ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը. Մաս 2 10/12/2019 13:00 | ԳՈՐԾ #
«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել ՆԳ եւ ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան խորհրդավոր հանգամանքները։ Ինչպես արդեն նշել ենք՝ 1998թ. հունվարի 21-ին կրակել էին նրա ոտքերին, ինչը շատերը կատարվածը համարում էին մահափորձի իմիտացիա եւ ինքնավնասում, իսկ 1999 թվականի փետրվարի 9-ին տարածվեց նրա մահվան լուրը։ Սպանության կասկածանքով կալանավորվեցին Մարգարյանի թիկնապահները, հետագայում ազատ արձակվեցին։
Այն ժամանակ դիտարկելով այդ երկու դեպքերը, ոմանք ու նախևառաջ՝ «գորշ գայլերը» միանգամից սլաքն ուղղեցին դեպի ղարաբաղյան շրջանակներ և միայն կենդանի վկա և գործող անձ Հրանտ Պապիկյանի հայտնությունն էր, որ լույս սփռեց կատարված մութ իրադարձություններին՝ խառնելով շատերի խաղաքարտերը:
Սկիզբը՝ նախորդիվ
Ով էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը
…«Ինչ ես ասում, ինձ խաբու՞մ են, փաստորեն ինձ խաբում են, անընդհատ ասում, թե՝ ղարաբաղցիներն են, Սերժն ա, ինձ ասում են՝ Վազգեն, հասիր, մեզ խփում են,,՝ լսելով Հրանտ Պապիկյանի պատմածը՝ ներքին զորքերի նախկին հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության հանգամանքների վերաբերյալ, Վազգեն Սարգսյանը ձեռքը խփել էր սեղանին և հեռախոսազրույց ունեցել Սերժ Սարգսյանի հետ, անհապաղ հանդիպում պահանջել»՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այսպես էր արձագանքել՝ ՆԳ Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությունից 2 տարի անց, նրա բժշկի՝ Հրանտ Պապիկյանի հետ հանդիպումից հետո:
Անդրանիկ Քոչարյանը փորձել էր փակել Հրանտ Պապիկյանի բերանը՝ պաշտոն առաջարկելով
Հրանտ Պապիկյանի հետ հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանը խոսել էր ԱԱ և ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հետ, ապա՝ չնայած ուշ ժամին, գիշերվա 3-ին, նրա հետ հանդիպում էր ունեցել, ընդ որում, մինչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը նա իր աշխատասենյակ էր կանչել Անդրանիկ Քոչարյանին և Դավիթ Մաթևոսյանին, որոնք կեսգիշերն անց էլ միասին են եղել՝ ըստ ամենայնի տոնելով ԱԱ և ՆԳ նախարարի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի հնարավոր-մոտալուտ նշանակումը:
Պատկերացրեք, ինչ սառը ցնցուղ պիտի լիներ Անդրանիկ Քոչարյանի համար Պապիկյանի պատմածը պաշտպանության նախարարին, թե՝ 1998 թ. հունվարին և 1999 փետրվարին Արծրուն Մարգարյանի վրա կատարված հարձակումները կեղծ էին և կազմակերպված էին հենց Մարգարյանի կողմից:
Բայց քանի որ Քոչարյանը նման դեպքերում շատ արագ կողմնորոշվող էր, իրեն չէր կորցրել, միանգամից փորձել էր փակել Հրանտ Պապիկյանի բերանը՝ նրան առաջարկելով ՊՆ բուժվարչության պետի պաշտոնը:Հրանտ Պապիկյանն այս գայթակղությանը դիմակայել էր՝ մերժելով առաջարկը: Հետաքրքիր է՝ ի՞նչ կլիներ, եթե նա համաձայներ ստանձնել այդ պաշտոնը: Կկարողանա՞ր աշխատել թե ոչ՝ դժվար է ասել, սակայն իր այդ քայլով հաստատ նպաստած կլիներ Քոչարյանի պլաններին՝ օգնելով, որ վերջինս հասնի իր նպատակին, քանզի այդ դեպքում հնարավորություն կունենար համոզելու Վազգեն Սարգսյանին, որ Պապիկյանի պատմածը հորինվածք է, մտացածին բան՝ բարձր պաշտոն ստանալու համար:
Բնականաբար, նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո Անդրանիկ Քոչարյանին առաջին հերթին պիտի մտահոգեր այս ողջ պատմության մեջ իր ունեցած իրական դերակատարության բացահայտումը: Մասնավորաբար, թե ինչի համար էր անհրաժեշտ եղել 2-րդ հարձակման իմիտացիայի կազմակերպումը: Բայց մինչ այդ, նախ՝ անդրադառնանք առաջին հարձակմանը, քանի որ դրանք փոխկապակցված են:
Կրակելով սեփական ոտքերին՝ Արծրուն Մարգարյանը փորձել էր խուսափել զորքն ընդդեմ ժողովրդի հանելու հրաման կատարելուց
Հրանտ Պապիկյանի ինքնախոստովանական ցուցմունքների համաձայն՝1998թ. հունվարի 20-ին նախաձեռնելով կրակել սեփական ոտքերին, Արծրուն Մարգարյանը փորձել է խուսափել ավելի մեծ չարիք գործելուց, այն է՝ զորքն ընդդեմ ժողովրդի հանելու հրամանի կատարումից: Իհարկե, Արծրուն Մարգարյանն այսօր ողջ չէ, որ այսպես ասած՝ առաջին ձեռքից հնարավոր լինի պարզել նրա քայլերի բուն նպատակը: Բայց Պապիկյանի ներկայացրած բացատրությունը հավաստի է թվում այնքանով, որ ոչ ոք առայսօր չի հերքել այն տեղեկությունը, որ 1998 թ. հունվարի 20-ին. օրվա 2-րդ կեսին, ՀՀ նախագահի / իմա՝ Լևոն Տեր -Պետրոսյանի/ և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության վարչության պետ՝ Ռոմեն Ղազարյանը /նույն ինքը՝ գեներալ Բուդո/ Արծրուն Մարգարյանին հրավիրել է իր մոտ և ներկայացնելով հանրապետության լարված ներքաղաքական իրավիճակը, զգուշացրել, որ հակամարտության սրման դեպքում կողմերը կարող են փոխզիջման չգնալ և հնարավոր է ընդհարում:
Մասնավորաբար, դարձյալ ըստ Պապիկյանի ցուցմունքի, նախատեսվում էր կրկնել 1994 թվականի դեկտեմբերի 28-ի սցենարը, և եթե Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Սամվել Բաբայանը Անվտանգության խորհրդի նիստում չհամաձայնեին ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակին և պահանջեին Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ապա սկսվելու էր ղարաբաղցիների համատարած ձերբակալություններ: Առավել ևս, որ Սամվել Բաբայանը նույնպես այդ օրերին գտնվում էր Երևանում:
Իսկ Վազգեն Սարգսյանի ցասումը մեղմելու համար դարձյալ շահարկվելու էր հայաստանցի-ղարաբաղցի գործոնը, այն մտայնությամբ, թե՝ ղարաբաղցիները Երևանում զբաղված են ահաբեկչություններ կազմակերպելով: Սակայն Անվտանգության խորհրդի նիստում Տեր-Պետրոսյանը պարտվել է և նախատեսված սցենարը չի գործել:
Արծրուն Մարգարյանի ամեն քայլը խոշորացույցի տակ է եղել
Իսկ այսօրինակ հետևությունն իր պատճառն ունի: Բանն այն է, որ 1998-ի հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցածից հետո, ոտքերին ստացած վնասվածքներով, Պապիկյանի ուղեկցությամբ երբ Արծրուն Մարգարյանը հիվանդանոց է տեղափոխվել, չգիտես որտեղից անմիջապես այնտեղ է հայտնվել նաև Բուդոն՝ իր մի քանի ենթակաների հետ: Ընդ որում, նրանք եղել են դիմակավորված: Բավական ուշագրավ դրվագ է սա, քանի որ կատարվածի վերաբերյալ, ըստ էության, դեռ ոչ-ոք չգիտեր և, միաժամանակ, վկայում է այն մասին, որ Արծրուն Մարգարյանի ամեն քայլը խոշորացույցի տակ է եղել:
Ականատեսի վկայությամբ, թեկուզ դիմակավորված, Արծրունն անմիջապես ճանաչել է և ասել՝ Բուդո՞, ինչին հետևել է Բուդոյի հեռախոսազրույցը ինչ-որ մեկի հետ՝ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. ,,Գնացեք ասեք՝ շարունակվում ա, կարող ա էս էլ ա ինքն արել,,: Ի դեպ, հենց այդ օրերին իր ավտոմեքենայի վրա զինված կեղծ հարձակում էր կազմակերպել նաև Բուդոն՝ Ռոմեն Ղազարյանը: Նշենք, որ այս իրադարձություններից որոշ ժամանակ հետո՝ 1998 թվականի փետրվարի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, քանի որ հասարակական-քաղաքական շրջանակները, ժողովուրդը դեմ էր Ղարաբաղի հարցում նրա պարտվողական քաղաքականությանը։
Երկրորդ հարձակումը
Մեկ տարի անց՝ 1999 թվականի փետրվարի լույս գիշերը Նոր Հաճնից Սևան-Երևան մայրուղի մտնող կողային ճանապարհի եզրին, ըստ նախատեսված սցենարի՝ պետք է սպանվեր ոչ թե՝ Արծրուն Մարգարյանը, այլ՝ նրա թիկնապահները, Արսեն և Արմեն Խաչատրյանները, ինչպես նաև՝ Հրանտ Պապիկյանը: Նրանց պիտի սպաներ Արծրուն Մարգարյանը, ինչի համար էլ Նոր Հաճնում բնակվող իր ազգական Գուրգեն Թամազյանին այցելելիս հրաժարվել էր իր վարորդ-օգնական Հենրիկ Մուրադյանի ծառայությունից, նաև՝ խախտելով մշտապես մեքենայի առջևում նստելու իր սովորույթը՝ հետևում էր նստել: Միաժամանակ՝ Հրանտ Պապիկյանին խնդրել էր նախատեսված ժամին լինել այդ վայրում, որ կրկնեին հունվարի 21-ի գիշերը տեղի ունեցած հարձակման իմիտացիան:
Ըստ սցենարի՝ որպես վերջնարդյունք՝ պիտի այնպես երևար, թե Պապիկյանը սպանել է Արծրունի թիկնապահներին, քանի որ նպատակ է ունեցել սպանել Արծրուն Մարգարյանին, բայց վերջինս կարողացել է ժամանակին կողմնորոշվել և վնասազերծել նրան:
Մի խոսքով, դեդեկտիվ ֆիլմի սցենար, որտեղ գործող անձինք ՀՀՇ տարբեր տրամաչափի գործիչներն են՝ ոմանք՝ իրենց ամբիցիաներով, ոմանք՝ ողբերգությամբ…
Դեպքերն, իհարկե, ըստ սցենարի չզարգացան: Ըստ Պապիկյանի պատմածի՝ինքը Մարգարյանի աշխատասենյակում պատահաբար նկատել էր, որ Մակարով տեսակի ատրճանակի կոթը, որը կրելու համար Մարգարյանն իրեն էր տվել, վիրակապով փաթաթված է, ինչն էլ առիթ էր դարձել, որ բժիշկը որոշակի կասկածներ ունենա և նախատեսված ժամին չգնա պայմանավորված վայրը:
Արծրուն Մարգարյանի նամակը
Այս նամակի մասին, Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո, խոսում էին բոլորը, բայց այն այդպես էլ ջրի երես դուրս չեկավ:
Հրանտ Պապիկյանի խոսքով՝ նամակում խոսվում է այն մասին, թե՝ իբր Կրակեմ Հրաչը Սերժ Սարգսյանի հրամանով ուզում է իրեն սպանել: ՈՒստիև թիկնապահներ է վերցրել, բայց ինքը մտավախություն ունի, թե դա կարող է կատարվել իր մերձավորներից մեկի միջոցով: Թերևս, դրանով է պայմանավորված Արծրուն Մարգարյանի կողմից Պապիկյանի ընտրությունը՝ բոլորը գիտեին նրանց ջերմ հարաբերությունների մասին:
Արդյունքում՝ ի՞նչ պիտի ստացվեր. Պապիկյանը պիտի քիլլերի դերում հայտնվեր՝ ձեռքին արդեն առանց վիրակապի Մակարով ատրճանակը, որը հանելու և Պապիկյանի ձեռքի մեջ դնելու գործն Արծրունն էր անելու:
Ի դեպ, պարզվում է այս ատրճանակն էլ ճակատագրական պատմություն ունի, քանի որ այն նույնն զենքն է, որը դեռ 1990-ի մայիսի 30-ին անհայտ անձանց կողմից հափշտակվել էր Երևանի ՆԳ վարչության պահակապարեկային ծառայության /հայտնի՝ ՊՊԾ գնդի/ միլիցիոներ Գագիկ Պետրոսյանից, իսկ Ա. Մարգարյանի բնակարանում հայտնաբերված ԼՍ 3107 Մակարով տեսակի ատրճանակի փամփշտակալը նույն համարի ատրճանակի հետ միասին 1990 թվականի հունվարին հափշտակվել էր ՆԳ բաժնից, որի ընթացքում սպանվել էր նույն բաժնի պետի տեղակալ Կ. Մամյանը:
Հիմա՝ եկեք պատկերացնենք, թե ինչ տպավորություն, ազդեցություն պիտի ունենար երեք դիակ՝ ճամփեզրին՝ տեսարանը: Ի հավելումն, որ արդեն իսկ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված կլիներ՝ Արծրուն Մարգարյանը:
Այսինքն, դա լինելու էր նամակի բովանդակության վերարտադրությունը:
Հոդվածը պատրաստվել է տարիներ առաջ հրամապարակված նյութերի հիման վրա։
Հավելենք, որ դեռևս 20 տարի առաջ, երբ այս իրադարձությունները թարմ էին, արդեն իսկ բազմաթիվ հիմքեր էին վկայակոչվում առ այն, որ խնդրո առարկա սցենարի մեջ Անդրանիկ Քոչարյանի մատը խառն է եղել խորապես:
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/06/2025 18:39 Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը․ աբսուրդ է․ մարդկանց հարցնում են՝ ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե վարչապետին․ Կարեն Անդրեասյան
- 01/06/2025 14:46 Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան
- 01/06/2025 13:31 ԼՂ փախստականները ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
- 01/06/2025 11:27 Երբ հունվարին 5սմ ձյունը դառնում է ազգային տոն.Սուրենյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/06/2025 22:53 Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու բեռնատար «ГАЗель»-ը․ վերջինը կողաշրջվել է
- 01/06/2025 21:22 Հրդեհ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի ի երկու տների տանիքներում
- 01/06/2025 20:10 ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/06/2025 19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը