Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Տնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են. Վարչապետը մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովին 10/12/2019   12:45  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին։ Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է երկրի տնտեսական ընթացիկ իրավիճակին ու ընդգծել, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: «Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե, հասկանալի է, որ այդ աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք, իրական են և կարող են դառնալ իրականություն: Դրա մասին է վկայում  նոր եվրոբոնդերի թողարկման հաջողությունը, որը Հայաստանի տնտեսական միջազգային իմջի առումով կարևոր է: Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատ ֆինանսական միջոցների հասնելիության երեք տոկոսանոց կրճատում ունեցանք, այսինքն՝ մեր երկրի համար տոկոսները բարելավվեցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, թողարկվել է 500 մլն դոլարի եվրոբոնդեր, սակայն դրանց իրական պահանջարկը հասել է 2 մլրդ դոլարի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմավարական պլանավորման առումով կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք այսօր ֆինանսավորելու հնարավորություն կա:

«Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով: Դեկտեմբերի 31-ին երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը, որը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում երեք եռամսյակների տվյալներով Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում: Այսինքն՝ այսքան արտարժութային միջոցներ են հայտնվել, ինչը կապված է հիմնականում զբոսաշրջային աճի հետ, և սա մեծ հնարավորություններ է բացում ՀՀ քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ եվրոբոնդերի թողարկման արդյունքում միջազգային տնտեսական հանրության գնահատականներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:

«Սա չեմ ուզում ձևակերպել որպես հաջողություն, որովետև մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն, իսկ այն իրացնելը գործընկերությունն է`  կառավարության և  փոքր ու միջին բիզնեսի միջև: Այսօր այդ գործընկերության համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, մեզ համար չկա ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում: Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը, ու մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված: Եվ այդպես էլ պետք է զգա, որովհետև մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն այս հարցում իրեն նույնիսկ չափից ավելի զուսպ է պահում, որպեսզի հանկարծ գործարար աշխարհի շրջանում անորոշության զգացում չառաջանա: «Մենք պետք է ամուր կագնենք նրա թիկունքին, ով քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում, հարկ է վճարում` անկախ համակրանքներից և հակակրանքներից: Սա է տնտեսական հեղափոխության անկյունաքարային խնդիրը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով` նաև անհատական ջանքն է, որ պետք է բերի տնտեսական հեղափոխության: «Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն: Բարեգործության այն մոդելը, որ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ խանգարել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ կառավարության քաղաքականության իմաստն այն է, որպեսզի յուրաքանաչյուր քաղաքացու կարողանա այս ուղերձը հստակ հղել: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի և հեղափոխության իմաստը սա է: Նախկինում տասնյակ դեպքեր են եղել, որ մարդիկ ասել են` օրինակ, սոխ են ներկրել, թույլ չեն տվել մտցնել շուկա: Այսօր մեր երկրում այդպիսի խնդիր չկա»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրել է, որ տնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են, ովքեր գործարար են բառի բուն իմաստով, ովքեր կարողանում են ներդնել իրենց ինտելեկտը, տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել ավելացված արժեք: Իսկ նրանց, ովքեր չունեն այդ կարողությունները, կառավարությունը պետք է աջակցի ծրագրերով, կրթության բարելավմամբ:

«Հաջողություն եմ մաղթում համաժողովի մասնակիցներին, հույս ունեմ, որ այս ստեղծագործ միջավայրում կլսենք ստեղագործ նոր մտքեր, կառնչվենք նոր  գաղափարների, որոնք մեզ կօգնեն շարունակել ճանապարհը: Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած է, և դա նախ տեղի է ունենում մարդկանց մտքերում: Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն է, որը ցույց տվեց հեղափոխության գաղափարաբանությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ հեղափոխությունը չի ստեղծել այդ մարդկանց, այլ այդ մարդիկ են ստեղծել հեղափոխությունը, ինչն ամենակարևորն է: 

«Այսօր տնտեսական թիվ մեկ գործոնը տաղանդն է, ինտելեկտը, ազնվությունը և առաքելության գիտակցումը, որովհետև եթե գրողը ստեղծում է շատ լավ և տաղանդավոր վեպ, դա ինձ համար նույնն է, երբ որևէ գործարար ստեղծում է տաղանդավոր արտադրանք, բրենդ, որը փոխում է մարդկանց, իրականությունը, հայրենիքը դեպի լավը: Եվ ուրեմն, նախ փոխենք ինքներս մեզ, մեր միջավայրը և փոխենք մեր հայրենիքը, որը պետք է դառնա մեր բոլորիս համընդհանուր երազանքների երկիրը: Ոչ թե մի քաղաքական թիմի երազանքի երկիր, այլ մեր երազանքները պետք է լցնենք մի մեծ կաթսայի մեջ, որը կեփվի և արդյունքում կդառնա մեր ազգային համընդհանուր երազանքը, որովհետև տնտեսական հեղափոխությունն ազգային երազանքների իրականացման մասին է: Դրա համար պետք է ունենանք հզոր պետություն, ոը ստեղծում է, արտահանում է և որը կարողանում է իր ուսերին կրել ազգային երազանքների բեռը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվում է մարզի գործարար միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը: Համաժողովին ներկա են ինչպես տեղացի, այնպես էլ  օտարերկրյա ներդրողներ: Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները: «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին ներկայացվում են գործարար ծրագրեր, միջոցառումն ուղեկցվում է մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրութամբ, որին կծանոթանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:50 12/10/2019  |  ՄամուլՈստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է․ Նիկոլ Փաշինյանի պահանջը. «Ժողովուրդ»
16:47 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի կառավարության «նոու հաու»-ն ու 48 միլիոնանոց բիլբորդերը
14:22 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
13:40 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳործարկվել է EU4Armenia հարթակը. ելույթ են ունեցել նախարարն ու ԵՄ դեսպանը
11:49 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱշխաբադում կայացել է Հայաստանի վարչապետի և Ուզբեկստանի նախագահի հանդիպումը
10:07 11/10/2019  |  Վարչական իրավունքՀՀ վարչապետի աշխատակազմի դեմ հայց է ներկայացվել. պահանջում են վերականգնել պաշտոնը
10:02 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
09:52 11/10/2019  |  ՄամուլԵՏՄ նիստի ժամանակ «էկզոտիկ» պահ է եղել. ինչ է ասել Փաշինյանին «դուզ» խոսքը հումորով ասող Լուկաշենկոն. «Իրատես»
09:48 11/10/2019  |  ՄամուլԴատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ. այն միակը չէ. «Ժողովուրդ»
09:41 11/10/2019  |  ՄամուլՓաշինյանի և «Իմ քայլի» որոշ պատգամավորների միջեւ ընդգծված անջրպետ կա. ի՞նքն է ասել՝ «չգաք նիստերին». «Իրատես»

Արխիվ

[]