ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Ադրբեջանում ներքաղաքական դրությունը սրվի, Ղարաբաղի հարցը կդառնա շահարկումների առարկա 10/09/2019 15:53 | ԼՐԱՀՈՍ
Կարծում եմ՝ Ադրբեջանում հենց այնպես վարչապետին չէին փոխի։ Ադրբեջանում վարչապետի փոփոխությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Վերջինս նկատեց՝ Ադրբեջանում վարչապետի պաշտոնն առանձնապես մեծ կարևորորություն իրենից չի ներկայացնում, քանի որ վերջինս երկրի քաղաքական դաշտում էական դերակատարում չունի. «Կարծում եմ՝ պետք է տեսնենք, թե հետագայում ինչ գործընթացներ կհաջորդեն։ Կլինի՞ արդյոք կառավարության կազմի փոփոխություն, թե ոչ և ըստ այդմ հասկանանք, թե այս գործընթացներն ուր են տանում»,-ասաց պատգամավորը։
Նրա հավաստիացմամբ էական ոչինչ տեղի չի ունեցել, ինչպես նախորդ վարչապետը՝ Նովրուզ Մաեդովը, այնպես էլ Ալի Ասադովը ծագումով Նախիջևանից է, այսինքն նախիջևանյան կլանի ներկայացուցիչ է։ Բացի այդ Ալի Ասադովը վերջին 21 տարիներին զբաղեցրել է նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը։
Հարցին, այնուամենայնիվ Ադրբեջանում կա՞ն ներքաղաքական խոսակցություններ, որ կառավարության կազմում փոփոխություններ են տեղի ունենալու, այդ թվում պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում, պատգամավորը նկատեց. «Հաշվի առնելով ադրբեջանական մամուլի փակությունը, սահմանափակումները՝ ինչ-որ փորձագիտական մակարդակներում հնչում են կարծիքներ, բայց դրանք դեռևս աղոտ են, հստակ չեն։ Կարծում եմ հենց այնպես վարչապետին չէին փոխի, առավել ևս, երբ դաորևէ դերակատարում չունի ադրբեջանական հասարակության ընկալման մեջ»։
Անդրադառնալով վերջերս Ադրբեջանում ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության կազմակերպած ցույցին՝ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ այն բավական դաժան ճակատագիր ունեցավ. «Դեռևս ցույցը չսկսած ոստիկանությունն անմիջապես միջամտեց։ Հայտարարություն տարածեց, որ ցուցարարները խախտում են հասարակական կարգը, մոտ 30 ձերբակալված ունեին, որոնք հետագայում մեծամասամբ ազատ արձակվեցին»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը՝ ավելացնելով, որ անհեթեթն այն էր, որ իշխանությունն ինքն էր արտոնել ցույցը։
Պատգամավորի խոսքով Ժողճակատի ղեկավարը հայտարարել է, որ շարունակելու են այդ ալիքը, և հաջորդ ցույցը նախատեսվում է հոկտեմբերի 19-ին։
Պատգամավորն ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանիքն, որ ցույցի ժամանակ իշխանությունների ցանկությամբ ներկա էին մարդիկ, որոնք իշխանությունների օգտին էին վանկարկում և սադրում էին իրավիճակը. «Հետաքրքական էր, որ սոցցանցերում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ վանկարկողներից մեկը նշում է ՝«Ալիև, Ղարաբաղ» և դրան ի պատասխան՝ ընդդիմադիր ցուցարարներից մեկը նշում է՝ «Քո Ալիևը, Քո Ղարաբաղը, ինչե՞ր ես խոսում, երբ Ղարաբաղը վաղուց արդեն Փաշինյանի զամբյուղում է»»,-նշեց Տաթևիկ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ ըստ էության կա դժգոհություն, որն այժմ տարբեր դրսևորումներ է ստանում։ Պատգամավորի խոսքով եթե Ադրբեջանում ներքաղաքական դրությունը սրվի, Ղարաբաղում տեղի ունեցող դեպքերը և Ղարաբաղի հարցը դառնալու են շահարկումների առարկա.
«Այս պահին դա այդքան էլ լարված չէ, բայց դժգոհություն կա, և մարդիկ փորձում են դրա դրսևորման մեթոդները գտնել, սակայն, ցավոք, չեն կարողանում դա անել անգամ արտոնված ցույցի պայմաններում»,-հավելեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ