ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ տեսա այդ գրառումը տարածող արտաքին գովազդի պաստառները, ակամա հիշեցի սովետական պրոպագանդիստական պաստառները. Անի Սամսոնյան 10/14/2019 14:05 | Մեկնաբանություն
ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։
Նա մասնավորապես գրել է.
«ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:
«Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ»-ասել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Այս գնման թե՛ նպատակի և թե՛ միջոցի հարցում ինձ համար գոյություն ունեն ֆունդամենտալ խութեր, որոնք անհանգստանալու տեղիք են տալիս:
Առաջինը՝ արտաքին գովազդի նպատակն է: Հասկանալի է, որ այս Կառավարության ծրագրի 80 տոկոսի իրագործելիության հույսը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է: Համենայնդեպս այդպես ներկայացվեց ԱԺ-ում Կառավարության ծրագիրը քննարկելիս:
Երբ տեսա այդ գրառումը տարածող արտաքին գովազդի պաստառները, ակամա հիշեցի սովետական պրոպագանդիստական պաստառները՝
Родина-мать зовет!
Наши цели ясны, задачи определены, за работу, товарищи!
Ты записался добровольцем?
Пролетарии всех стран, соединяйтесь!
Իհարկե, սովետական քարոզչության այս մեթոդները աշխատում էին, որովհետև մարդկանց տեղեկատվության աղբյուրները խիստ սահմանափակ էին, գրաքննվող և նմանատիպ պաստառները իրենց ներշնչման գործառույթը հիանալի կատարում էին: Բայց դա էլ ի վերջո չփրկեց Սովետը:
Հիմա այդ պաստառները այլևս չեն աշխատում, որովհետև ցանկացած քարոզչական մեթոդի և միջոցի նկատմամբ մարդիկ ժամանակի ընթացքում ձեռք են բերում իմունիտետ և դառնում անտարբեր: Մենք կարող ենք հազար անգամ կարդալ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» լոզունգը, բայց դա մեր վարքագծում փոփոխություններ չի առաջացնելու:
Երկրորդ խնդիրն այն է, որ այդ գործը հանձնարարվել է կատարել մեկին և այդ մեկը վարչապետի գրքի հրատարկիչն է: ՀՀ վարչապետի և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի միջև կապի մասին խոսելն ավելորդ է: Գործը հանձնարարվել է մի ընկերության առանց մրցույթի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոր Հայաստանում պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա և դա խնդիր է:
Ի դեպ Արագածոտնի մարզում բիզնեսի մրցունակությունից խոսելիս ՀՀ վարչապետը բացառեց խտրականությունը՝ հիմնված քաղաքական հայացքների վրա:
2019 թվականի բյուջեով, օրինակ մոտավորապես 40 մլն ՀՀ դրամ հատկացվում է հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումների պահպանման ծառայությունների համար: Կարևորագույն ծախս մեր բանակի համար:
Օրինակ մոտավորապես 13 մլն դրամ և 19 միլիոն դրամ համապատասխանաբար ծախսվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրման և մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգման համար: Անհրաժեշտ ծախսեր պետության պոզիտիվ պարտականությունը կատարելու համար:
Եվ մոտավորապես 49 միլիոն լոզունգներ տարածելու համար, երբ տեղեկատվական միջոցների և հնարավորությունների մեր օրերում կարելի էր ավելի կրեատիվ և ոչ ծախսատար լուծումներ գտնել, այլ ոչ թե զբաղվել սովետական հնաոճ պրոպագանդայով:
Սա ինձ հիշեցնում է նաև Վարդավառին գորգերի 5 միլիոնանոց լվացքը, երբ հայկական գորգը և ավանդույթները անորակ պրոպագանդելու քողի տակ ինչ-որ անհայտ, նոր գրանցված ընկերություններ փող աշխատեցին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ