ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական բնապահպանական ճակատը մասնակցում է Ժնևում անցկացվող Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթվան 10/12/2019 11:20 | Բնապահպանական իրավունք
Հոկտեմբերի 12-19-ը Ժնևում անց է կացվում «Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթը», որը կազմակերպվում է ավելի քան 250 կազմակերպությունների, արհմիությունների, նախաձեռնությունների համաշխարհային շարժման կողմից: Շարժման նպատակն է վերջ տալ կորպորացիաների սանձարձակ իշխանությանը ու անպատժելիությանը և վերանվաճել ժողովուրդների ինքնիշխանությունը:
Մոբիլիզացիայի շաբաթվա ընթացքում նախատեսված են տարբեր շարժումների ու նախաձեռնությունների ակցիաներ ցույցերի տեսքով, հանդիպումներ ու կորպորացիաներին վերաբերող ՄԱԿ-ի նոր համաձայնագրի շուրջ քննարկումներ ՄԱԿ-ում, ելույթներ Ժնևի համալսարանում, ինչպես նաև զուգահեռ ակցիաներ այլ երկրներում:
Կորպորացիաների անպատժելիության դեմ «Համաշխարհային արշավ»-ն արձագանք է վերջին տասնամյակներին մեծ թափ ստացած միջպետական երկկողմ առևտրային ու ներդրումային համաձայնագրերի կնքմանը ու դրանց հիմքով կորպորացիաների համար անսահմանափակ պաշտպանություն ու անպատժելիություն ապահովելուն, ինչպես նաև համաձայնագրերի շնորհիվ պետություններից անարդար ու գաղտնի արբիտրաժների միջոցով ահռելի գումարներ կորզելուն:
Հայաստանը նույնպես ունի ներդրումային ու առևտրային պայմանագրեր բազմաթիվ պետությունների հետ, որտեղ գրանցված ընկերություններից մի քանիսը արդեն հասցրել են ներքաշել Հայաստանին ներդրումային արբիտրաժնային շանտաժների հորձանուտ: Խոսքը մասնավորապես «Լիդիան» և «Սանիթեք» ընկերությունների մասին է, որոնք սպառնում են Հայաստանի կառավարությանը ներքաշել ներդրումային արբիտրաժային գործընթաց: Կորպորացիաների կողմից պետությունների նկատմամբ նման վարքագիծը պայմանավորված է միջազգային իրավունքի տեսանկյունից կորպորացիաների նկատմամբ կարգավորիչ դաշտի բացակայությամբ և մյուս կողմից՝ տնտեսական համաձայնագրերի անհավասար ու անարդար ուժով:
Կորպորացիաներին միջազգային իրավունքի դաշտ բերելուն է ուղղված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի շրջանակներում Անդրազգային կորպորացիաների ու մարդու իրավունքների մասին նոր համաձայնագրի ստեղծման գործընթացը: Ժնևում հայտարարված մոբիլիզացիայի շրջանակներում Մարդու իրավունքների խորհրդրի միջկառավարական 5-րդ նստաշրջանին կից անց են կացվելու Համաշխարհային արշավի մասնակից կազմակերպությունների ու շարժումների հետ հանդիպումներ:
Հայաստանից Ամուլսարի պայքարն ու աղետաբեր հանքային ծրագրի շուրջ ազդակիր համայնքի՝ Ջերմուկի ինքնորոշվելու իրավունքի գերակայությունը ներկայացվելու է վերը նշված նորաստեղծ միջազգային համաձայնագրի քննարկումների համատեքստում:
Հայկական բնապահպանական ճակատը առաջիկա օրերին մանրամասներ կհաղորդի Ժնևում անցկացվող հանդիպումներից: Իսկ մինչ այդ ներկայացնենք մի հատված կորպորացիաների կողմից ժողովուրդներից խլված իրավունքները հետ նվաճելու շարժմանը միանալու կոչից․
«Նեոլիբերալ համաշխարհայնացումը խոշոր տնտեսական ուժերի համար բացել է աշխարհի կեղեքման դռները։ Արդյունքում, ժողովուրդների իրավունքները սիստեմատիկ կերպով ոտնահարվում են, Երկիր մոլորակն ու իր ռեսուրսները ավիրվում, հարստահարվում ու թունավորվում են, մինչդեռ կորպորացիաները շարունակում են տնտեսական և էկոլոգիական ոճիրներ գործել անպատժելիության պայմաններում։ Նրանք նաև մեզ նետում են բնապահպանական ու կլիմայական ահռելի մասշտաբներով ճգնաժամի ճիրանները՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու:
Անդրազգային կորպորացիաների հրամայականն է առավելագույն շահույթ ստանալը, որն անելու համար նրանք չեն վարանում իրար դեմ հանել տարբեր տարածաշրջաններում սեփական բիզնեսի ապրանքային տարբեր շղթաներում աշխատող մարդկանց: Միլիոնավոր մարդիկ, ովքեր հարկադրաբար վտարանդի են դարձել հանքարդյունահանող ոլորտի ու բիզնես դարձած պատերազմների պատճառով, ում իրավունքները սիստեմատիկ կերպով ոտնահարվում են ազատ առևտրի մասին համաձայնագրերի պատճառով՝ բռնելով գաղթի ուղին դարձել են «աշխատուժի» նոր շուկաներ ու կորպորացիաների նոր շահույթի աղբյուրներ:
Նոր միջազգային առևտրային և ներդրումային համաձայնագրերի ստորագրումն ավելի շատ իրավունքներ է շնորհում «ներդրողներին», քան ազդակիր համայնքներին։ Ավելին, Ներդրող-պետություն վեճերի կարգավորման մեխանիզմների (ՆՊՎԿ/ISDS) միջոցով կորպորացիաների շահերը կարելի է ասել ապահովագրված են ի վնաս հանրային շահի։
Բազմաթիվ համայնքներ ու ժողովուրդներ են համախմբվել դիմադրելու այս ճնշմանը: ՄԱԿ-ի շրջանակներում Անդրազգային կորպորացիաների մասին պարտադիր համաձայնագիր ընդունելու գործընթացը դրա մի մասն է:
Կորպորացիաների իշխանությանը և այն պաշտպանող և սպասարկող համակարգին դիմադրելու համար հարկավոր է շտապ կերպով տալ համակարգված պատասխան։
Այս համատեքստում.
- Միանում ենք «Եվրոպական Արշավ»-ի «Իրավունքները՝ մարդկանց, կանոնները՝ կորպորացիաներին, կասեցնե՛լ ներդրումային արբիտրաժները» կոչին,
- Կազմակերպում ենք Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթ Շվեցարիայում,
- Կոչ ենք անում աշխարհով մեկ հոկտեմբերի 12-ին ցույցեր անել կորպորատիվ իշխանության դեմ և կառավարություններից պահանջել, որ առաջ մղեն ՄԱԿ-ի Պարտադիր պայմանագիրը»:
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից