ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
WCIT 2019 –ի բացման համերգին Վահան Արծրունու հեղինակային իրավունքի խախտումը միակը չի եղել. «Հայհեղինակ»-ը միջոցներ է ձեռնարկում 10/08/2019 19:34 | Քաղաքացիական իրավունք
Երգահան Վահան Արծրունու հեղինակային իրավունքների խախտումը, պարզվում է, միակը չի եղել կիրակի Երեւանում կայացած WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումի բացման համերգի ընթացքում։
«Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունը, որը ստանձնել է հեղինակների և նրանց իրավահաջորդների շահերը ներկայացնող և նրանց գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների լիազորությունները, արձանագրել է հեղինակային իրավունքի խախտման մի քանի դեպք։
Համերգի ընթացքում օգտագործվել են մի շարք ստեղծագործություններ՝ առանց հեղինակների ու նրանց իրավահաջորդների թույլտվության։ Ըստ այդմ էլ, խախտվել են վերջիններիս անձնական ու գույքային իրավունքները՝ չեն հնչել հեղինակների անուններն ու չի կատարվել հեղինակային վարձատրությունը։
«Հեղինակներին եւ այլ իրավատերերին տրվում է 2 կարեւոր իրավունք՝ անձնական եւ գույքային։ Անձնական իրավունքի շրջանակում ամեն անգամ հեղինակի ստեղծագործությունն օգտագործելիս նրա անունը պետք է հնչեցվի, եւ չաղավաղվի ստեղծագործությունը։ Գույքային իրավունքի շրջանակում հրապարակային միջոցառումների ժամանակ օգտագործելիս հեղինակը պետք է համաձայնություն տա եւ վարձատրվի։ Երկու օր առաջ մենք բոլորս Հանրապետության հրապարակում համերգ տեսանք, ոչ ոքի անունը չտրվեց եւ հեղինակներն արդեն բողոքում են մեզ», -«Փաստինֆո»-ին ասաց «Հայհեղինակ» -ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը։
Հիշեցնենք, հեղինակային իրավունքի խախտման մասին ահազանգել էր երգահան Վահան Արծրունին։ Համերգի ընթացքում առանց իր թույլտվության կազմակերպիչներին օգտագործել էին մաշտոցյան շարականները։ «Իհարկե, կտայի համաձայնություն, բայց ոչ անարգանքի պարագայում, այն, ինչ արդեն արել են, պարզապես էթիկական խնդիր չի այլևս, սա հիմնարար իրավունքների և օրենքների ոտնահարում է. ընդ որում, պետական մակարդակով, քանի որ պետության կազմակերպած միջոցառման հետ գործ ունենք, որի մասնակիցն էին նաև պետական այրերը»,-«Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում ասել էր Վահան Արծրունին։
Աղմուկից հետո «Մեցցո Պրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը պաշտոնապես ներողություն էր խնդրել Վահան Արծրունուց։Վերջինս էլ նշել էր, որ իրավիճակի հեղինակը այլ անձ էր, որը հրաժարվեց հրապարակավ ներողություն խնդրել։
«Վահանը ճիշտ է, մենք կապի մեջ ենք եւ կփորձենք խնդիրը լուծել։ Գիտեք, անքուն գիշերների արդյունքում են ծնվում այդ ստեղծագործությունները, գոնե անունը տան, էլ չեմ ասում 2-րդ մասը, որ Վահան Արծրունին փոխանցել է այդ իրավունքը մեզ։ Ես կապի մեջ եմ նրա հետ, ասացի, որ անպայման միջոցներ կձեռնարկենք, այլապես, եթե չկարողանանք գումարը գանձել, գործ կհասնի դատարան»,- «Փաստինֆո»-ին ասաց Սուսաննա Ներսիսյանը։
Նրա խոսքով, առհասարակ, Հայաստանում հեղինակային իրավունքը պաշտպանված չէ։ Խախտումները բազմաթիվ են։ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումի բացման համերգի ընթացքում արձանագրված խախտումներով կազմակերպությունն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում։ Նախ, փորձում են գտնել համերգի կազմակերպիչներին։
«Բողոք կա, ուղղակի չեմ ուզում անուններ տալ։ Բացի այս, եթե անգամ բողոք չլիներ, հեղինակներն ու նրանց ժառանգները մեզ փոխանցել են այդ իրավունքը։ Հնչեց Առնո Բաբաջանյան կամ Արամ Խաչատրյան, նրանց ժառանգները օգտվում են այդ իրավունքից եւ պետք է վարձատրվեն։ Կան կենդանի հեղինակներ, օրինակ` Տիգրան Մանսուրյան։ Տիգրան Մանսուրյանը կարող է՝ բնավորությամբ չի բողոքում, բայց խնդիրը միայն նրանցը չէ, այստեղ կա եւ Էդուարդ Բաղդասարյան, որին ես եմ անձամբ լսել, եւ այլ հեղինակներ, որոնց հետ մենք լիցենզիայի պայմանագրեր ունենք, որոնց իրավունքները պետք է պահպանենք»,- նշեց «Հայհեղինակ» -ի գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ իրենք գործում են միջազգային նորմերին համապատասխան եւ գործող օրենսդրության շրջանակում։
Սուսաննա Ներսիսյանի խոսքով, էական չէ, համերգի կազմակերպիչը մասնավոր , թե պետական կառույց է՝ ունենք ստեղծագործությունների հրապարակային կատարման փաստ, ուստի, հեղինակային իրավունքը պետք է հարգվի։ Սահմանափակումը միայն ուսուցողական նպատակներով օգտագործման եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի համար է ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից