Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Պոմպեոյի հայտարարությունը բնական է. Ամերիկան պետք է ժխտեր Թուրքիայի հետ համաձայնությունը 10/11/2019   19:37  |  Քաղաքական

Հոկտեմբերի 9-ին թուրքական զորքերը ներխուժեցին Սիրիա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածներում սկսել են ռազմական գործողություններ։ Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

- ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարցազրույցներից մեկում ասաց, որ ԱՄՆ-ն Սիրիայում քրդերի դեմ իրականացվող թուրքական գործողություններին «կանաչ լույս» ցույց չի տվել և որ Թուրքիային ռազմական օգնություն չի ցուցաբերելու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունը։

- Այն տարածքները, որտեղ Թուրքիան սկսեց զինված գործողությունները ամերիկյան վերահսկողության տակ են, և Ամերիկան այդ մասում բացահայտ, առանց  թաքցնելու, իշխանական պետության դեմ պայքարելու համար, զինում և վարժեցնում էր քուրդ ռազմական կազմավորումներին։ Թուրքիան մշտապես բողոքում էր, թե ինչու է ԱՄՆ-ն զինում, զենք տրամադրում, վարժեցնում այդ քրդերին, քանի որ դրանք ահաբեկչական կազմավորումներ են, Քուրդիստանի բանվորական կուսակցության մի ճյուղն են հանդիսանում։ Բայց ԱՄՆ-ն հակադարձում էր, որ  նրանք Իսլամական պետության դեմ միակ նորմալ կռվող և արդյունավետ ուժն են։ Թուրքիան իհարկե առարկություններ ուներ, սակայն ի վերջո նրան  հաջողվեց  Ամերիկայի հետ ներքին բանակցությունների արդյունքում համաձայնության գալ։ Ինչո՞ւ ներքին, քանի որ վերջին տարիներին Ամերիկայի արտաքին քաղաքականության մեջ այլևս նման բացահայտ «մտնենք այս երկիրը», «այստեղ կրակենք»  բացակայում է, ավելի շատ ներքին պայմանավորվածությունների արդյունքում է ամեն ինչ արվում, հետևաբար չէին կարող ասել՝ թույլ ենք տվել, որ Թուրքիան  մտնի ու  կոտորի։ Իրատեսական չէր, որ Ամերիկան կասեր այո ես աջակցում եմ։ Բայց եթե մի տարածք գտնվում է Ամերիկյան վերահսկողության տակ, ունի զորքեր և հանկարծ Ամերիկան որոշում է, որ պետք է զորքերը հանի, որից հետո  Թուրքիան էլ շատ հանգիստ սկսում է իր գործողությունը։ Ամերիկան տեղյա՞կ էր, թե՞ ոչ։ Մտել են իր վերահսկողության գոտին, կրակում են, ոչնչացնում են այն զենքը, որն ինքը ժամանակին տվել էր։ Այսինքն Պոմպեոյի հայտարարությունը բավականին նորմալ էր։ Ամերիկան պետք է ժխտեր։ Թուրքերին չդատապարտեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ով ընդամենը ասաց՝ մենք հուսով ենք, որ Թուրքիան կպահպանի չափավորությունը։ Այսինքն ՝ մենք տեղյակ ենք։ Չեմ կարծում, որ որևէ տարբերություն կարող ենք տեսնել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև։ Գաղտնիք չէ՝ ՆԱՏՕ-ն ում կողմից է ավելի շատ ղեկավարվում։

- Կարո՞ղ ենք նույն կոնտեքստում դիտարկել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքը։

- Լավրովի հայտարարությունը չեզոքության մասին էր։ Այսօր Պուտինն էլ խոսեց։ Նրանք չեզոքության մասին են խոսել։ Նրանք այս հարցում Ամերիկայից հետո երկրորդ կողմն են։ Դա առաջին հերթին ամերիկյան ազդեցության գոտի էր։ Հետո նոր պետք էր ռուսներին հաշվի առնել, քանի որ ռուսները ևս Սիրիայում գործ ունեն։ Մի քանի տարի է՝ Սիրիայում գործ ունեն Ամերիկան և Ռուսաստանը։ Եվ մնացածը երկու ուժերի հետ համագործակցության շրջանակներում են կարողանում ինչ-ինչ հարցեր լուծել։ Բնականաբար Թուրքիան Ռուսաստանի  հետևում էր։ Տեղեկացրել էր, ամեն ինչ ճշգրտել են։ Գաղտնիք չէ, որ Սիրիայի օդային տարածքը հենց ռուսական հակաօդային պաշտպանության կայանքների հսկողության տակ է, և ռուսները հանգիստ կարող են ցանկացած պահի ուղղակի հարվածել։ Այսինքն Ռուսաստանն ուղղակի չի խառնվում այս հարցին։ Բնականաբար դիվանագիտորեն է ամեն ինչ բացատրվում, որ խաղաղությունն է ամենաճիշտը, երկխոսության ճանապարհով լուծելն է ճիշտը։ Պուտինը, սակայն,  այլ մտահոգություն հայտնեց։ Նա ասաց, որ բանտերը, որտեղ քրդական ուժերը պահում են Իսլամական պետության զինյալներին, հիմա անտերության են մատնվել, և Իսլամական պետության զինյալներն  ազատության մեջ են։ Խնդիրը բարձրացրեց և հույս հայտնեց, որ Թուրքիան այս առումով քայլեր կձեռնարկվի՝ դրանք չտարածվեն։ Այսինքն Ռուսաստանը նախագահի և արտգործնախարարի մակարդակով Թուրքիայի գործողությունները դատապարտող որևէ հայտարարություն չի արել։

- Իսկ ի՞նչ ենթատեքստ ուներ Պոմպեոյի խոսքն այն մասին, որ կանեն ամեն ինչ՝ ռազմական գործողությունները դադարեցվեն։

- Երկար ժամանակ խոսվում էր Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ձևավորելու մասին։ Թուրքիան ցանկանում էր Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ձևավորել, ԱՄՆ-ին ամեն կերպ համոզում էր գնալ դրան և ինչպես տեսանք այս վերջին օրերին, ԱՄՆ-ն համոզվել է։ Իհարկե ոչ ոք չի կարող ասել, թե քանի կիլոմետր թույլ տվեցին, քանի քառակուսի Թուրքիային քարտբլանշ են տվել, որպեսզի ինքն այդտեղ գործողություն անի, բայց ինչ-որ չափով կարողացան առաջանալ և տարածք վերցնել այդ այսպես ասած անվտանգության գոտու համար։ Թուրքիան ցանկանում է իր տարածքում գտնվող  սիրիացի փախստականներին հետ բերել Սիրիայի այսպես ասած անվտանգության գոտի։ Դրանով ինքը երկու հարց է լուծում. առաջինը իր տարածքից հանում է փախստականներին, որոնք թուրք հասարակության համար արդեն գլխացավանք են դարձել, և իհարկե ազդեցության տարածում ՝ նոր տարածք է վերցնում հարևան երկրում։ Այսինքն Պոմպեոյի հայտարարությունը բնական էր։ Օրեր կանցնեն և Թուրքիան  ինչ-ինչ քրդական զինված միավորումների կկարողանա չեզոքացնել Էրդողանը կհայտարարի, որ ինքը լուծել է իր առջև դրված խնդիրը՝ «ահաբեկիչներին վնասազերծել են» և ավարտում են իրենց գործողությունը։

- Այսինքն ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Թուրքիան կհասնի իր նպատակակետի՞ն։

- Այո։ Իհարկե ամեն ինչ հարթ չի ընթանա, ինչպես նախորդ՝  «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողություններն էին։ Դրանք ավելի փոքր գործողություններ էին։ Սա մի քիչ ավելի մեծ է, քանի որ հիմնական քրդական զինված ուժերը, զինված միավորւմները գտնվում են հենց այս մասում։ Եվ այն երկու տարածքները, որտեղ իրականացվել են նախորդ գործողություններ, այնտեղի  բնակիչները լքել են այդ տարածքները և համախմբվել այստեղ։ Ամեն դեպքում Թուրքիան մեկ կարևոր քայլ էլ է իրականացնում։ Առաջին գիծ գնում են վարձկանները՝ արաբ, տարբեր երկրներից եկած վարձկաններ, որոնց մահը Թուրքիայի համար ոչինչ չի նշանակում։ Նրանք վճարովի հիմունքներով կռվողներ են, և զոհերը Թուրքիայի հաշվեկշռին չեն գրանցվում, ինչը Թուրքիայի համար շատ կարևոր է։ Միայն նրանց կողմից որոշակի տարածքներ գրավելուց հետո մտնում են արդեն Թուրքիայի կանոնավոր զորամիավորումները։ Սրանով Թուրքիան փորձում է խուսափել զոհերից և երկրում բացասական մթոլորտ ստեղծելուց։ 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Հարակից հրապարակումներ`

16:57 11/10/2019  |  ՄեկնաբանությունԹուրքերը ցեղասպանություն են գործում քրդերի նկատմամբ՝ Թրամփի օրհնությամբ. Շերի անդրադարձը
21:49 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
17:51 10/10/2019  |  ՔաղաքականՌուսաստանն այժմ թուրքերին «փշի-փշի» է անում, որ կարողանա հետագայում ավելի սրել թուրք-ամերիկյան հարաբերությունները. Թուրքագետ
13:02 10/10/2019  |  ՄեկնաբանությունՀայկական թաղամասում ողջ գիշեր սպանդ է իրականացվել (տեսանյութ)
22:40 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան ինքն իրեն թույլատրել է պատերազմել Սիրիայում
22:37 07/10/2019  |  Միջազգային լրահոսԹրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը
21:34 06/09/2019  |  Միջազգային լրահոսՌուսաստանյան վարձկանները պատրաստվել են Սիրիայում վճռական ճակատամարտին
09:50 03/09/2019  |  ՄամուլԻնչ կորոշի Նիկոլ Փաշինյանը. ԱՄՆ-ը պահանջում է հանել զորախումբը Սիրիայից, Ռուսաստանը՝ ավելացնել անձնակազմը. «168 ժամ»
20:03 01/09/2019  |  Միջազգային լրահոսՀայտնի է դարձել Ասադի եղբոր ձերբակալության մասին՝ պարտքը մարելու մասին Պուտինի պահանջից հետո
18:45 01/09/2019  |  Միջազգային լրահոսՌուսական ռազմական ուժերը հայտնում են Իդլիբում ԱՄՆ-ի օդային հարվածի մասին

Արխիվ

[]