Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Սամվել Ֆարմանյան. Երեք փաստարկ, թե ինչու Հայկ Մարությանը պիտի հեռանա քաղաքապետի պաշտոնից 10/09/2019   17:37  |  ԼՐԱՀՈՍ

Աժ նախկին պատգամավոր, վերլուծաբան Սամվել Ֆարմանյանը պնդում է՝ Երևանի քաղաքապետը պետք է հեռանա պաշտոնից։ Դրա համար նա մի քանի փաստարակներ է բերում։

«Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկամյակին ընդառաջ. երեք փաստարկ, թե ինչու նա պիտի հեռանա քաղաքապետի պաշտոնից և ինչու պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ գնահատելու առնվազն այն միտումները, թե որքանով է քաղաքապետը կարողանում իրագործել երևանցիներին տրված իր նախընտրական խոստումները։ Ընտրություններում երևանցիների 81 % աննախադեպ վստահությունը ստացած Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել, հիշեցնեմ, հետևյալ կարգախոսներով՝

• Մաքրելու ենք. Խաբել է՝ չի մաքրել։ Այս ընթացքում ոչ միայն չի մաքրել, այլ մայրաքաղաքն իր կառավարչական ապաշնորհության արդյունքում նախ հասցրել է թաղել աղբի մեջ, իսկ հետո՝ արդեն պետական ու համայնքային բյուջեից դուրս գրված մեծ միջոցների հաշվին փորձել է ու դեռ փորձում է իրավիճակը բերել գոնե նախկին զրոյական (ինքնին անընդունելի) կետին՝ դա ներկայացնելով որպես հերոսական ձեռքբերում։ 21-րդ դարի խոշոր քաղաքներում աղբահանությունը դա սմարթ գործընթաց է՝ աղբի հավաքումից ու տեսակավորումից մինչև դրա անվնաս չեզոքացում ու վերամշակում, մինչդեռ երևանցին այսօր էլ չգիտի, թե ինչ է արել Հայկ Մարությանն այս ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում և ինչ է պատրաստվում անել։

• Կառուցելու ենք. Խաբել է.՝ չի կառուցել։ Համեմատե՛ք մայրաքաղաքում խաղահրապարակների կառուցման ամեն տարվան բաժին ընկնող վիճակագրությունը և կպարզեք, որ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում ոչ միայն չի կառուցել, այլև չի էլ հիշել իր նախընտրական այս կարգախոսի մասին։

• Բարեկարգելու ենք. Խաբել է՝ չի բարեկարգել։ Երևանի բազմահարկ շենքերի վերելակները փոխվե՞լ են։ Երևանցին գիտի՞, թե երբ ու ինչպես է Հայկ Մարությանը բարեկարգելու իրենց շենքի վերելակը։ Փոխարենը, ունենք բազմահարկ շենքերում ու վերելակներում վխտացող առնետներ ու Հայկ Մարությանի՝ նախ գլուխկոտրուկի, ապա ծիծաղի առարկա դարձած հոլովակի հիշողությունը, թե հնարավոր է իր չափերով ավելի փոքր վերելակային հորանում տեղադրել չափերով ավելի մեծ վերելակներ։ Նաև կիսավախվորած ակնարկները, թե վերելակային սպասարկման վճարը, դրանք փոխելու դեպքում, կարող է բարձրանալ։

• Վերականգնելու ենք. Էլի խաբել է՝ չի վերականգնել։ Թող ցույց տան, թե այդ ի՞նչ ու քանի՞ պոլիկլինիկա են վերականգնել ու որքանո՞վ է բարելավվել պոլիկլինիկական ծառայության որակը մայրաքաղաքում։

• Կանաչապատելու ենք. Խաբել է՝ չի կանաչապատել։ Մենք ապրում ենք Երևանում ու շատ լավ տեսնում ենք, թե ինչպես է Հայկ Մարությանը «կանաչապատել» կամ «ծաղկապատել» Երևանը։ Փոքրիկ շրջայց Երևանում՝՝ մեր իսկ բակերում, ու կտեսնենք, թե բացի օպերային հարակից տարածքի հայտնի «բեմադրությունից» որևէ այլ բան արվել է, թե՝ ոչ։ Երևանի կանաչ տարածքների չոր քարտեզն այս մասին բարձրաձայն խոսում է։ Մայրաքաղաքի կանաչ շատ տարածքներ ամռան ընթացքում այրվում էին կրակի մեջ, իսկ Հայկ Մարությանը օլիմպիական հանգստությամբ օժտված «միջազգային դիտորդի» դերում էր։

• Փոխելու ենք. Անխղճորեն խաբել է։ Մայրաքաղաքային տրանսպորտի վիճակը որևէ կերպ բարելավվե՞լ է։ Հուսահատության գազելներըը էլ չկա՞ն։ Մետրոյի նոր կայարա՞ն են սկսել կառուցել։ Խցանումները գոնե մեղմվե՞լ են։ Փոխարենն ունենք Հայկ Մարությանի կիսավախեցած ակնկարկները՝ դե, եթե ուզում ենք ավելի լավ ու ժամանակակից տրանսպորտ ունենանք, պիտի ուղեվարձը վերանայվի։ Ու սա այն դեպքում, երբ, ինչպես բոլորս հիշում ենք, իր անձնական մեքենայով քաղաքացիներ էր տեղափոխում՝ ի բողոք ուղեվարձի հնարավոր թանկացման։

• Ավելորդ է խոսել քաղաքային տնտեսության այլ կարևոր ուղղությունների մասին՝ համատիրությունների ռեֆորմներ, սմարթ լուծումների ինստալացիա մայրաքաղաքում և այլն։ Զրո ձեռքբերում։ Զրո։

Սա զուտ նախընտրական կարգախոսների իրագործման միտումների մասով։

Այս ամենին գումարվում է ևս մեկ՝ շատ ավելի կարևոր հանգամանք. ակնհայտորեն տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն։ Հայկ Մարությանն ու նրա թիմն այսօր չեն վայելում երևանցիների ոչ միայն 81, այլև անգամ 50%֊ի աջակցությունը։ Սա հայտնի է ինչպես սոցիոլոգիական հարցումներից, որոնք հասանեի են նաև Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ մայրաքաղաքային թեթև շրջայցի արդյունքում, ամենօրյա հարց ու փորձով։ Ի՞նչ են ասում երևանցիները։ Նրանք ասում են բառացիորեն հետևյալը. «Անցած տարի իրավիճակն այնպիսին էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն անգամ «պոլի փեդ» առաջադրեր, իրեն էինք ընտրելու»։ Չեմ ուզում մեջբերել, այն խոսուն բնորոշումները, որով երևանցիների մեծամասնությունն այսօր բնորոշում Հայկ Մարությանին… հուշում են վերադառնալ մեծ էկրան։

Ո՞րն է լուծումը։

Լուծումը պարզ է՝ երևանցիներին խաբած և իր նախընտրական խոստումները մոռացած, իր գործը կատարելապես ձախողած քաղաքապետը պիտի հրաժարական տա, և արդեն քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, պիտի անցկացվեն Երևանու ավագանու արտահերթ ընտրություններ։ Ավելորդ է ասել, որ Հայկ Մարությանի հրաժարականից հետո ավագանու «Իմ քայլը» դաշինքը պիտի իր կազմից չառաջադրի քաղաքապետի այլ թեկնածու ու չաջակցի որևէ այլ թեկնածուի և օրենքի թելադրանքով պիտի անցկացվեն վաղաժամկետ ընտրություններ։ Հայկ Մարությանից իր նեղ շրջապատում բողոքելու փոխարեն, արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը թող առաջադրի արդեն իր «սրտի թեկնածուին» և գնա ու կրկին ստանա երևանցիների մեծամասնության աջակցությունը ու էլի ստանձնի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը։

Միայն Երևանի՞ն է, արդյոք, վերաբերում Հայկ Մարությանի հրաժարականի խնդիրը։

Շատերն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե ցանկություն ունենա գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Ինչու՞։ Որովհետև այդ ընտրություններում պարզ կդառնա, որ նրա ղեկավարած ուժն արդեն չունի երևանցիների մեծամասնության աջակցությունը, ինչից, ինքնաբերաբար, նոր՝ շատ ավելի լուրջ հարցեր կծնվեն, քանի որ Երևանը մեր հանրապետության կեսն է իր ընտրողների թվով։ Սա հասկանալի է։ Բայց կա չափազանց կարևոր մեկ այլ գործոն, որը հուշում է ճիշտ հակառակի մասին, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը ընկալում է այնպես, ինչպես այն կա և կառչած չէ երկրի վարչապետի աթոռից։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում տեղական իշխանությունների միջանկյալ ընտրությունները կամ մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները, բացի ամեն ինչից, երկրի քաղաքական համակարգի կայունությունն ապահովող այն ոսկե մեխանիզմներն են, որոնք կիրառվում են հասուն ժողովրդավարության երկրներում ու ինչի կենսունակությունը բազմիցս ապացուցվել է։ Ավելի պարզ ասած, եթե երկրի քաղաքական համակարգը ցույց է տալիս ապակայունացման միտումներ (ցանկալին իրականության տեղ ընդունելու փոխարեն ինքներս դատենք՝ նման միտումներ կա՞ն, թե՞ չկան), ապա մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները կարող են ու պիտի լինեն այն օրինական, սահուն ու փափուկ մեխանիզմը, որը կարձանագրի քաղաքական իրավիճակի փոփոխությունը և կբացառի երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակի հետագա ապակայունացումը, դրանից բխող անընդունելի վտանգներով։

Այս երեք մայր գործոններով պայմանավորված՝ ձախողվել է իր պաշտում, գործ ունենք քաղաքական իրավիճակի ակնհայտ փոփոխության հետ, և Մարությանը չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը, ինչպես նաև այն, որ հրաժարականն ու արտահերթ ընտրությունները կօգնեն երկրի քաղաքական համակարգը զերծ պահել հնարավոր ապակայունացումից, Հայկ Մարությանը պիտի հեռանա, ու դա բխում է ոչ միայն երևանցու ու Հայաստանի Հանրապետության, այլ նաև հենց իշխող ուժի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից»,-գրել է Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:07 11/04/2019  |  Մամուլ«Սամվել Ֆարմանյանը «Սորոսի» ֆոնդում աշխատել է 3 տարի». Սոս Ավետիսյանը՝ ԱԺ սորոսական թևի մասին. «Հրապարակ»
17:45 10/01/2019  |  ՔաղաքականՍամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ այլ կուսակցականներ չեն լքել ՀՀԿ-ն. Ռուբեն Թադևոսյան
09:56 10/01/2019  |  ՔաղաքականՍամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը դադարեցնում են անդամակցությունը ՀՀԿ-ին
11:02 22/11/2018  |  Քաղաքական«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․..». Սամվել Ֆարմանյան
11:18 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայտնվում են մարդիկ, ովքեր տվյալ իշխանությանը պատրաստ են մատուցել աննկարագրելիորեն արջի ծառայություն. Ֆարմանյան
10:20 29/08/2018  |  ՄամուլԻնչ-որ մեկը մուտք է գործել Սամվել Ֆարմանյանի աշխատասենյակ. «Հրապարակ»
15:50 13/12/2016  |  ՔաղաքականԱդրբեջանի պատվիրակի մեկնաբանությունը թարմացրեց բոլորիս տրամադրությունը. Սամվել Ֆարմանյան
15:47 13/01/2015  |  ԼՐԱՀՈՍՍամվել Ֆարմանյանն ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների
09:45 14/11/2014  |  ՄամուլՍամվել Ֆարմանյանը դաստիարակչական ապտակ է տվել Լևոն Զուրաբյանին. «Հրապարակ»
14:33 27/02/2014  |  ԼՐԱՀՈՍՍամվել Ֆարմանյան. Քաղաքական ներկապնակի դերակատարները ոչ ամբողջությամբ են սերտել մարտի մեկի դասերը

Արխիվ

[]