ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մահացած ծննդկանի ամուսինը 5 տարի անց շարունակում է արդարություն պահանջել 10/12/2019 12:28 | Դատական ռեպորտաժներ
Մահացած ծննդկանի ամուսինն արդեն 5 տարի է արդար քննություն է պահանջում, որ պատասխանատվության ենթարկվեն իր կնոջ եւ նորածնի մահվան մեղավորները։
Դեպքը տեղի է ունեցել 2014թ. մայիսի 28-ին Գյումրիի «Մոր և մանկան» կենտրոնում. երրորդ երեխայի ծննդաբերության ժամանակ մահացել է 38-ամյա Կարինե Պապանյանը՝ նորածնի հետ միասին։ Այդ դեպքի առթիվ տարիներ առաջ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մոտ մահ, սակայն որևէ մեկին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել, որեւէ պատասխանատվության չի ենթարկվել։
2015թ.-ին նախաքննական մարմինը որոշում է քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ տուժող կողմը համակարծիք չէ։ Ծննդկանի ամուսինը համոզված է, որ իր կինն ու երեխան մահացել են բժիշկների մեղքով։
«Բժիշկը բացարձակ տեղում չի եղել, կողքը չի եղել ընդհանրապես ու այդ պահին դա ճակատագրական սխալ էր կնոջս և երեխայիս համար։ Խալաթը վրան գցելով՝ վազել եկել է և տեսել, որ մահացել են։ 15 րոպե կինս սեղանի վրա մահացած մնացել է և նոր բժիշկը հայտնվել է։ Երեխայիս քաշն էլ եղել է 5 կգ։ Հեռախոսազանգերն ենք պահանջել, որի արդյունքում պարզվել է, որ իրեն զանգով են կանչել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ քրեական գործը կարճելու դեմ բողոքներ են ներկայացրել ու պայքարը շարունակում են առ այսօր։։
Մահացած ծննդկանի ամուսնու ներկայացուցիչը, փաստաբան Աննա Դավթյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016թ.-ին բավարարել է իրենց բողոքը՝ վերացնելով քննիչի որոշումը։ Շիրակի մարզի դատախազությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, սակայն վերաքննիչ դատարանը եւս գտել էր, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը եւ որ ոչ բոլոր քննչական գործողություններն են կատարվել՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու համար։
Կարճված վարույթը վերսկսվել է 2016թ. օգոստոսին՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում։ 2016-2018թթ. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այդ ընթացքում որոշ ուղղումներ արվեցին»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ 2018թ. նոյեմբերին քրեական գործի վարույթը կրկին կարճվեց.
«Գտան, որ կարճման ենթակա է, որովհետև մեղադրանք չեն կարող առաջադրել բժշկի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ բժիշկն արել է ամեն ինչ և չի կարողացել փրկել հիվանդին»։
Աննա Դավթյանն ասաց, որ նույն ընթացակարգով բողոքարկել են և 2019թ. հունվարին դատարանը գտավ, որ քննչական մարմինը բավարար քննություն չի կատարել։
Դատարանի որոշման դեմ կրկին դատախազի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել եւ հիմա երկրորդ անգամ է վերաքննիչ դատարանում լսվելու այս գործը։
Սամվել Հարությունյանը վստահեցնում է, շարունակելու է պայքարել մինչեւ որ մեղավորները պատժվեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից