ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստին ելույթով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահները 10/08/2019 23:10 | ԼՐԱՀՈՍ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստ, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը, Կառավարության անդամներ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Հանդիսավոր նիստին ելույթով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:
ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը իր ելույթում շնորհակալություն հայտնեց՝ հանդիսավոր նիստին մասնակցելու հրավերքի համար:
Մեր հազարավոր աշխատակիցների կողմից ողջունում ենք Ձեզ և շնորհավորում ՀՀ ՔԿ ծառայողի հրաշալի օրվա առթիվ: Ցանկանում ենք Ձեզ, որ ամեն տարի այս տոնը դիմավորեք նորանոր հաջողություններով ու մեծ ձեռքբերումներով: Ձեր գործերով Դուք նպաստում եք օրինականության ամրապնդմանը, առավել վտանգավոր հանցագործությունների՝ կոռուպցիոն, երկրի տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտմանը: Ձեր գործունեությամբ ամրապնդում եք ՀՀ քաղաքական, օրինականության և իրավունքի դաշտը: Հիանալի է , որ հինգ տարիների ընթացքում ամրապնդվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի համագործակցությունը: Մենք վստահեցնում ենք Ձեզ, որ մեր օգնությունն ակնկալելու դեպքում կանենք ամեն բան: Մեր համագործակցության հիմքը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն է: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ , ցանկանում Ձեզ երջանկություն, առողջություն և հատուկ շնորհակալություն Ձեր ընտանիքներին՝ այս դժվարին աշխատանքում Ձեզ աջակցելու համար:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը ևս իր ելույթում շնորհավորեց՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա և ՔԿ կազմավորման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Անցած 5 տարիների ընթացքում նշանակալի արդյունքները, հեղինակությունը և հավատը կառույցի նկատմամբ հնարավոր է դարձել կոլեկտիվի մասնագիտական բարձր որակների և աշխատանքի, մյուս իրավապահ մարմինների հետ համագործակցության, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացման և ամրապնդման շնորհիվ: Համոզված եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն հետագայում էլ կշարունակի զարգացնել իր հնարավորությունները, ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, աշխատանքի նոր ձևեր, որոնք կհամապատասխանեն ամենաառաջատար չափանիշներին: Ծառայողական հարցերի էֆեկտիվ լուծման, քննչական գործողությունների որակյալ կատարման համար անհրաժեշտ է նպատակասլացություն, նախաձեռնողականություն, դիմադրողականություն, համառություն, ինչպես նաև՝ հարազատ և մտերիմ մարդկանց կողմից աջակցություն, այն ամենը, ինչ բնորոշ է եղբայրական Հայաստանի քննիչներին: Ես գիտեմ, որ ՀՀ քննչական կոմիտեում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում երիտասարդ քննիչների դաստիարակությանը, նրանց մեջ մասնագիտական որակների ձևավորմանը: Բացի այդ, շնորհակալական առանձին խոսքեր եմ ուզում հղել վետերան քննիչներին, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են քրեական գործերի նախաքննությանը: Լարված աշխատանքով նրանք ամուր հիմքեր են ստեղծել այսօրվա դրական արդյունքների համար:
Համոզված եմ, որ երիտասարդ քննիչներն էլ կկարողանան պահպանել և բազմապատկել քննչական աշխատանքի լավագույն ավանդույթները: Դիմելով երիտասարդ քննիչներին՝ ուզում եմ մաղթել պատվով ծառայել ձեր հայրենիքին, հպարտությամբ կրել այդ բարձր կոչումը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կոչումը: Թող հայրենիքի նկատմամբ սերը, պետությանը և հասարակությանը օգուտ բերելու ձգտումը, բարոյական արժեքներին նվիրվածությունը, բարձր պատասխանատվությունը և կարևորությունը ընտրած ուղու նկատմամբ օգնեն հաջողությամբ լուծել Ձեր առջև դրված առաջադրանքները»,- ասաց Բելառուսի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:
Նիստի ավարտին՝ ՀՀ քննչական կոմիտեի բակում՝ ի նշան բարեկամության, ՔԿ ղեկավարները ծառ են տնկել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ