ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 357 անձ 10/08/2019 10:25 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից Վանաձորում անցկացված 12-րդ աշխատանքի տոնավաճառի ժամանակ 30 գործատուների կողմից ներկայացվել է մարզու առկա 490 թափուր աշխատատեղ: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Միջոցառմանը ներկա են եղել ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ԶՊ գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նախնական տվյալներով միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 աշխատանք փնտրող:
Նույն օրը փոխնախարար Արման Ուդումյանը և Զբաղվածության պետական գործակալության տնօրենի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները, առկա խնդիրները:
Այնուհետև Արման Ուդումյանը աշխատանքային քննարկում է անցկացրել Վանաձորի, Սպիտակի և Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների հետ: Զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենները ներկայացրել են Զբաղվածության պետական 2019 թ. ամենամյա ծրագրի կատարման արդյունքները և այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Նշենք, որ Լոռու մարզում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 10.0 հազար մարդ, այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.0 %-ը կամ 9.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.7 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 70.1%-ը, կամ 6.3 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 22.2%-ը երիտասարդ է, 2.3 %-ը հաշմանդամություն ունեցող, 28.3 %-ը՝ գյուղաբնակ անձ: Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 806 աշխատանք փնտրող:
Վանաձորում 2019 թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 4682 անձ, գործազուրկներինը՝ 4434: Վանաձորի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), սպասարկման ոլորտի աշխատողների, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի ոլորտի մասնագետների, մշակման արդյունաբերության բանվորների պահանջարկը:
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 357 անձ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ