ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին 10/14/2019 12:53 | Դատական ռեպորտաժներ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը։
Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ Գագիկ Հեբոյանը եւ Վահագն Դանիելյանը։ Ներկա են պաշտպաններ Արմեն Նադիրյանը, Նարինե Սարգսյան, Գուրգեն Գրիգորյանը, Հենրիկ Մաղաքյանը։ Գործով մեղադրող դատախազն է Արթուր Չախոյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին՝ նշելով, որ առկա են այնպիսի փաստեր, որոնք ողջամիտ կասկած են հարուցում նրա՝ որպես դատավորի կողմից իր պաշտպանյալ Հեբոյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու վերաբերյալ․ «Քրեական դատավարության 292-րդ հոդվածը իմպերատիվ կերպով պահանջում է մինչ գործը դատաքննության նշանակելու մասին որոշում կայացնելը հետազոտել քրեական գործերը։ Սույն գործը Դուք ստացել եք իմ պաշտպանյալի կալանքի ժամկետը լրանալու օրը, եւ հիշատակված նորմի համաձայն՝ ունեցել եք 19 օր ժամանակ դատական քննությունից առաջ որոշում կայացնելու համար։ Չնայած դրան, Դուք, դրսեւորելով շտապողականություն, առանց պարզելու՝ արդյոք պահպանվում են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, առանց դատական նիստի մասին մեզ տեղեկացնելու, նույն օրը նշանակել եք նիստ եւ քննարկել խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Տվյալ դատական նիստին նա ներկայացվել է իր կամքին հակառակ, մինչդեռ դա մեղադրյալի իրավունքն է, ոչ թե պարտականությունը։ Իմ պաշտպանյալը նիստի սկզբում հայտնել է, որ դատարան է ներկայացվել իր կամքին հակառակ, բռնի ուժով, Ձեզ է ցույց տվել իր մարմնի վրա բռնությանն հետքեր, հայտնել է, որ առանց պաշտպանների ներկայության չի ուզում շարունակել նիստը։ Նշված հայտարարությունից հետո նա միջնորդել է նիստը հետաձգել եւ պաշտպաններին ծանուցել, սակայն Դուք դա բավարարել եք մասնակի՝ ընդմիջելով եւ նիստը սկսելով 40 րոպե հետո։ Իմ պաշտպանյալը դարձյալ միջնորդել է նիստը հետաձգել եւ վերադառնալ Քրեակատարողական հիմնարկ, սակայն Դուք մերժել եք միջնորդությունը՝ նշելով, որ խափանման միջոցի քննության հարցը հրատապ է։ Արդյունքում որոշում եք կայացրել՝ կալանավորումն անփոփոխ թողնելու եւ գրավի միջնորդությունը մերժելու մասին»,-հիշեցրեց Արմեն Նադիրյանը՝ նշելով, որ դատարանի այս որոշումները պայմանավորված են եղել Գագիկ Հեբոյանին կալանքից ազատելու հնարավորությունը ցանկացած եղանակով բացառելու հիմունքով․«Հետագայում եւս մենք միջնորդություններ ենք ներկայացրել ինչպես ինքնաբացարկի, այնպես էլ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, որոնք, սակայն, մերժվել են, քանի որ Դուք գտել եք, որ վերջինիս ազատության մեջ հայտնվելու դեպքում դատարանի գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը շարունակում է մնալ բարձր»։ Ըստ պաշտպանի՝ դատարանի այս եզրահանգումը պատճառաբանվել է մեղսագրվող արարքի ծանրությամբ, պատժի խստությամբ, ինչպես նաեւ նրանով, որ սույն գործով կարգավիճակ ունեցող անձինք հանդիսանում են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցներ․ «Խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ մշտապես առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը, եւ միջնորդությունները մերժել եք վերացական հիմնավորումներով»։
Արմեն Նադիրյանը նշեց նաեւ, որ դատարանի կողմից կանխակալ վերաբերմունք ունենալու ապացույց է նաեւ այն, որ նախորդ դատական նիստին դատարանը մերժեց նաեւ իրենց միջնորդությունը՝ գործի դատաքննությունը վերսսկելու վերաբերյալ։
Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանի կողմից կանկախալ վերաբերմունք ունենալու ենթադրյալ հանգամանքը պաշտպանության կողմը հիմնավորեց իրենց նախորդ միջնորդությունները մերժելու փաստով․ «Սակայն դրանք պատճառաբանված, հիմնավորված որոշումներ են, եւ զուտ այն հանգամանքը, որ միջնորդությունները մերժվել են, չի կարող հիմք հանդսիանալ կանխակալ վերաբերմունքի համար»։
Դատախազն ընդգծեց, որ դատարանի կողմից պատճառաբանված եւ օրինական որոշում կայացվեց նաեւ նախորդ դատական նիստին, երբ մերժվեց դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը․ «Արդարադատություն իրականացնելիս դատարանը բազմաթիվ որոշումներ է ընդունում, եւ միայն այդ ընդունված որոշումները չի կարելի դիտարկել որպես կանխակալ վերաբերմունքի հիմք»։ Արթուր Չախոյանի խոսքով՝ սույն միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման։
Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը՝ անհիմն լինելով պայմանավորված։
Կողմերի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին՝ ժ․ 12։30-ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել