ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության զորքերի զինված ստորաբաժանումը նպատակ է ունեցել պաշտպանել կառավարությունը՝ զինված հարձակումներից. ՀՔԾ-ն այդ մասին ասել է դեռ տարիներ առաջ 10/08/2019 19:06 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Մարտի 1-ի գործի վերանայման ֆոնին, երբ մահվան դեպքերի բացահայտումը երկրորդվեց եւ առաջին պլան մղվեց 2008 թվականին քաղաքական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումների իրականացումը, հանրային ու քաղաքական շրջանակներում շարունակում է քննարկվել 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ոստիկանների ներգրավվածության ու գործողությունների իրավաչափության խնդիրը։ Որպես սենսացիոն նորություն է մատուցվում այդ օրերին մայրաքաղաքում զինված ստորաբաժանման առկայությունը, մինչդեռ դա նորություն չէ։ Ավելին՝ այն քննության առարկա է դարձել դեռեւս նախորդ իշխանության օրոք, պարզվել, թե ում է տրվել զենքը, ում հսկողության ներքո են նրանք գործել։ Ավելին՝ տվյալ զենքերն ուղարկվել փորձաքննության։
Նկատենք, որ այդ տեղեկատվությունը ժամանակին նախաքննական մարմինը՝ հատուկ քննչական ծառայությունը՝ տրամադրել է նաեւ Փաստահավաք խմբին, ինչը դրա որոշ անդամների կողմից աղավաղված մատուցվում է հասարակությանը՝ մանիպուլյացիայի ենթարկելով հանրության հույզերը։
«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն տարիներ առաջ պարզել էր, որ, իսկապես, ոստիկանության զորքերում եղել է մի ստորաբաժանում, որին հատկացվել էին ինքնաձիգներ, բայց դա տեղի չի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, այլ դրանից օրեր առաջ, երբ երկրում լարված էր ներքաղաքական իրավիճակը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր՝ հանրահավաքներին՝ զինվորականների միանալու, իր համախոհների կողմից իրեն ձեռքերի վրա Նախագահի նստավայր տանելու մասին։
Եվ այսպես՝ ըստ «Փաստինֆո»-ի տրամադրության տակ գտնվող գրության, ՀՔԾ-ն պարզել էր, որ 2008 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարության եւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 18 ծառայողներ ՀՀ ՈԶ N զորամասի կազմում ընդգրկվել են Երեւան քաղաքում իրականացվող ծառայությանը, որպես լրացուցիչ ուժեր ուղարկվել են ծառայության՝ Կառավարության շենքի պահպանությունն ուժեղացնելու նպատակով։ Նրանցից ոմանց հատկացված են եղել ինքնաձիգներ։
Այսինքն՝ նախաքննական մարմինը չի թաքցրել, որ մարտի 1-ին ոստիկանության զորքերի զինված խումբը ծառայություն է իրականացրել ու այդ մասին տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել նաեւ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբին` ընդգծելով, որ ստորաբաժանումը ձեւավորված է եղել փորձառու աշխատակիցներից՝ կառավարության վրա հնարավոր զինված հարձակումները հետ մղելու համար։
«Ինքնաձիգները տրամադրվել են սահմանված կարգով, գրանցվել ՀՀ ՈԶ N զորամասի զենքերի հաշվառման մատյանում ։ Զինված խումբը ծառայության ընթացքում տեղակայված է մնացել Մելիք-Ադամյան փողոցում, որեւէ միջոցառման ընդգրկված չի եղել, ստացված ինքնաձիգները չեն օգտագործվել եւ դրանցից կրակոցներ չեն արձակվել, իսկ 2008թ մարտի 2-ին, ինքնաձիգները եւ ստացած բոլոր փամփուշտները վերադարձվել են զորամաս»,-նշված է եղել գրության մեջ։
Նախաքննական մարմնի այս տեղեկատվությունը ձեւախեղվել է ու օգտագործվել, օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ մոլորության մեջ գցելով հանրությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից