ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կարևորը՝ արդյունքն է, ոչ թե՝ հետևանքը» մտածողությունը նույնն է, թե ասես՝ «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» 10/09/2019 11:53 | Վերլուծություններ
Նախագահական համակարգի և ուժային կառույցներ-երկրի նախագահ փոխհարաբերությունները խորհրդարանային հանրապետությունում հիմնականում իրականացնում է հանրապետության վարչապետը, քանի որ մեր Սահմանադրությամբ արդեն ՀՀ նախագահը կոնկրետ և հիմնական գործառույթ ունի, այն է՝ հետևել Սահմանադրության պահպանմանը:
Այսինքն, ուժայինների համակարգումը վարչապետի մենաշնորհն է դառնում:
Եթե դիտարկելու լինենք վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում իր հետաքրքրությունների շրջանակը ուժային կառույցների գործառույթների համատեքստում, իսկ մենք տեսնում ենք, որ վարչապետն իր կատարած ու դեռ չկատարած ցանկացած բան զետեղում է իր ՖԲ էջում, լայվեր անում, մի խոսքով՝ շատ հրապարակային է գործում՝ ներկայացնելով իր հետաքրքրությունները, հստակ կարող ենք պատկերացնել ու հասկանալ վերջին մեկուկես տարում մեր ուժայինների գործունեության շրջանակն ու ռիթմը:
ԱԱԾ-ում օրինակ, այդ հետաքրքրությունները երկրի ներսում հնարավորինս շատ կոռուպցիոն ու սկանդալային պատմություններ բացահայտելն է, բռնել-գումարներ գանձել-բաց թողնելու բազմաթիվ դրվագներ ունեցել ենք արդեն: Սակայն, անզեն աչքով անգամ երևում է՝ երկիրը լցված է տարբեր աշխարհաքաղաքական շահեր ներկայացնող լրտեսներով, որոնք ամեն Աստծո օր վտանգում են մեր երկրի անվտանգությունը, բայց այս առումով դեռ չենք տեսել ԱԱԾ-ն որևէ բացահայտում արած լինի: Հետաքրքիր է, չկա՞, թե՞ ուղղակի չի ներկայացվում, քանի որ միայն սորոսյան լրտեսական թելերով կապվածները օրենսդիրից ու գործադիրից սկսած՝ դատականով և չորրորդ իշխանությամբ ավարտած՝ վխտում են: Աղանդավարական կազմակերպությունները՝ նույնպես:
Հիմա՝ հետաքրքիր է՝ այս համատեքստում արդյո՞ք ասելիք ունի վերջերս պաշտոնից բավական խոսուն հայտարարությամբ հեռացած և բազում հարցականներ թողած Արթուր Վանեցյանը:
Պաշտպանության ոլորտում էլ Փաշինյանը շարունակում է գործել լրագրողական ժամանակներից ժառանգություն ստացած տոնայնությամբ: Մենք ընդհանրապես չեն տեսնում ու զգում նրա հետաքրքրվածությունը՝ ՀՀ և ՊԲ ձեռք բերած նոր զենքերի, բանակի պատրաստականության և այլ հարցերի վերաբերյալ: Հիմնական թեման, որ նրա հետաքրքրությունների շրջանակում է՝ զինվորների մայկա-տրուսիկին ու սնունդին է վերաբերվում: Հա, մեկ էլ՝ այս ոլորտի բնակարանաշինարարությանը:
Գանք ոստիկանությանը: Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։ Երևի Օսիպյանը կասեր՝ վերջապես:
Փաստորեն, ուժայինները, վերջապես հասկացել են, որ իրենց բուն գործառույթներն իրականացնելուց ավելի /միայն ասենք, որ վերջին տարին ճանապարհատրանսպորտային պատահարներով ամենահագեցածն է և այս ոլորտում ամենաթողություն է տիրում ուղղակի/ և դրա փոխարեն ամիսներ շարունակ ստիպված են եղել անել՝ ինչ իրենցից պահանջել է վարչապետը : Ընդ որում, անել բաներ՝ հակասելով ՀՀ քաղաքացիներին նախապես տրված խոստումներին: Թավշյա իշխանության՝ կոշտուկոպիտ դրսևորումների մասին դեռ ամիսներ առաջ ենք գրել, սակայն այսօր արդեն թավիշից բան չի մնացել, իսկ կոշտ դրսևորումները համատարածություն են ստանում, ինչը նշանակում է՝ իշխանությունն անցել է բռնի ուժ կիրառելու տարբերակին, քանի որ այսօր արդեն ԶԼՄ-ների իրավունքների դեմ ոտնձգություններ են տեղի ունենում: Իսկ դա ակնհայտ բռնության նշան է և քննադատությունը լռեցնելու նշան:
Դա նաև վախի մթնոլորտ տարածելու նշան է, և եթե այդ մասին հրապարակային չի ասում ներկա իշխանությունը, ապա Ազատության ՖԲ ասուլիսում հարձակողական՝ մեր դեմ խաղ չկա՝ տոնով հաստատում է ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահը:
Ըստ ամենայնի, ՀՀ ոստիկանության ղեկավարի պաշտոնից ազատված Օսիպյանը ՀՀ վարչապետի խորհրդական Օսիպյան էլ չէր ուզի լինել, քանի որ և առաջին, և երկրորդ դեպքում իր անունը շարունակում էր մնալ Փաշինյանի կողքին:
Հիմա, վերջապես, ձերբազատվեց՝ ինքզինքն ազատելով Փաշինյանի վրա դրսի ուժերի կողմից դրված և նրա ստանձնած կարևոր մի քանի պարտականություն՝ թեկուզ խորհրդականի կարգավիճակում սպասարկելու պարտականությունից:
Խոսքն այս դեպքում Ամուլսարին է վերաբերվում, որը Փաշինյանի կոկորդում է մնացել: Ընդ որում, այս հարցով շահառու տեղացիներից, բնապահպան կազմակերպություններից, իրեն հավատացած իր կուսակիցների մի հատվածից զատ երկրի ապագան հանդիսացող երիտասարդներին է նա խոստացել, ուղղորդել, ճանապարհ ցույց տվել, թե ինչպես կարելի է պայքարել Ամուլսարը հանքի վերածել ցանկացողների դեմ: Այսինքն, այս դեպքում նա նաև իր իսկ ձեռքն է կրակն ընկել:
Ահավասիկ, թեմա՝ «Նիկոլը՝ Նիկոլի դեմ» հոգեբանական թրելլերի համար: Այսինքն, ոչ միայն Վանեցյանն ու Օսիպյանը, այլև՝ ինքն իր դե՞մ: «Լինել, թե՞ չլինել» դիլեման, ըստ ամենայնի, օրախնդիր է դառնում:
Այս համատեքստում էլ Փաշինյանն ինքն իր համար ալիբի ունի, իր գրքից ճակատագրական մի երկխոսություն, որ օրերս սեփական ՖԲ էջում մեջբերել էր՝
«Կարևորը՝ արդյունքն է, ոչ թե՝ հետևանքը»:
Համաձայնեք, սա նույնն է, թե՝ ասես՝ «Ինձանից հետո, թեկուզ ջրհեղեղ»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը