ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽ-ին կից կառույցը ԵԽ-ի կողմից պարտադրվող փաստաթղթին չի կարող դեմ խոսել. Վահագն Չախալյանը չի բացառում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի փողոցային պայքարի հնարավորությունը 10/14/2019 14:45 | ԼՐԱՀՈՍ
«Կամք»-նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի կարծիքով Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականն սպասելի էր։
«Արդեն 40-րդ օրն է, ինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ սպասում են Վենետիկի հանձնաժողովի պատասխանին, եթե մենք չսպասեինք, որ Վենետիկի հանձնաժողովը դրական պատասխան է տալու, մենք կդադարեցնեինք պայքարը։ Պարզ է, որ ԵԽ-ին կից կառույցը ԵԽ-ի կողմից պարտադրվող փաստաթղթին չի կարող դեմ խոսել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի գնահատականներին։
Հիշեցնենք, արդարադատության նախարար Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով կարծիք տրամադրել «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ։ Հանձնաժողովը, հիշեցնենք, Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով անկողմնակալ մասնագիտական կարծիք տրամադրող կառույցն է։
Արդարադատության նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, 120-րդ լիագումար նիստին Վենետիկի հանձնաժողովը հաստատել է ՀՀ Սահմանադրության վրա Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ կարծիքը։ Նախարարությունը հանձնաժողովի կարծիքը դեռեւս չի հրապարակել։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, հանձնաժողովը նշել է, որ Ստամբուլի Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ հանձնաժողովի, Կոնվենցիայի հիմնական գործառույթը կանանց հանդեպ բռնության կանխումն է։
Չախալյանը շեշտեց, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կառույց է եւ ամենեւին պարտադիր չէ առաջնորդվել նրա խորհրդով. «Մենք հակված ենք , որ ժողովրդի անունից խոսող, ժողովրդավարության արդյունքում իշխանության եկած ուժը չի կարող ժողովրդի կամքին դեմ գնալ»։
Վահագն Չախալյանը չի բացառում , որ անհրաժեշտության դեպքում «Կամք»-ը կդիմի նաեւ փողոցային պայքարի. «Մենք հայտարարել ենք, որ Սահմանադրությամբ եւ օրենքների շրջանակում մեզ տրված բոլոր միջոցներով պայքարելու ենք, բոլոր միջոցներին դիմելու ենք, մեր սահմանադրական իրավունքն իրացնելու ենք, որեւէ բան չեմ բացառում։ Ամեն դեպքում, հակված ենք մտածել, որ իշխանություններն ու ԱԺ-ում եղած քաղաքական ուժերը կանսան ժողովրդի կամքին»։
Չախալյանը միեւնույն ժամանակ նկատեց, որ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարությունները, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերությունը ակտիվորեն լծված են Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգին։ Նրա խոսքով, սա վկայում է այն մասին, որ իշխանության մեջ կան ուժեր, որոնք ունեն պարտավորություն եւ ցանկանում են, որ կոնվենցիան վավերացվի։
«Մենք պայքարը չենք դադարեցրել։ Այսօր ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաքի 89-րդ օրն է։ Հոկտեմբերի 18-ին՝ «Կամք»-ի մեկամյակին կներկայացնենք մեր հետագա անելիքներն ու ծրագրերը»,-եզրափակեց Վահագն Չախալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան