ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչ Միքայել Զադոյանի գործով դատավոր Արսեն Նիկողոսյանն ինքնաբացարկ է հայտնել 10/09/2019 16:18 | Դատական ռեպորտաժներ
7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն ինքնաբացարկ է հայտնել: Քննիչ Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալիս որպես հիմնավորումներ նշել է՝ դատավոր Նիկողոսյանն իր մասնակցությամբ բոլոր գործերով կայացրել է իր համար ոչ բարենպաստ դատական ակտեր: Ի թիվս այլ հիմքերի՝ պաշտպանը նաև հայտնել է, որ իր կինն աշխատել է դատավորի աշխատակազմում, ու թեև առկա է եղել փոխադարձ հարգանք և դրական վերաբերմունք, այնուամենայնիվ կարող է առկա լինել որոշակի կաշկանդվածություն:
Միաժամանակ պաշտպանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Զադոյանի վերաբերյալ գործով նախաքննության ընթացքում, Նիկողոսյանն առաջին ատյանի դատարանի դատավոր է եղել և հենց նրա որոշմամբ է Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Առկա հիմքերի և պատճառաբանությունների պարագայում դատավոր Նիկողոսյանը ինքնաբացարկ է հայտնել: Այս պահին դեռևս հայտնի չէ թե ում նախագահությամբ է քննվելու գործը:
Նշենք, որ Հրանտ Անանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՝ պահանջելով մասնակիորեն բեկանել, փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Միքայել Զադոյանի վերաբերյալ առանց գույքի բռնագրավման 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական ակտը` (թողնվել է կրելու՝ 5 տարի 8 ամիս) Ճանաչել և հռչակել Մ.Զադոյանի անմեղությունը:
Հիշեցնենք, որ այս գործով անցնում են 3 անձինք՝ Միքայել Զադոյանը, փաստաբան Գայանե Գալոյանը և Բաբկեն Գասպարյանը:
Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ըստ Գայանե Գալոյանին առաջադրված մեղադրանքի՝ նա օժանդակել է Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին: Միքայել Զադոյանին էլ մեղադրանք է առաջադրվել իր վարույթում քննվող քրեական գործով նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Խոսքը գնում է 3000 ԱՄՆ դոլար կաշառքի մասին: Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Գայանե Գալոյանին՝ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Բաբկեն Գասպարյանին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով: Առաջին ատյանի դատարանի դատավճռով Միքայել Զադոյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման և քանի որ նախաքննության և գրեթե դատաքննության ողջ ընթացքում գտնվել է կալանքի տակ՝ ուստի թողնվել է պատիժը կրելու 5 տարի 8 ամիս: Գայանե Գալոյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և համաներման կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Բաբկեն Գասպարյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատվել է պատժի կրումից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ