ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած հեղափոխական սկզբից աշխատում է ոչնչացնել նախորդներին. Վովա Վարդանով 10/11/2019 20:12 | ԼՐԱՀՈՍ
«Խոսում են ինչպես 5 տարի առաջ, ինչպես 10 տարի առաջ գրեթե նույն մարդիկ՝ նույն բաները, շատ հաճախ նույնիսկ թվում է, թե զարգացումները նույնիսկ զարգացում չեն, այլ՝ իմիտացիա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող զարգացումներին։
Վարդանովի խոսքով՝ կարեւորը ոչ թե այն է, թե ինչ է խոսում «երկար վարսերով տղա Ալիեւը», այլ այն, թե որոնք են մեր անելիքները։ «Աշխատել, հարկերը պարտաճանաչ մուծել, բանակն ամրացնել, որի համար հարկավոր է հարկերը մուծել եւ տնտեսությունը զարգացնել, կրթել ժողովրդին, սա է մեր անելիքը, ոչ թե ժողովրդի «ռաբիս» շահերի հետեւից քայլելը»։
Սահմանին հնարավոր սադրանքները Վովա Վարդանովը չի բացառում, ասում է՝ ռիսկեր միշտ կան։ «Եթե 2008 թվականի մարտի 1-ը հիշենք, ի դեպ, ես այդ ժամանակ Օպերայի վրանային քաղաքում էի, տղաներով վրան էինք խփել, այդ ժամանակ թուրքերը առաջխաղացում արեցին, 2-3 դիրք վերցրեցին, ինչը որոշակի դժվարություններով՝ առանց պայմանագրային զինծառայողներին օգտագործելով, միայն սպայական խմբերով ՊԲ-ն դիրքերը հետ վերցրեց։ Նույն բանը եղավ անցած տարվա գարնանը, երբ մեզ մոտ հեղափոխական գործընթացը սկսվեց, թուրքերն իրենց դիրքերը առաջ տվեցին, , ճանապարհներ կառուցեցին եւ 2-3 կմ հեռավորության փոխարեն հայտնվեցին 400-500 մետր հեռավորության վրա։ Այդ չեզոք գոտուց հսկայական տարածք իրենց վերահսկողության տակ վերցրին։ Մենք օգտվե՞լ ենք իրենց լարված իրավիճակներից, սխալներից, բնական է, որ օգտվել ենք»,-ասաց ազատամարտիկն ու հավելեց, որ բնական է՝ հակառակորդը միշտ փորձում է օգտվել ներքին խնդիրներից։
Վովա Վարդանովի խոսքով, ներքին քաղաքական զարգացումներն ու պայքարը չպետք է վերածել խնդիրների, որոնց լուծումները բարդ ու ցավոտ են լինում։ «Եթե այդպես չլինի, ոչինչ չի լինի, որը բացասական կերպով կարող է անդրադառնալ մեր ապագայի կամ անվտանգության վրա։ Պետք է խելացի լինել եւ վերջապես հասկանալ, որ անընդհատ հեղափոխություններով կամ հեղաշրջումներով չպետք է առաջ գնալ, պետք է հասկանալ, որ ոչ թե ռեվոլյուցիոն, այլ էվոլյուցիոն ճանապարհով կարող ենք առաջ գնալ, որովհետեւ ցանկացած հեղափոխական սկզբից աշխատում է ոչնչացնել նախորդներին։ Մենք, սովետի նախկին տարածքում լինելով, լավ գիտենք 17-18 թվականները, 2-3 տարի տեւած քաղաքացիական պատերազմները, դրանից հետո երկու տասնամյակ տեւած ռեպրեսիվ քաղաքականությունը։ Միշտ այդպես է լինում, եթե դու կտրուկ հեղափոխական լոզունգներով ես հանդես գալիս»,-ասաց Վովա Վարդանովը՝ հավելելով, որ ԽՄ տապալման մեջ մեծ դեր խաղացին Խրուշչովի հեղափոխական գործողությունները։ «Խրուշչովը չհասկացավ, որ երբ ինքը Ստալինին չսիրելով Ստալինին էր կպնում, ձեռքի հետ նրա պատկերը պատից քերելով նաեւ պատն էր քանդում, որն ի վերջո բերեց իր հայրենիքի տապալմանն ու ԽՄ ոչնչացմանը։ Մենք պետք է մի քիչ խելացի լինենք, մեր վտանգները ավելի մեծ են , քան ռուսական կայսրության կամ սովետի»։
Միեւնույն ժամանակ, Վովա Վարդանովը կարծում է, որ, Նիկոլ Փաշինյանը «որոշ բաներ է ջարդում» եւ դա պետական մեքենային ձեռք չի տալիս. «Նա շատ խելացի է այդ առումով, եթե գեներալներ է փոխում, զորամասեր չի փակում, իսկ Սերժը Սարգսյանը փակել է զորամաս, որի հրամանատարը ռոբերտական էր։ ԿԳԲ-ի սպեցնազը փակեց, որովհետեւ այն ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետի տեղակալը։ Փաստորեն, հիմա Նիկոլ Փաշինյանը ավելի խելացի է իրեն պահում՝ պայմանական ասած՝ ոչ հեղափոխական, քան Սերժ Սարգսյանը, եթե հեղափոխությունը դիտարկենք հներին ոչնչացնելը»։
Անդրադառնալով Ստեփանակերտ-Երեւան հարաբերությունների՝ երբեմն դրսեւորվող սրացումներին ու Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցին, Վովա Վարդանովն ասաց, որ քաղաքականության մեջ մտնել չի ցանկանում, բայց նշեց. «Երբեք զինվորականը, որը կրակել է եւ որի վրա կրակել են, տակտի զգացումով աչքի չի ընկնում։ Դա երեւի ինձ հետ զրույցից էլ է զգացվում։ Ցանկացած զինվորականի մեջ կա солдафонство , դա, ինչպես ես եմ ցուցաբերում, ցուցաբերեց նաեւ Վիտալի Բալասանյանը։ Դա ցուցաբերվեց նաեւ այն հայտարարության մեջ, որը ազատամարտիկներից կազմված կազմակերպությունն էր տարածել»։
Ըստ նրա, երբ քաղաքական պայքարը պատերազմի է վերածվում, նմանվում է խաղահրապարակի, որտեղ երեխաները խաղում են ու հանկարծ սկսում կռվել։
Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հարցազրույցում բարձրացված մտահոգություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյան-«Սասնա Ծռեր» հանդիպման վերաբերյալ, Վովա Վարդանովն ասաց, որ ցանկացած մարդ կարող է վտանգ տեսնել այս կամ այն երեւույթի մեջ։ «Նման փաստը մեկի համար լուրջ պրոբլեմ է, որովհետեւ նա գնահատում է՝ «Սասնա Ծռեր» կուսակցության որոշ անդամներ ՊՊԾ գնդի գրավման մասնակից են, մարդ էլ կա՝ այդտեղ որեւէ արտառոց բան չի տեսնում, որ կուսակցություններից մեկը Հայաստանի ներկա ղեկավարի կողքին է ինչ-որ տոնակատարության ժամանակ։ Ես դրա մեջ կատաստրոֆա չեմ տեսնում։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի դատը գնա այնպես, ինչպես գնում է։ Մի քիչ ավելի տեմպ տալը ճիշտ չի լինի, դա որպես իրավաբան եմ ասում, իսկ կուսակցությունն այդ գործունեության հետ այնքան էլ կապ չունի։ Վիտալի Բալասանյանն ընդհանրացնում է տարբեր կառույցներ։ Ես չեմ արդարացնում ՊՊԾ մտնելը, բայց ընդհանրացնել երկու տարբեր կառույցները, այնքան էլ ճիշտ չէ։ Նույն մարդիկ ե՞ն, եթե ապացուցվի իրենց մեղքը, թող գնան նստեն, իսկ ցանկացած երկրում մարդը հանցագործ չի համարվում, մինչեւ չլինի դատարանի որոշումը»։
Վովա Վարդանովը հիշեց նախկին ռուսական ու բրիտանական կայսրությունների հակամարտությունն ու նշեց, թե Բրիտանական հատուկ ծառայությունները հասան նրան, որ ռուսական կայսրության ներսում ընդդիմությունը ոչ թե պայքարում, այլ պատերազմում էր։ Ըստ նրա, այդ քաղաքականության հետեւանքները մինչեւ օրս զգացվում են։
Անդրադառնալով երկրի ներսում բաժանարարների առկայությանն ու դրանից բխող ռիսկերին, Վովա Վարդանովն ասաց.«Լավ է, երբ մենք այնքան խելացի ենք, որ նույնիսկ մեզ չարացնելով կոռուպցիոներ կամ սրիկա իշխանավորի դեմ՝ մենք պատերազմում ենք , բայց երբ հանկարծ թուրքը հարձակվում է, մենք նույն խրամատում ենք հայտնվում։ Հիմա էլ այդպես կլինի, թե ոչ՝ չգիտեմ։ Ես գիտեմ մի բան՝ հաշվի առնելով մեզ շրջապատող վտանգները, մեզ բաժանողը հանցանք չի գործում, դա մեղք է։ Չի կարելի մեզ բաժանել այն աստիճան, որ մենք իրար թշնամաբար նայենք»։
Ըստ նրա, այժմ մեր միասնության դեմ պայքարում են թե ռուսական, թե արեւմտյան , թե թուրքական էմիսարները։ «Ուրիշի կամքը առաջ տանողները պետք է հիշեցնել՝ վերեւում Աստված կա։ Այն հայը, որը մեր միջով անցնող ճաքը վերածում է անդունդի, օրերից մի օր Աստծո հետ հանդիպելիս պետք է հիշի, թե իրեն Աստված որ կողմ է ուղարկելու»,-եզրափակեց Վովա Վարդանովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից