Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/03/2024   22:31 Երևանում ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է 07/03/2024   22:09 Մոսկվայում ձերբակալել են օտարերկրյա տղամարդուն, որը փորձել է առևանգել երեխային 07/03/2024   21:56 Չինաստանն ու Ադրբեջանը հայտարարել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին 07/03/2024   21:43 Արամ Ա Կաթողիկոսը վավերացրել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական ընտրությունը 07/03/2024   21:28 39-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին 07/03/2024   21:02 Պլաստիկ վիրաբույժը բացահայտել է Բայդենի տարօրինակ տեսքի պատճառները 07/03/2024   20:43 Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու․ քաղաքագետ 07/03/2024   20:25 ՀՀ ԱԳՆ–ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ 07/03/2024   20:16 «Ռոսատոմի» հետ բանակցությունները ձախողեցին, հիմա էլ ամերիկյա՞ն կողմի հետ են բանակցում. Նոր ատոմակայանի կառուցման ոդիսականը 07/03/2024   20:13 Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է 07/03/2024   20:04 ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ 07/03/2024   20:01 Արարատ Միրզոյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 07/03/2024   19:48 Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հաղորդումներ են ներկայացրել միմյանց դեմ․ Փոստանջյանն ահազանգում է իր հեռախոսը խլելու և ձեռքը վնասելու մասին, Փաշինյանի փաստաբանը՝ իրեն ահաբեկելու 07/03/2024   19:36 Մենք չունենք անվտանգության որոշակի կառուցվածք, եղածը փլուզվել է, իսկ նորը՝ չկա. Հակոբ Բադալյան 07/03/2024   19:26 Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ մտքեր է փոխանակել Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ 07/03/2024   19:06 Էրեբունու մի շարք փողոցներ մեկ ամսով փակ կլինեն 07/03/2024   18:51 Բաքուն ցանկություն է հայտնել միանալ ԲՐԻԿՍ-ին 07/03/2024   18:40 Մինչև 2024 թվականի ավարտը՝ ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/03/2024   18:30 Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 07/03/2024   18:24 Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ 07/03/2024   18:10 Թուրքիան կարող է հիմք դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի համաձայնագրի համար. Էրդողանի գրասենյակ 07/03/2024   18:09 Էրեբունիում հուլիսի 4-ից օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի 07/03/2024   18:05 Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել քարերին և գլորվել ձորը․ կան տուժածներ 07/03/2024   17:59 Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը 07/03/2024   17:53 Աղջիկը փեսացուին բռնել է մոր հետ դավաճանելիս ու իմացել, որ նրանք համատեղ երեխա ունեն 07/03/2024   17:49 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին 07/03/2024   17:46 Մայրն իր անչափահաս 5 երեխաների հետ տաքսիով ուղեւորվել է Երեւան ու կորել. հարազատները որոնում են նրանց (տեսանյութ) 07/03/2024   17:41 Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ նախաքննությունն ավարտվել է 07/03/2024   17:30 Բաքվում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևը հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ 07/03/2024   17:20 Պահանջվում են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող, մինչև 30 տարեկան անձինք 07/03/2024   17:16 Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման 07/03/2024   17:16 Ձիթապտուղն օգտակար է նիհարողների համար. սննդաբան 07/03/2024   17:13 Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ 07/03/2024   16:49 Թուրքիան մտադիր է զարգացնել Ռուսաստանի հետ զբոսաշրջությունը 07/03/2024   16:40 Ես անպայման կգամ. Պուտինը խոստացել է Էրդողանին 07/03/2024   16:29 Կարկուտի պատճառած վնասների փոխհատուցման հույս Հայրավանքում չունեն 07/03/2024   16:26 ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա 07/03/2024   16:22 Կարկուտի պատճառած վնասների արձանագրություններն ուղարկվել են Լոռու մարզպետարան. Բնակիչները տեղյակ չեն՝ փոխհատուցում կլինի, թե ոչ 07/03/2024   16:18 3 զինվորի մահ 18 օրում. իրավապաշտպան 07/03/2024   16:11 Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Միրզոյան 07/03/2024   16:04 Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ Միրզոյան 07/03/2024   16:01 Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ. Օվերչուկ 07/03/2024   16:01 Ոստիկանությունը զգուշացնում է. համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել 07/03/2024   15:55 Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը ձերբակալվել է 07/03/2024   15:49 Հայաստանը և Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Արարատ Միրզոյան 07/03/2024   15:46 ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել է Երևանին ու Բաքվին Մոսկվայի հետ համագործակցությունից պոկելու ցանկության մեջ 07/03/2024   15:23 ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 07/03/2024   15:18 ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի հանդեպ, ով խաղի ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլերի» ժեստը 07/03/2024   15:15 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը 07/03/2024   15:11 «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորի և դատապարտյալի մահվան իրական հանգամանքները պարզվում են․դիակներին բռնության հետքեր չեն հայտնաբերվել
07/02/2024   18:27 Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. Բիչախչյան 07/02/2024   17:16 Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյան 07/03/2024   14:26 Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված 07/02/2024   22:42 Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն. Փաստաբան 07/02/2024   15:43 Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաեւ պատ է կառուցվում 07/03/2024   15:55 Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը ձերբակալվել է 07/03/2024   12:11 Պայմանագրային զինծառայող է մահացել՝ հրազենային վնասվածքի հետևանքով 07/02/2024   08:16 Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում. «Փաստ» 07/02/2024   22:29 Բագրատ Սրբազանի հրավերով քաղաքական ուժերի հանդիպումը թեժ է անցել. հիմնական պայքարը վերսկսվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 07/02/2024   08:06 Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու ուղևորություն․ «Հրապարակ» 07/02/2024   12:46 Հորդառատ անձրևները դեռ 2 օր էլ կշարունակվեն, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 07/02/2024   17:02 ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 07/03/2024   17:53 Աղջիկը փեսացուին բռնել է մոր հետ դավաճանելիս ու իմացել, որ նրանք համատեղ երեխա ունեն 07/02/2024   16:00 Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով. Բալասանյան (տեսանյութ) 07/03/2024   08:04 Ով է Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը․ «Հրապարակ» 07/02/2024   07:56 Հայ ռազմագերիների մասին Փաշինյանի վերջին՝ «պետք է փտեն բանտերում» արտահայտությունից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի. «Ժողովուրդ» 07/02/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 07/02/2024   13:52 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Իսպանիայում արևոտ եղանակն է վայելում. լուսանկար 07/03/2024   08:19 Համալսարանը կորցրել է, հիմնադրամը՝ գտել․ «Հրապարակ» 07/03/2024   08:15 Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը․ «Հրապարակ»

Ով էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը 10/10/2019   15:19  |  ԳՈՐԾ #

Այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունը նախևառաջ թավշյա եղանակով ՀՀՇական իշխանության վերադարձը, վերակենդանացումն ապահովեց։ Այս համատեքստում որպես պահանջատեր կատաղի պայքարի ելած գործիչներից կարելի է առանձնացնել Երկուսին՝ Գագիկ Ջհանգիրյանին ու Անդրանիկ Քոչարյանին, որոնց երբեմն միանում է նաեւ Վահան Շիրխանյանը։ Նրանք հայտնի են իրենց պաշտոնատենչությամբ, որոնցից ոմանք անգամ երկիրը ցնցած ահաբեկչությունից հետո պաշտոն ստանալու վերջնագրեր էին ներկայացրել իշխանությանը։ Այնուհանդերձ, չկարողացան հասնել իրենց ոլորտներում առաջինը լինելու բաղձալի նպատակին՝ իրենց անզուսպ ամբիցիաները մի կերպ տեղավորելով այս կամ այն ուժային կառույցի տեղակալի և մի տեսակ՝ պահեստային ղեկավարի պաշտոնում:

Վերջին 30 տարիների մամուլի հրապարակումները փաստում են, որ նրանց միավորում է նաև   ՀՀՇ-ական դավադրությունների սցենարների մշտական մասնակիցը և հիմնականում՝ հղացող-ուղղորդողը  լինելու հանգամանքը, նաև խորհրդավոր ստվերայնությունը, ինչի համար կարելի է պայմանականորեն և խորհրդանշային անվանել՝ գորշ գայլեր:

Եվ այսպես, գորշ գայլերը վերադարձել են: Վերակենդանացել են:

Եվ քանի որ Անդրանիկ Քոչարյանը՝ իր  ներողություն չխնդրող՝ անհողդողդ և «սկզբունքային»  կերպարով վերջերս շատերին գրավեց, ուստի որոշեցինք թարմացնել և նրա հիշողությունը՝ ժամանակի անիվը պտտելով 20 տարի առաջ և միաժամանակ՝  մեր երիտքաղաքական գործիչներին նույնպես ծանոթացնել, թե ի՞նչ կա պարոն Քոչարյանի խորհրդավոր անցյալում:  Մի մարդու, ով այսօր առանցքային պաշտոն է զբաղեցնում գործող իշխանության կազմում, ու վստահվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավարման գործը։

Կառավարությունը մտադիր է անցումային արդարադատության իրականացման համատեքստում 20 հոգանոց փաստահավաք հանձնաժողով ստեղծել, որ կուսումնասիրի 1991-2018թթ. ժամանակահատվածի ընտրական գործընթացների և մի շարք այլ կարևոր ոլորտների իրադարձությունները: Կարծում ենք՝ այդ առումով բավական հետաքրքիր բացահայտումներ կգտնեն իրենց իսկ քաղաքական թիմի ներկայացուցիչների վերաբերյալ սոսկ մամուլի էջերը թերթերով։

                                                Արխիվային թղթապանակ

Ոչ թե գաղտնի, այլ արխիվային, քանի որ այս ամենի մասին արդեն գրվել ու պատմվել է

 

Ոչ միայն այսօրվա, այլև նախորդ շրջանի քաղաքական իրադարձությունների մեջ ակտիվ դերակատարություն ունեցող Անդրանիկ Քոչարյանի հետ է կապվում երբեմնի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի վերաբերյալ կոմպրոմատ հավաքելու նախաձեռնությունը և վերջինս սկուտեղի վրա Տեր-Պետրոսյանին մատուցելու փաստը, ինչի համար Քոչարյանն իբրև պարգև ստացավ նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնը՝ Շիրակի մարզում՝ մինչ օրս հետերկրաշարժյան դժվարին կյանքով ապրող գյումրեցիների հիշողության մեջ մնալով քաղաքում թիկնապահներով շրջող   մաուզերիստի կերպարով: Եվ ոչ միայն:

Ահավասիկ, սույն «գորշ կարդինալին» վերաբերող երկու հետաքրքիր փաստ կա հայ մամուլի արխիվում: Ըստ որի՝ Անդրանիկ Քոչարյանը հենց այն մարդն է, ով բախտ է ունեցել վերջինը զրուցել պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու հետ: Արդյո՞ք պատահական է, որ հենց Անդրանիկ Քոչարյանն է վերջինը խոսել ՆԳ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի հետ: Ի՞նչի մասին են խոսել հանդիպումից քիչ անց սպանված սպաները՝ Անդրանիկ Քոչարյանի հետ, ի՞նչ երբևէ չբացահայտվող գաղտնիքներ են տարել իրենց հետ նրանք, այդ մասին գիտի միայն Քոչարյանը:

Մասնավորաբար, ժամանակի մամուլը անդրադառնալով ՆԳ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությանը, բավական ուշագրավ մանրամասներ է ներկայացրել՝ կապված և՛ 1998 թվականի հունվարի 21-ի գիշերը նրա ոտքերի վրա արձակած կրակոցների, և՛ 1999-ի փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը նրա սպանության դրվագի հետ: Այն ժամանակ դիտարկելով այդ երկու դեպքերը, ոմանք ու  նախևառաջ՝ «գորշ գայլերը» միանգամից սլաքն ուղղեցին դեպի ղարաբաղյան շրջանակներ և միայն կենդանի վկա և գործող անձ Հրանտ Պապիկյանի հայտնությունն էր, որ լույս սփռեց կատարված մութ իրադարձություններին՝ խառնելով շատերի խաղաքարտերը:

 Բանն այն է, որ Պապիկյանն ուղղակի փաստեց, որ Արծրուն Մարգարյանի հրամանով հենց ինքն է եղել  1998-ի հունվարի 21-ին նրա ոտքերին կրակողը: Ավելին, 1999-ի փետրվարի 8-ի լույս 9-ի միջադեպը ևս ծրագրված է եղել Մարգարյանի կողմից, սակայն այն ողբերգականորեն ավարտվել էր  նրա մահով՝ որոշ հանգամանքների փոփոխության պատճառով:

 

                                                Հրանտ Պապիկյանը փակագծեր է բացել

 

Հարցը, թե՝ ի՞նչ պիտի տեղի ունենար 1999-ի փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը, ի՞նչ միտքը տանջող գաղտնիք էր Պապիկյանը թաքցնում և ինչու՞ էր որոշել գնալ Վազգեն Սարգսյանի մոտ ու հայտնել, որ իր կամքից անկախ ներքաշված է եղել այդ պատմության մեջ, դեռևս 20 տարի առաջ է գաղտնազերծվել, հրապարակայնացվել և այդ շրջանում որևէ մեկը չի ժխտել այն ամենն, ինչ պատմել է Հրանտ Պապիկյանը:

«Ես շատ լավ գիտեի, որ կասկածի տակ է դրվելու իմ ասածների արժանահավատությունը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էլ հարցրեց, թե ինչու՞ ընդհանրապես եկա իր մոտ:Ես պատասխանեցի՝ պարոն նախարար, դե հիմա չասեմ, էլի, որ քաղաքացիական պարտքս դրդեց»: Նա ծիծաղելով ասաց՝ չէ, չէ, ինձ ըտենց բաներ չասես, ճիշտն ասա»:Ես էլ ասացի, որ մարդիկ կան, ովքեր այդ տղային, այսինքն՝ Արծրուն Մարգարյանին, իրենց խորհուրդներով տարան, գլուխը կերան, հիմա էլ մահվան վրա ուզում են նորից միավորներ շահել: Դե մեռել, մեռել է՝ գոնե այստեղ տեսնենք ինչ ենք կպցնում՝ մտայնությամբ»՝ -20 տարի առաջ Վազգեն Սարգսյանին պատմել է Հրանտ Պապիկյանը:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել 1999 թվականի փետրվարի 27-28-ի գիշերը։

Վերհիշելով տարիներ առաջ մամուլում հրապարակված՝ Հրանտ  Պապիկյանի պատմածը՝ Վազգեն Սարգսյանին, փաստենք, որ խոսքը մասնավարապես առնչվում Անդրանիկ Քոչարյանին, որն այս ողջ պատմության մեջ ունի շատ կարևոր և ինչպես միշտ՝ բացասական դերակատարություն: Հենց նա էր այդ օրերին Արծրուն Մարգարյանի արյունը չսառած և այն օգտագործելով փորձում հասնել ԱԱ և ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանն ու  այդ պաշտոնում իր նշանակմանը:

Բայց դառնանք Հրանտ Պապիկյանի և այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հանդիպմանը, որը կազմակերպել էր Ղուկաս ՈՒլիխանյանը /այն ժամանակ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր/՝ Հրանտ Պապիկյանի խնդրանքով: Վերջինս ՊՆ էր գնացել հենց Ուլիխանյանի ուղեկցությամբ, սակայն Վ.Սարգսյանի մոտ մտել է միայնակ, իսկ Ղ.Ուլիխանյանն սպասել է ընդունարանում։

Հանդիպման սկզբում Վազգեն Սարգսյանն ասել է, որ  ինքն էլ որոշ բաներ գիտի ու առանձնացրել երեք վարկած՝ նշելով, որ եթե  Հրանտ Պապիկյանն ունի դրանք լրացնող ինֆորմացիա, ապա պատրաստ է լսել։

Լսելով Վազգեն Սարգսյանին, Հրանտ Պապիկյանը միանգամից է արձագանքել.

-Պարոն նախարար, ասեմ, որ ոչինչ էլ չգիտեք:

Իր այս խոսքերը, ըստ Պապիկյանի, այնքան անսպասելի են եղել, որ Վազգեն Սարգսյանը ծխախոտը մի կողմ է տարել ու հարցրել՝ «Ինչ ասացի՞ր»:

«-ՈՒ ես շարունակեցի, ասելով՝ եթե ասում եք ՝ երևի թե ոտքերի կրակոցներից է ամեն ինչ սկսվել, ապա այս առումով որևէ «երևի թե» գոյություն չունի, որովհետև անձամբ ներկա եմ եղել ոտքերի կրակոցներին,,:

Մի վայրկյան լռություն է տիրել, ապա Վազգեն Սարգսյանը հարցրել է Պապիկյանին

- Ինչ ասացի՞ր, ո՞նց թե՝ տեսել ես, որտեղի՞ց, ի՞նչ հեռավորությունից

-Ես էլ, թե՝ 15-20 մետր հեռավորությունից:

ՈՒ Վազգենը ձեռքը խփելով սեղանին ասել է՝ ՈՒրեմն, հիմա կիմանամ՝ ի՞նչ է կատարվել»:

               

                                  Արծրուն Մարգարյանի բժիշկ Հրանտ Պապիկյանի պատմածը

 

Ըստ այդմ, Ա. Մարգարյանի մտահղացումն է եղել սեփական ոտքերի վրա կրակելը, իսկ կրակողն էլ եղել է  նույն ինքը՝ Հրանտ Պապիկյանը: Նրա խոսքով՝ 1999թ. փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը պիտի սպանվեր հենց ինքը՝ թիկնապահների հետ միասին, իսկ Արծրուն Մարգարյանը հրազենից ստացած վնասվածքներով պետք է տեղափոխվեր հիվանդանոց: Եվ այս ամենը հետագայում ներկայացվելու էր այնպես, թե՝ ղարաբաղցիները պատվիրել են Արծրուն Մարգարյանի սպանությունը, սակայն հաջողվել է վնասազերծել պրոֆեսիոնալ քիլերին, որի դերում դիտարկվելու էր արդեն սպանված Հրանտ Պապիկյանը: Վերջինս զգացել էր, որ իր դեմ դավեր են նյութվում՝ խոստմանը հակառակ չէր գնացել Արծրուն Մարգարյանի մատնանշած վայրը, նշված ժամին:

Սցենարից շեղման արդյունքում՝ այն օրերին մոռացության է մատնվել Արծրուն Մարգարյանի հայտնի նամակը, որը նախատեսված էր առաջին տարբերակի համար:

Վերոշարադրյալը Արծրուն Մարգարյանի  մերձավոր շրջապատի, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանի համար նորություն չի եղել, ինչը չի կարելի ասել Վազգեն Սարգսյանի մասին, որը, ինչպես ժամանակին պատմել է այս իրադարձությունների անմիջական ականատեսը, շարունակ անհանգիստ շարժումներ է արել, ձեռքերը մեջքի հետևում սենյակի երկայնքով քայլել եւ  ոչ այն է՝ հարցրել է, ոչ այն է՝ բարձրաձայն մտորել, թե՝ «ի՞նչ ես ասում, ինձ խաբու՞մ են, փաստորեն՝ ինձ խաբում են, անընդհատ ասում, թե՝ ղարաբաղցիներն են, Սերժն ա, ինձ ասում են՝ Վազգեն հասիր, մեզ խփում են,,՝ ապա  բարկացած ձեռքը խփել էր սեղանին և ասել«հըլը Խորխոռունու պատմությունն էլ է պարզվելու»:

Եվ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, պահանջելով , որ անհապաղ հանդիպեն, թեև արդեն գիշերվա ժամը 3-ն էր»:

Նշենք, որ Արծրուն Մարգարյանի մահվան, Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ այս տեղեկությունները 18 տարի առաջ հրապարակվել են հայկական մամուլում, որոնք Անդրանիկ Քոչարյանը չի հերքել։

 

Շարունակելի                                                   

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:06 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ, ապա պետությունից կստանա 240 հազար հավելյալ գումար. Տոնոյան
11:17 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն Օսիպյանին ազատել է ոստիկանապետի պաշտոնից, քանի որ Արցախում ծառայող, բայց Երևանում զբոսնող իր որդուն ինչ-որ մեկը հանդգնել է հեռախոսով նկարել և համացանցում տարածել
10:51 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այց կկատարի Թուրքմենստան
20:42 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին
19:39 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և Ալեքսիս Օհանյանը քննարկել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հարցեր
18:42 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում մեկնարկել է պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հայտերի քննարկումը
18:18 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է. չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն». վարչապետ
17:20 09/10/2019  |  ՄեկնաբանությունՔիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքն ավելի հաճախ կգա Հայաստան. Փաշինյան
15:20 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳնումների համակարգում կոնկրետ փոփոխություններ են պետք. Փաշինյան
14:30 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը մեկնաբանել է Տոնոյանի հրաժարականի մասին լուրերը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]