ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն կարևորում է մարզային դատարանների հետ հանդիպումները 10/11/2019 17:40 | ԼՐԱՀՈՍ
Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 10-ին արտագնա նիստ գումարեց Լոռիում։ Այցի նպատակն էր տեղում հանդիպել դատարանի կազմի հետ և ծանոթանալ դատարանի խնդիրներին: Խորհուրդը նախ եղավ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում, ծանոթացավ իրականացվող վերանորոգման աշխատանքներին, գույքագրեց առկա խնդիրները, ապա խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի նստավայրում: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Աշխատանքային հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվեց արդարադատությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված գործնական քայլերի քննարկման վրա: Արձանագրվեց, որ էլ-արդարադատության գործիքների ներդրումն անխուսափելի է, և այդ համակարգի, մասնավորապես՝ դատակենտրոնի կառուցմամբ և շահագործմամբ, ինչպես նաև էլ-դատավարության ծրագրային ապահովման ներդրմամբ հասանելի ու մատչելի կդառնա ոչ միայն ողջ արդարադատական գործընթացը, այլև այն էապես կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը և կարևոր ցուցիչ կհանդիսանա հանրային հաշվետվողականության բարձրացման, դատական իշխանության թափանցիկության ապահովման համար: Ներկայացվեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար Խորհրդի կողմից գործնական քայլեր են տարվում նաև վճարման կարգադրությունների ավտոմատացման ուղղությամբ:
Շեշտվեց, որ Խորհուրդը դատավորների արդյունավետ գործունեությունն ապահովող խնդիրներին լուծում տալուն զուգահեռ առաջնահերթ է համարում միջազգային գործընկեր կառույցների հետ անմիջական և կառուցողական համագործակցությունը և նախատեսում է միջազգային փոխգործակցության տարբեր ծրագրերում նաև մարզային դատավորների ներգրավվածությունը: Այն հնարավորություն կտա ծանոթանալ դատական համակարգի միջազգային լավագույն փորձին, գործնական հմտություններին և օգտակար գործիքակազմերը կիրառել ամենօրյա աշխատանքում:
Հանդիպման ժամանակ կարևորվեց դատական իշխանության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև առողջ երկխոսության ձևավորումը, ինչպես նաև մեդիաներկայացուցիչների հետ շփումներում «Զանգվածային լրատվամիջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնների» մասին Խորհրդի ընդունած որոշման դրույթներով առաջնորդվելու անհրաժեշտությունը:
Տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին իրենց հետաքրքրող տարբեր այլ հարցեր:
Խորհրդի նախագահն իր խոսքում ամփոփելով մարզային այցելության արդյունքները՝ շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը շատ է կարևորում դատավորների հետ նման հանդիպումները, անկաշկանդ շփումները և Խորհրդի հետ ակտիվ, անմիջական համագործակցությունը: Նա միաժամանակ ընդգծեց, որ հանրային ընկալման տիրույթում դատարանի հեղինակությունն օբյեկտիվորեն նույնացվում է ոչ միայն դատավորի, այլև դատարանի բոլոր օղակների արդյունավետ աշխատանքի հետ: Ուստի, դատարանի հեղինակության հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևոր բաղադրիչները պետք է լինեն ինչպես դատավորների կողմից կայացված որակյալ դատական ակտերը, այնպես էլ դատական ծառայողների, դատարանների գրասենյակների աշխատակիցների, դատական կարգադրիչների արդյունավետ արհեստավարժ ու հետևողական աշխատանքը:
Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին նաև Վանաձորի նստավայրում, ծանոթացան դատարանի աշխատանքների կազմակերպման գործընթացին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ