդարադատությունից դուրս ներգրավվածություն ունենա. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
16:54 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել
23:10 05/02/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին. պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել
09:10 16/01/2014  |  ՄամուլՍիրանույշ Սահակյան. «Նոր աշխատաոճ ներդնելու խնդիրը՝ պայմանավորված անձերով, անպայման տեղի կունենա»
17:29 09/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷթիկայի հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել
13:02 29/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կունենա նոր նախագահ

Արխիվ

[]