ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի «անհետաձգելի» հանրահռչակումը՝ կոռուպցիոն ռի՞սկ, թե՞ ՝ կոռուպցիայի դրսեւորում 10/12/2019 23:38 | ԼՐԱՀՈՍ
«Ընդհանրապես, ցանկացած դեպքում, մեկ անձից գնման գործընթացը ռիսկային է, այդտեղ կասկած չկա, բայց դա նաեւ չի նշանակում, որ ռիսկն իրականանում է»,-«Փաստինֆո»-ին ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը` անդրադառնալով կառավարության՝ հոկտեմբերի 10-ի որոշմանը, որով վարչապետի աշխատակազմին հատկացվեց 48 միլիոն 900 հազար դրամ` մեկ անձից գնման տարբերակով գովազդային ծառայություններ պատվիրելու համար:
Հիշեցնենք, միջոցները տրամադրվել են կառավարության պահուստային ֆոնդից՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու եւ ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման նպատակով։ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, գովազդային ծառայությունը կառավարությունը «Անտարես»-ին է պատվիրելու։ Ընդհանուր ռազմավարության գծով վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանը մեզ փոխանցել էր, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են ու կավարտվեն մոտ մեկ ամսից, բայց ռազմավարության ուղերձների հանրահռչակումն արդեն կառավարությունն սկսել է։ Մասնավորապես, քաղաքի տարբեր հատվածներում բիլբորդեր են տեղադրվել՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրառմամբ։
Տեղեկացրել էինք, որ դեռ հոկտեմբերի 4-ին, վարչապետ Փաշինյանը իր Ֆեյսբուքի էջում վերը նշված բիլբորդի մի լուսանկար էր հրապարակել՝ կից գրառմամբ. «Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»։ Այս փաստը վկայում է այն մասին, որ մինչեւ կառավարության համապատասխան որոշումը, որը կայացվեց հոկտեմբերի 10-ին եւ որով վարչապետի աշխատակազմը 48 միլիոն 900 հազար դրամ ստացավ եւ թույլատրեց մեկ անձից կատարել գնումը` բիլբորդերի տեղադրման ծառայությունն արդեն իսկ մատուցվել է, մինչդեռ , վարչապետի աշխատակազմը, տեսականորեն, որեւէ երաշխիք չպետք է ունենար, որ կառավարությունն այդ հատկացումը տրամադրելու է եւ հաստատելու է մակ անձից գնման տարբերակով ծառայության ստացումը։
Վարուժան Հոկտանյանի խոսքով, մեկ անձից գնման ձեւով գնումների կատարման պրակտիկան, ինչպես նախկինում, այժմ էլ շարունակվում է եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ որպես հիմնավորում նշվում է միայն անհետաձգելիության հանգամանքը՝ առանց փակագծերը բացելու։
Փաշինյանի կառավարության «նոու հաու»-ն ու 48 միլիոնանոց բիլբորդերը
«Նախկինում էլ էին այդպես ասում, հիմա էլ, դժբախտաբար պրակտիկան չի փոխվել ՝ դնում են անհետաձգելիություն, բայց անհետաձգելիության հիմնավորումը չեն տալիս։ Դա մի քիչ հումորով եթե ասենք՝ հին ադաթ է, որքան մենք գնումների համակարգն ուսումնասիրել ենք, որպես կանոն, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր այդպես արվում ։ Օրինակ, ձմռանը պետք է մեկ անձից ասֆալտապատման ծառայություն գնել եւ ասել անհետաձգելի է , ձյունը պետք է գա, նո՞ր ասֆալտ անեն։ Դա ծանոթ երեւույթ է»,-ասաց Հոկտանյանը։
Թեեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը 2017 թվականի սեպտեմբերից այլեւս գնումների մոնիթորինգով չի զբաղվում, բայց Վարուժան Հոկտանյանի խոսքով, լրատվամիջոցներից կամ իրենց հետ համագործակցող ՀԿ-ներից, մասնավորապես, Գնումների մասնագետների հայկական ասոցիացիայից, տեղեկանում են, որ պրակտիկան շարունակվում է։
«Փաստինֆո»-ին, հիշեցնենք, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր, որ ամեն ինչ «արվել է օրենքի տառին համապատասխան, եթե օրենքի տառին համապատասխան է արվել, այդ դեպքում լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա», թե ինչու է ծառայությունը պատվիրվում մեկ անձից գնման տարբերակով։
Ըստ Հոկտանյանի, երկու խնդիր է ստացվում ՝ առաջինը, անհետաձգելիության հիմնավորումը, որը չկա եւ դժբախտաբար, օրենքը չի ստիպում ներկայացնել այդ հիմնավորումը եւ երկրորդ, հետին թվով որոշման կայացման հնարավորությունը։
«Այո, կոռուպցիոն ռիսկեր կան, բայց սա ռիսկ է, ոչ թե դրսեւորում, որովհետեւ ցանկացած գործընթացում կոռուպցիոն ռիսկ կարելի է տեսնել»,-նշում է Վարուժան Հոկտանյանը։
Ըստ նրա, վարչապետի աշխատակազմը կարող է ասել, որ կառավարության որոշումից առաջ տեղադրված վահանակները տվյալ կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակներում չեն տեղադրվել։ «Ինչ-որ մի բան կգտնեն, պետք է հասկանալ, թե ինչ է եղել իրականում, որովհետեւ հստակ պնդել, որ հենց այդ կազմակերպության հետ է եղել, այսինքն, որոշումն ընդունվել է հետին թվով, ռիսկային է, պետք է ուսումնասիրվի։ Չեմ հավատում, որ այդքան պրիմիտիվ լինեն նման քայլ անելու համար։ Հնարավոր է՝ մի գավառական կամ ոչ գավառական խորամանկությամբ կարողացել են դա շրջանցել, բայց չեմ կարծում, որ այդքան «ափաշքյարա» լինի։ Պետք է հասկանալ, թե ադ ռիսկը որքանով է ակտուալիզացվում եւ որքանով է տեղի ունենում կոռուպցիոն հանցագործությունը, որովհետեւ ռիսկ կա, որ ես կարող եմ պետավտոտեսուչին կաշառք տալ, բայց դա չի նշանակում, որ ես տվեցի կաշառքը, այստեղ էլ կարող է նույն իրավիճակը լինել, ռիսկը բնականաբար կա, բայց չի բացառվում , որ այն չի իրականացվել»,-ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ծրագրերի ղեկավարը։
Նշենք, որ մայրաքաղաքում արդեն իսկ տեղադրված բիլբորդերի՝ վերը նշված ծառայության շրջանակներում ռազմավարության հանրայնացման մաս են, ըստ էության հաստատել է վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանը։ Հոկտեմբերի 11-ին «Փաստինֆո»-ի հրապարակած «Փաշինյանի կառավարության «նոու հաու»-ն ու 48 միլիոնանոց բիլբորդերը» հոդվածում մազմանյանը ասել էր. «Բիլբորդերը, որ հիմա քաղաքում հայտնվում են՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», առաջին քայլն է դեպի ռազմավարության հանրայնացումը»։ Նա նշել էր, որ վարչապետի աշխատակազմին կառավարության տրամադրած 48 միլիոն 900 հազար դրամի շրջանակում 5-6 ամսվա ընթացքում Երեւանի ու մարզկենտրոնների մայրուղիներին, ինչպես նաեւ Արցախում այլ գրառումներով եւս բիլբորդեր են տեղադրվելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան