ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Հայաստանում մոնոպոլիա, օլիգարխիա, կոռուպցիա չկա, ինչու՞ տնտեսությունն առնվազն 30 տոկոսով չի աճել (տեսանյութ) 10/09/2019 20:06 | Հարցազրույց
Նախորդ շաբաթ կառավարության արտահերթ նիստի ժամանակ հաստատվեց 2020 թ. Պետական բյուջեի նախագիծը։ «Փաստինֆո»-ն պետբյուջեով նախատեսված առաջնահերթությունների, կառավարության տնտեսական քաղաքականության և գյուղատնտեսության ոլորտը հաջորդ տարի ավելի ակտիվացնելու վերաբերյալ զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ։
- Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի ծրագիրը։ Հասցրե՞լ եք ուսումնասիրել այն, ի՞նչ կասեք դրա մասին։ Ո՞րն է կառավարության մեսիջը։
-Բյուջեի նախագծին, իհարկե, ծանոթացել եմ։ Մենք որպես կուսակցություն արձագանքում ենք կառավարության քաղաքական և տնտեսական նախաձեռնություններին և ի տարբերություն շատ այլ ընդդիմադիր կուսակցությունների՝ միայն չենք քննադատում, այլ նաև քննադատությանը զուգահեռ մեր առաջարկություններն ենք ներկայացնում։ Ի տարբերություն նախորդ բյուջեների՝ այս բյուջեն աճել է, բայց դա հեղափոխականություն չէ, որովհետև 1994-95 թվականներից երբ Հայաստանի տնտեսությունը սկսեց աճել, ամեն հաջորդ տարի նախորդ տարվանից մեծ բյուջե ուներ։ Այնպես որ չենք կարող ասել, քանի որ աճում է, ուրեմն հեղափոխական է։ Հեղափոխական չէ նաև ՀՆԱ-ի նախատեսվող 4.9 տոկոս աճը։ Համեմատության համար նշեմ, որ ոչ հեղափոխական 2017 թվականին տնտեսության աճը 7.5 տոկոս էր։ Հետևաբար չեմ կարող ասել, որ մենք ունենալու ենք հեղափոխական բյուջե և տնտեսության հեղափոխական աճ, որքան էլ փորձենք բրենդ սարքել այդ հեղափոխականությունը։ Ավելին ասեմ, տնտեսության մեջ այդ հեղափոխությունը մի քիչ ռիսկային է, որովհետև որևէ մեկը հեղափոխական երկրում գումար չի ներդնի։ Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք ներդրումների բնագավառում, դրա վառ ապացույցն է։ Անցած տարի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ասում էին , որ տեսնում են հարյուրավոր ներդրումների սաղմեր, կստեղծվեն աշխատատեղեր, աշխատավարձերն էական կբարձրանան, այսօր դա մենք չունենք։ Բյուջեն իներցիոն է, սոցիալ-պոպուլիստական։ Կառավարությունը կարողանում է գումար հավաքել և դա ողջունելի է, բայց այն ուղղությունները, որտեղ կառավարությունը ծախսում է գումարները, մեզ համար մի քիչ զարմանալի է։ Իհարկե մենք ընդունում ենք, որ պետք է ավելացվի առողջապահության բյուջեն, պետք է ավելացվի նաև կրթության բյուջեն, դա պարզ է, բայց այդ ներդրումները 15-20 տարի հետո նոր կսկսեն երևալ, իսկ ի՞նչ ենք անելու վաղը, հաջորդ օրը։ Այսինքն խոսում են մինչև 2050 թվական տնտեսության տասնհինգապատիկ ավելանալու մասին, բայց հիմա 5 տոկոսով ենք ավելանում։ Աշխարհի ոչ մի մաթեմատիկա դա 1500 տոկոսի չի բերի։
-Նշեցիք, որ հեղափոխական բյուջե չենք ունենա։ Այնուամենայնիվ որևէ ոլորտում կունենա՞նք թռիչքաձև տնտեսական աճ։
-Ոչ։ Տնտեսական զարգացում ունենալու համար պետք է ծախսեր կատարես։ Հիմա 2020 թվականի բյուջեն է հարցը, բայց խոսենք նաև 2019 թվականի կատարողականի մասին։ Մեծաքանակ ծրագրեր կան, որոնք թերակատարված են, այսինքն 0 տոկոսից մինչև 70 տոկոս։ Այսինքն գումարը հավաքվում է, բայց չի ծախսվում։ Այդ ծրագրերը միտված են պետության զարգացմանը, եթե չի ծախսվում , ծրագիրը չի իրականացվում, ապա պետության զարգացումը, եթե չի կանգնում, ապա շատ է դանդաղում։ Բիզնեսից փողը հանում ես, բայց չես կարողանում ծախսես։ Դա էլ է խնդիր։ Երբեմն ասում են՝ ավելի լավ է ծրագրեր փողը չծախսեն, որովհետև կոռուպցիայի բուն է և այլն։ Բայց դրա մասին ծրագրերը նշանակելուց առաջ էր պետք մտածել։ Միայն կոռուպցիայով արդարացնել ծրագրերի թերակատարումը, իմ կարծիքով, անընդունելի է։
-Ի՞նչն է խոչընդոտել, որպեսզի այդ ծախսերը չկատարվեն։ Չէ՞ որ անընդհատ նշվում է, որ վերացել է կոռուպցիան։
-2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ մեզ մոտ չկա կոռուպցիա, բայց դրանից ամիսներ հետո ձերբակալվեց Առողջապահության փոխնախարարը, հետո ՊՎԾ պետին մեղադրանք առաջադրվեց և հայտնի չէ՝ այդ գործերն ինչ վիճակում են։ Կոռուպցիայով դատապարտված մենք մարդ էլ չունենք, ասում ենք՝ կոռումպացված են, բայց դատական որոշում չունենք։ Ինչ վերաբերում է մոնոպոլիային, ո՞ր շուկայում է վերացել։ Բանանի մասին ենք խոսում, բայց ժողովուրդը 5000 տարի առանց բանանի ապրել է, 5000 տարի առանց բանանի կապրի։ Ստվերից դուրս բերելը և աճը, դրանք տարբեր բաներ են։ Երբ խոսում ենք տնտեսական աճի մասին, դա էլ է վիճելի։ Այսինքն դա ստվերից դուրս բերվա՞ծ աճն է, թե՞ իրական աճն է։ Իհարկե, շատ լավ է, որ ստվերից դուրս է բերվում։ Դրա մասին պետք է խոսենք։ Հիմա տարիներ շարունակ ասում ենք, որ ստվերը մեզ մոտ կազմում է տնտեսության 30-40 տոկոսը։ Հիմա եթե Հայաստանում մոնոպոլիաներ չկան, կոռուպցիա չկա, օլիգիարխիա չկա, ինչու՞ տնտեսական աճն առնվազն 30 տոկոսով չի աճել։ Ընդամենը 4.9 տոկոս է աճել, իսկ դա ոչ միայն սրան է վերաբերում, այլ նաև տնտեսական աճին։ Հարցեր են, որոնք պատասխանների կարիք ունեն։ Եթե կոռուպցիա, օլիգարխիա, մոնոպոլիա չունենք, ապա պետք է ստվեր էլ չունենայինք, որովհետև ստվերն առաջանում էր այն պատճառով, որ երկրում կային արտոնյալներ։ Հիմա այդ արտոնյալներն արդեն չկան, բայց ստվերը դեռ կա և դրա ապացույցը 4.9 տոկոս տնտեսական աճն է։ Միանշանակ չեմ ընդունի այն հայտարարությունը, որ Հայաստանում կոռուպցիա, մոնոպոլիա չկա։ Թվերն են դա ցույց տալիս։
- Կարծեք թե կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի ակտիվացնել գյուղատնտեսության ոլորտը։ Նշվել էին մի քանի առաջնահերթություններ, այդ թվում սարքավորումների, մեքենատրակտորների թարմացումը։ Սարքավորումների հիմնական մասը հին է և որքանո՞վ է հավանական, այդ ամբողջը փոխել։
-Այո դրանք բավական հին են։ Գյուղատնտեսության մեխանիզացիայի մակարդակը և բարդության, գիտելիքահենության մակարդակը շատ ցածր է։ Մենք չենք կարող ունենալ գյուղատնտեսության աճ, եթե գիտելիքաինտենսիվությունը չշատանա։ Նախ՝ մարդիկ սովորեն գյուղատնտեսությամբ զբաղվել, որովհետև մեզ մոտ գյուղատնտեսությամբ զբաղվում են հիմնականում փոքր հողատերերը, փոքր տնային տնտեսությունները և նրանց գիտելիքները, ցավոք սրտի, շատ հին են։ Երբ Կոլխոզը քանդվեց, կոլխոզնիկին հող տվեցին, կոլխոզի բանվորը դրանից ֆերմեր չդարձավ, նրա գիտելիքները չավելացան։ Մեր գյուղատնտեսության արդյունավետության ցածր մակարդակը պայմանավորված է նաև նրանով, որ այդ մարդիկ գիտելիք չունեն։ Պետական գյուղատնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի ցանկալի վարքագծի ակտիվացմանը։ Այսինքն մենք քեզ փող կտանք, ոչ թե էժան գնով սալյարկա կտանք՝ առանց հաշվի առնելու քեզ պետք է, թե պետք չէ։ Ոչ, պետք է գյուղատնտեսության գոտիականությունը վերականգնվի, ցանքսաշրջանառությունը պետք է վերականգնվի և աջակցություն պետք է ստանան միայն նրանք, ովքեր կիրականացնեն պետական քաղաքականությունը։ Բայց գյուղատնտեսական բյուջեն մինիմալ է։ Եթե մեր գյուղատնտեսական բյուջեն համեմատենք մեր հարևան երկրների հետ, կտենսնեք, որ աջակցությունը, որը մենք տալիս ենք մեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին, անհամեմատ ավելի փոքր է։ Մեր գյուղացին ռուսական շուկայում մրցում է թուրքի, ադրբեջանցու, վրացու հետ։ Նրանք երեքն էլ իրենց կառավարությունից շատ ավելի մեծ աջակցություն են ստանում, քան մեր գյուղացին։ Պետության տնտեսական դերը պետք է ավելի ակտիվանա։ Այս նեոլիբերալ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ։ Պետության դերն ավելի գործուն պետք է լինի։ Հարավարևելյան ասիական երկրների տնտեսական թռիչքը կամ տնտեսական հրաշքը պայմանավորված էր նրանով, որ պետությունը շատ մանրակրկիտ պլանավորեց, ծրագրեց իրենց տնտեսական աճը։ Պետության դերը տնտեսական աճի մեջ շատ մեծ է։ Ցավոք սրտի մեզ մոտ դա չի արվում։
-Գյուղատնտեսության զարգացման կառուցվածքային ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը։
-Իմ կարծիքով առաջինը պետք է գոտիականացման, ցանքաշրջանառության վերականգնումը լինի։ Այսինքն պետք է իմանաս, որ ահա այս տարածաշրջանում գյուղատնտեսությունն ինչպես է զարգանալու, որոնք են լավագույն մշակաբույսերը։ Այսինքն մարդիկ հողն ունեն, տարին տարվա վրա ցորեն են ցանում։ Պետք է մեկ տարի ցորեն ցանեն, մեկ տարի այլ մշակաբույս, հետո թողնեն, որ հանգստանա։ Մարդու սեփականությունն է, չես կարող պարտադրել։ Բայց կարող ես իրեն ցանկալի վարքագծի բերել քո աջակցությամբ։ Եվ նաև սովորեցնելը։ Մարդիկ գիտելիքներ չունեն։ Կրկին կասեմ, որ Կոլխոզի բանվորը, որը ստացավ հող, ֆերմեր չդարձավ։ Դա նրա մեղքը չէ, այլ պետության, որ մարդուն գիտելիք չտվեցին։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը կզարգանա, եթե գյուղերում զարգանա ոչ գյուղատնտեսկան զբաղվածությունը։
- Ձեր կարծիքով 2020 թվականի պետբյուջեով ո՞ր ոլորտներին էր հարկավոր առաջնահերթություն տալ և ավելի շատ բյուջե։
- Կարծում եմ՝ տնտեսական զարգացման համար ավելի շատ բյուջե պետք է տրամադրվեր, պետական ծառայությունների վրա, նույնիսկ պետական պարտքի ավելացման ճանապարհին, մանավանդ այսօր, երբ պետական պարտքն ավելի էժան է։ Որովհետև, եթե չլինի պետական աջակցություն, մեր իներցիոն բյուջեն կգնա ու կմարի։ Պետությունն ավելի ակտիվ պետք է տնտեսական քաղաքականություն իրականացնի։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից