ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեի հիմնական առաքելությունը մեր երկրում արդարության զգացում և մթնոլորտ հաստատելն է. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին 10/08/2019 21:45 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:
Շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողներին կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի և մասնագիտական տոնի առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է.
«Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Վարչապետին ենթակա մարմինների հարգելի ղեկավարներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,
Հատուկ քննչական ծառայության հարգելի պետ,
Մարդու իրավունքների պաշտպան,
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,
Բելառուսի Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,
Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ,
Հարգելի հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ և ուզում եմ արձանագրել, որ այս դահլիճում ամեն անգամ, երբ տեղի է ունենում խոսակցություն՝ տոնական կամ աշխատանքային առիթներով, ի վերջո, այդ ողջ խոսակցության համատեքստը, ենթատեքստը, բովանդակությունը կապվում է արդարության հետ, արդարադատության հետ, որը չափազանց կարևոր է մեր երկրի համար։
Ընդհանրապես, երբ մենք վերլուծել ենք և վերլուծում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ գտած երևի ամենացավալի երևույթը՝ արտագաղթը, շատ լուրջ վելուծություններ կան, որ արտագաղթը չի կապվում ուղղակի սոցիալական իրավիճակի հետ: Ես համաձայն եմ այդ վերլուծության հետ, որ շատ դեպքերում մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ միայն և ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան անարդարության մթնոլորտի պատճառով, որքան այն պատճառով, որ իրենք իրենց սեփական հայրենիքում պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև իրավունքի տեսակետից, արժանապատվության տեսակետից, ընդհանրապես քաղաքացիական համակեցության կանոններին իրենց հասանելիության տեսակետից:
Եվ ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն և ընդհանրապես իրավապահ մարմինները այս հիմնական առաքելությունն ունեն՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ, արդարության զգացում և մթնոլորտ հաստատել: Եվ այս կապակցությամբ կարծում եմ, որ Քննչական կոմիտեի աշխատանքի համատեքստում այդ արդարության զգացումը պետք է հիմնված լինի երեք, եթե կարելի է ասել, հավատների վրա:
Առաջինը Քննչական կոմիտեի աշխատողների և, իհարկե, քննիչների ղեկավար կազմի անկեղծ հավատն է օրինականության, օրենքի գերակայության և արդարության սկզբունքների նկատմամբ, որովհետև եթե քննիչը և Քննչական կոմիտեն ընդհանուր առմամբ անկեղծորեն հավատացած չլինի և նվիրված չլինի այս արժեքներին, օրենքի և օրինականության մասին խոսակցություններն իմաստ չեն ունենա։
Երկրորդը յուրաքանչյուր քննիչի հավատն է սեփական առաքելության նկատմամբ, և քննիչի աշխատանքը ոչ թե ուղղակի զբաղմունք է, այլ առաքելություն, և դա երկրում, Հայաստանում և ընդհանրապես աշխարհում արդարություն հաստատելու առաքելությամբ առաջ շարժվելու ընդունակությունն է:
Երրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատն է ընդհանրապես իրավապահ մարմինների, և մասնավորապես Քննչական կոմիտեի, նրա յուրաքանչյուր քննիչի, նրա ղեկավարության և ընդհանրապես այդ մարմնի գործունեության նկատմամբ:
Տոնական այս օրն ուզում եմ հենց Քննչական կոմիտեին, նրա բոլոր աշխատողներին մաղթել, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի համակվեն այս երեք հավատներով, իրենք իրենց մեջ կարողանան պահպանել, ամրացնել, ստեղծել այդ հավատը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատ ներշնչել իրենց գործունեության և իրենց առաքելության նկատմամբ: Եվ ահա աշխատանքային մոտեցման այս կերպն է, որ շղթայական արդյունքներ կբերի մեր երկրին, մեր հայրենիքին, և նրա երկարաժամկետ, կայուն զարգացման հիմքը և անկյունաքարը կդնի:
Հայաստանի Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ քննչական մարմինն է, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95 տոկոսը: Վերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի: Եվ, իհարկե, զուգահեռ մենք քննարկում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի Քննչական կոմիտեի, քննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետ, այդ թվում՝ որոշակի կառուցակարգային նախնական որոշումներ ենք կայացրել, որոնք մեր համոզմամբ ավելի արդյունավետ են դարձնելու Քննչական կոմիտեի աշխատանքը, յուրաքանչյուր քննիչի աշխատանքը:
Իհարկե, մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ ինչպես Քննչական կոմիտեն պետք է կարողանա ապահովել երկրի իրավական անվտանգությունը կամ դրա մի շատ զգալի մասը, այնպես էլ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը հետևողականորեն առաջ տանի Քննչական կոմիտեի աշխատողների և ընդհանրապես իրավապահ համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը, որպեսզի նրանք քայլ առ քայլ համապատասխան լինեն այն պահանջներին և պայմաններին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության հանրությունը և ժողովուրդն առաջադրում են Քննչական կոմիտեին և ընդհանրապես իրավապահ մարմիններին:
Հարգելի ներկաներ,
Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ, կրկին ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ այս մասնագիտական տոնի առիթով: Ուզում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքների անդամներին, ովքեր հանդուրժում են ձեր ծանրաբեռնված, երբեմն շուրջօրյա աշխատանքը: Այսօր Քննչական կոմիտեի քննիչները, նաև Հատուկ քննչական ծառայության քննիչները, մեր երկրի բոլոր քննիչներն աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում: Իհարկե, այս աշխատանքային պայմանների ծանրությունն առաջին հերթին զգում են նրանց ընտանիքի անդամները, այս տոնը, կարծում եմ, առաջին հերթին պետք է վերաբերի նրանց, և նրանց պիտի շնորհավորենք այսօրվա տոնի կապակցությամբ, չնայած այս շնորհավորանքի մեջ հասկանալի դառնության էլեմենտներ նույնպես կարող են լինել:
Բայց ուզում եմ ասել հետևյալը. եթե մենք այս ծանրաբեռնված աշխատանքն ի վիճակի լինենք տանել մինչև վերջ, այդ աշխատանքի մեջ լինենք սկզբունքային և արդարության, օրինականության, օրենքի գերակայության սկզբունքներին հավատարիմ, անպայման այդ աշխատանքը ետ է վերադառնալու շատ կոնկրետ արդյունքով։ Այդ արդյունքն ազատ և երջանիկ և հզոր այն հայրենիքն է, որում ապրելու են մեր և ձեր սերունդները: Սա ամենամեծ առաքելությունն է, որին կարելի է ծառայել անհոգնել։ Մաղթում եմ ձեզ մեծ ուժ, եռանդ, մաղթում եմ, որ երբեք չհոգնեք հայրենիքին և ժողովրդին ծառայելուց:
Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը»։
Ելույթով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Քննչական կոմիտեի ծառայողներին պետական պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանը, Արսեն Այվազյանը և Արտակ Կրկյաշարյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։ Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը և ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հովհաննես Համբարյանն արժանացել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերի:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից