Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Ցանկացած հեղափոխական սկզբից աշխատում է ոչնչացնել նախորդներին. Վովա Վարդանով 10/11/2019   20:12  |  ԼՐԱՀՈՍ

«Խոսում են ինչպես 5 տարի առաջ, ինչպես 10 տարի առաջ գրեթե նույն մարդիկ՝ նույն բաները, շատ հաճախ նույնիսկ թվում է, թե զարգացումները նույնիսկ  զարգացում չեն, այլ՝ իմիտացիա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող զարգացումներին։

Վարդանովի խոսքով՝ կարեւորը ոչ թե այն է, թե ինչ է խոսում «երկար վարսերով տղա  Ալիեւը», այլ այն, թե որոնք են մեր անելիքները։ «Աշխատել, հարկերը պարտաճանաչ մուծել, բանակն ամրացնել, որի համար հարկավոր է հարկերը մուծել եւ տնտեսությունը զարգացնել, կրթել ժողովրդին,  սա է մեր անելիքը, ոչ թե ժողովրդի «ռաբիս» շահերի  հետեւից քայլելը»։

Սահմանին հնարավոր սադրանքները Վովա Վարդանովը չի բացառում, ասում է՝ ռիսկեր միշտ կան։ «Եթե   2008 թվականի մարտի 1-ը հիշենք, ի դեպ, ես այդ ժամանակ Օպերայի վրանային քաղաքում էի, տղաներով վրան էինք խփել, այդ ժամանակ թուրքերը  առաջխաղացում արեցին, 2-3 դիրք  վերցրեցին, ինչը որոշակի դժվարություններով՝ առանց պայմանագրային զինծառայողներին օգտագործելով, միայն սպայական խմբերով ՊԲ-ն  դիրքերը հետ վերցրեց։ Նույն բանը եղավ անցած տարվա գարնանը, երբ մեզ մոտ հեղափոխական գործընթացը սկսվեց, թուրքերն իրենց դիրքերը առաջ տվեցին, , ճանապարհներ կառուցեցին եւ 2-3 կմ հեռավորության փոխարեն հայտնվեցին 400-500 մետր հեռավորության վրա։ Այդ չեզոք գոտուց հսկայական  տարածք իրենց վերահսկողության տակ վերցրին։ Մենք  օգտվե՞լ  ենք իրենց լարված իրավիճակներից, սխալներից, բնական է, որ օգտվել ենք»,-ասաց ազատամարտիկն ու հավելեց, որ բնական է՝ հակառակորդը միշտ փորձում է օգտվել ներքին խնդիրներից։

Վովա Վարդանովի խոսքով, ներքին քաղաքական զարգացումներն ու  պայքարը չպետք է վերածել խնդիրների, որոնց  լուծումները բարդ ու ցավոտ են լինում։ «Եթե այդպես չլինի, ոչինչ չի  լինի, որը բացասական կերպով կարող է անդրադառնալ մեր ապագայի կամ անվտանգության վրա։ Պետք է խելացի լինել եւ վերջապես հասկանալ, որ  անընդհատ հեղափոխություններով կամ հեղաշրջումներով չպետք է առաջ գնալ, պետք է հասկանալ, որ ոչ թե ռեվոլյուցիոն, այլ էվոլյուցիոն ճանապարհով  կարող ենք առաջ գնալ, որովհետեւ  ցանկացած հեղափոխական սկզբից աշխատում է ոչնչացնել նախորդներին։ Մենք,   սովետի նախկին տարածքում լինելով, լավ գիտենք 17-18 թվականները, 2-3 տարի տեւած քաղաքացիական պատերազմները, դրանից հետո երկու տասնամյակ տեւած ռեպրեսիվ քաղաքականությունը։ Միշտ այդպես է լինում, եթե դու կտրուկ  հեղափոխական լոզունգներով ես հանդես գալիս»,-ասաց Վովա Վարդանովը՝ հավելելով, որ ԽՄ տապալման մեջ մեծ դեր  խաղացին  Խրուշչովի հեղափոխական գործողությունները։ «Խրուշչովը չհասկացավ, որ երբ ինքը Ստալինին չսիրելով Ստալինին էր կպնում, ձեռքի հետ  նրա պատկերը պատից քերելով նաեւ պատն էր քանդում, որն  ի վերջո բերեց իր հայրենիքի տապալմանն ու ԽՄ  ոչնչացմանը։ Մենք պետք է մի քիչ խելացի լինենք, մեր  վտանգները ավելի մեծ են , քան ռուսական կայսրության կամ սովետի»։

 

Միեւնույն ժամանակ, Վովա Վարդանովը կարծում է, որ,  Նիկոլ Փաշինյանը «որոշ բաներ է ջարդում» եւ դա պետական մեքենային ձեռք չի տալիս. «Նա շատ խելացի է այդ առումով, եթե գեներալներ  է փոխում, զորամասեր  չի փակում, իսկ Սերժը Սարգսյանը փակել է զորամաս, որի հրամանատարը  ռոբերտական էր։ ԿԳԲ-ի սպեցնազը փակեց, որովհետեւ այն ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետի տեղակալը։ Փաստորեն, հիմա Նիկոլ Փաշինյանը ավելի խելացի է իրեն պահում՝ պայմանական ասած՝ ոչ հեղափոխական, քան Սերժ Սարգսյանը, եթե հեղափոխությունը դիտարկենք հներին ոչնչացնելը»։

Անդրադառնալով Ստեփանակերտ-Երեւան հարաբերությունների՝ երբեմն դրսեւորվող սրացումներին ու Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցին, Վովա Վարդանովն ասաց, որ քաղաքականության մեջ մտնել չի ցանկանում, բայց նշեց. «Երբեք զինվորականը, որը կրակել է եւ  որի վրա կրակել են, տակտի զգացումով աչքի չի ընկնում։ Դա երեւի ինձ հետ զրույցից էլ է զգացվում։ Ցանկացած զինվորականի մեջ կա солдафонство , դա, ինչպես ես եմ ցուցաբերում, ցուցաբերեց  նաեւ Վիտալի Բալասանյանը։  Դա  ցուցաբերվեց նաեւ այն հայտարարության մեջ, որը ազատամարտիկներից կազմված կազմակերպությունն էր տարածել»։

Ըստ նրա, երբ քաղաքական պայքարը պատերազմի է վերածվում, նմանվում է խաղահրապարակի, որտեղ երեխաները խաղում են ու հանկարծ սկսում կռվել։

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հարցազրույցում բարձրացված մտահոգություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյան-«Սասնա Ծռեր» հանդիպման վերաբերյալ, Վովա Վարդանովն ասաց, որ  ցանկացած մարդ կարող է վտանգ տեսնել այս կամ այն երեւույթի մեջ։ «Նման փաստը մեկի համար լուրջ պրոբլեմ է, որովհետեւ  նա գնահատում է՝ «Սասնա  Ծռեր» կուսակցության որոշ  անդամներ ՊՊԾ գնդի գրավման մասնակից են, մարդ էլ կա՝ այդտեղ որեւէ արտառոց բան չի տեսնում, որ  կուսակցություններից մեկը Հայաստանի ներկա ղեկավարի կողքին է ինչ-որ տոնակատարության ժամանակ։ Ես դրա մեջ կատաստրոֆա չեմ տեսնում։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի դատը գնա այնպես, ինչպես գնում է։ Մի քիչ ավելի տեմպ տալը ճիշտ չի  լինի, դա որպես իրավաբան եմ  ասում, իսկ կուսակցությունն այդ գործունեության հետ այնքան էլ կապ չունի։ Վիտալի Բալասանյանն ընդհանրացնում է  տարբեր կառույցներ։ Ես չեմ արդարացնում ՊՊԾ մտնելը, բայց ընդհանրացնել երկու տարբեր կառույցները, այնքան էլ ճիշտ չէ։ Նույն մարդիկ ե՞ն, եթե ապացուցվի իրենց մեղքը, թող գնան նստեն, իսկ ցանկացած երկրում մարդը հանցագործ չի համարվում, մինչեւ չլինի դատարանի  որոշումը»։

Վովա Վարդանովը հիշեց  նախկին ռուսական ու բրիտանական կայսրությունների հակամարտությունն ու նշեց, թե  Բրիտանական հատուկ ծառայությունները հասան նրան, որ  ռուսական կայսրության ներսում ընդդիմությունը ոչ թե պայքարում, այլ պատերազմում էր։ Ըստ նրա, այդ քաղաքականության հետեւանքները մինչեւ օրս զգացվում են։

Անդրադառնալով  երկրի ներսում բաժանարարների առկայությանն ու  դրանից բխող ռիսկերին, Վովա Վարդանովն ասաց.«Լավ է, երբ մենք այնքան խելացի ենք, որ նույնիսկ մեզ չարացնելով կոռուպցիոներ կամ  սրիկա իշխանավորի դեմ՝ մենք պատերազմում ենք , բայց երբ  հանկարծ թուրքը հարձակվում է, մենք նույն  խրամատում ենք հայտնվում։ Հիմա էլ այդպես կլինի, թե ոչ՝ չգիտեմ։ Ես գիտեմ մի բան՝ հաշվի առնելով մեզ շրջապատող վտանգները, մեզ բաժանողը հանցանք չի գործում, դա մեղք է։ Չի կարելի մեզ  բաժանել այն աստիճան, որ մենք իրար թշնամաբար նայենք»։

Ըստ նրա, այժմ մեր միասնության դեմ պայքարում են թե ռուսական, թե արեւմտյան , թե թուրքական  էմիսարները։ «Ուրիշի կամքը առաջ տանողները պետք է հիշեցնել՝ վերեւում Աստված կա։ Այն հայը, որը մեր միջով անցնող ճաքը վերածում է  անդունդի, օրերից մի օր Աստծո հետ հանդիպելիս պետք է հիշի, թե իրեն Աստված որ կողմ է ուղարկելու»,-եզրափակեց Վովա Վարդանովը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:09 26/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱզատամարտիկների ընտանիքները բնակարան ստանալու հերթացուցակից հեռացվել են առանց պետական մարմինների կողմից որևէ ծանուցման
17:20 29/11/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պարգևատրել է մի խումբ ազատամարտիկների
09:21 29/11/2017  |  ՄամուլՎիգեն Սարգսյանը փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգևներ և կո­չումներ շնորհելու կարգը. «Ժողովուրդ»
15:33 28/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը պետական պարգևներով խրախուսել է մի խումբ ազատամարտիկների
14:18 12/07/2017  |  Քրեական խրոնիկոնՄահացած ազատամարտիկի ընտանիքից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակել
11:58 10/07/2017  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ից ուղարկված գումարային աջակցությունը բաժանվեց հայրենյաց պաշտպաններին
16:53 08/07/2017  |  ԼՐԱՀՈՍՀանդիսավոր արարողություն Վանք գյուղում
16:37 13/12/2014  |  ԼՐԱՀՈՍԱզատամարտիկները բռունցքվելու կոչ են անում
15:19 13/12/2014  |  ԼՐԱՀՈՍԱզատամարտիկներն այլևս անօրինականություն չեն հանդուրժելու
19:22 16/10/2013  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան. «Վոլոդյա Ավետիսյանին ուզում են քաղբանտարկյալի կարգավիճակ տալ»

Արխիվ

[]