ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
48 միլիոն դրամ՝ գովազդի համար. վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնումով ծառայություն կպատվիրի 10/10/2019 15:35 | ԼՐԱՀՈՍ
Գովազդի համար վարչապետի աշխատակազմը պետբյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ կստանա։ Որոշումը ընդգրկված է եղել կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող նախագծերի շարքում։
Պետբյուջեում վերաբաշխում կատարելու վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու եւ գնման գործընթաց կազմակերպելու մասին նախագծում նշված է, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման նպատակով պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 48 միլիոն 900 հազար դրամ։
Ուշագրավ է , որ գովազդային ծառայություններն իրականացվելու են մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով։ Կառավարության որոշման մեջ, մասնավորապես, նշված է . «Հաշվի առնելով նախագծով նախատեսված «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների առանձնահատկությունները, ինչպես նաև ժամկետի սղությունը և մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունը՝ գնման առարկայի համար գնման ձև է սահմանվել մեկ անձից գնում կատարելու (ՀՄԱ) ընթացակարգը»։
Թե ինչով է պայմանավորված գովազդային արշավի հրատապությունը, որ ծառայությունները գնվելու են առանց մրցույթի, դժվար է ասել։ Այս որոշման ֆոնին ուշագրավ է՝ վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած մի լուսանկարը, որտեղ մեծ գովազդային վահանակի վրա գրված է «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն ։ Փաշինյանը լուսանկարին կից գրառում էր արել. «Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»:
Մեկ այլ որոշմամբ կառավարության աշխատակազմին կրկին պահուստային ֆոնդից հատկացվել է 30 միլիոն դրամ ՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության 45 հաղթողներին պարգևատրելու նպատակով։
Նախագծում նշվում է, որ մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։
Հիշեցնենք «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն ամփոփվեց Գյումրու Սև Բերդ ամրոցում՝ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը։
Մրցանակակիրները վերջին մեկ տարվա ընթացքում հանրային հեռուստաընկերության՝ «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման հերոսներն են:
Հաղթողներն ստացել են արձանիկներ ՝ ««Մեր ժամանակի հերոսը» եւ «Եվ այդ մեկ մարդը դու ես գրությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ