ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձ է արվում անկայուն վիճակ ստեղծել և անվստահություն սերմանել իշխանության նկատմամբ. Հովհաննես Հովհաննիսյան 10/07/2019 20:02 | ԼՐԱՀՈՍ
«Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը չի կարող նախաձեռնված կամ ուղղորդված լինել իշխանությունների կողմից, դա միայն վառ երևակայության արդյունք է։ Կարծում եմ ճիշտ հակառակն է, այն ուղղորդված է այն խմբակի կողմից, որն ուզում է ցույց տալ, թե երկրում խնդիր կա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Նախնական տվյալներով` լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությանը մասնակից են եղել Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը:
Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։ Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը։
Ա. Թովմասյանը հայտարարել է, որ տեղի ունեցած հարձակումը իշխանության կողմից է նախաձեռնված և տեղի է ունեցել իշխանության հովանավորությամբ։
Հովհաննիսյանը նշեց, որ փորձ է արվում անկայուն վիճակ ստեղծել և անվստահություն սերմանել իշխանության նկատմամբ։
«Իշխանությունն այնքան ամուր է և ունի ժողովրդի վստահության քվեն, որ իրեն չի հետաքրքրում Hayeli.am-ի կամ այլ կայքերի դիրքորոշումները, իրեն հետաքրքրում է երկրում բազմակարծությունը։ Իհարկե, երբեմն այդ բազամակարծությունը դուրս է գալիս սահմաններից։ Տարբեր պարագաներում, երբ հարձակվում են նույն իշխանության ներկայացուցիչների, նրանց ընտանիքների վրա, անպատկառ խոսքեր են ասում, որևէ մեկը դրանց ուշադրություն չի դարձնում, որովհետև «նյուզմեյքինգը» գտնվում է որոշ մարդկանց ձեռքում»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Հովհաննիսյանի խոսքով, կոնկրետ խմբերի առաջ խնդիր կա դրված՝ նվազեցնել իշխանության վարկանիշը։
«Այդ խմբերը ֆինանսավորվում են տարբեր ձևերով, որպեսզի թիրախավորեն իշխանության այս կամ այն անհատին և ամբողջ ռեսուրսը մի պահ ուղղեն այդ անհատի վրա, հետո թեքվեն մեկ ուրիշի վրա։ Այսպես` ծրագրավորված ռազմավարությամբ փորձում են իշխանության մեջ գտնվող առանձին ներկայացուցիչների վարկաբեկել, որպեսզի դա ազդի իշխանության ընդհանուր վարկանիշի վրա»,-հայտնեց «Իմ քայլը» պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ