ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Արծրունի. WCIT-2019 համաժողովի համերգային բացմանը խախտել են հեղինակային իրավունքս, ընդունեք սա որպես հաղորդում հանցագործության մասին 10/07/2019 20:06 | Հարցազրույց
WCIT-2019 համաժողովի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս 2014 թվականից: Բնականաբար, հպարտանալու բան է, երբ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը մեր երկրում է տեղի ունենում՝ մեկտեղելով ոլորտի հսկաներին: ՈՒ համաժողովի բացումն ազդարարող՝ արհեստական ինտելեկտ-տեխնոլոգիաներով, մտքի թռիչքներով հագեցած բարձր տոնայնությամբ համերգից հետո՝սառը ջուր՝ որպես՝ երգիչ, երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառումը՝ « Հարգելիներս, համաժողովի բացման համերգի ընթացքում հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ, որևէ ձևաչափով օգտագործելու և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ»:
Իբրև նախաբան տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» արհեստական ինտելեկտը, ասել է թէ` ալգորիթմեր մշակող ծրագրավորողը՝ օգտագործելով Արծրունու հեղինակային մշակումը, անհայտ-անանուն երաժշտություն չէ, աշխարհով մեկ հայտնի մի քանի ամիս առաջ՝ Rock Aid Armenia- ի պաշտոնական բրենդը դարձած մաշտոցյան շարականների մշակումների ամբողջական ալբոմից է, որը հեղինակի կամոք վերածվեց բարեգործական դրամահավաքի աղբյուրի՝ Գյումրու երաժշտական դպրոցը միջազգային մակարդակի բերելու նպատակով։ «Փաստինֆո»-ն զրուցել է երգահանի հետ։
-Պարոն Արծրունի, վերջին շրջանում միայն երկու անգամ բարձրաձայնել եք Ձեր հեղինակային իրավունքների ոտնահարման փաստերի առթիվ: Ի՞նչ ընթացք եք պատրաստվում տալ այս ոտնձգություններին: Եվ ըստ Ձեզ, ինչու ի սկզբանե չեն դիմել հեղինակին, արդյո՞ք վախեցել են, թե համաձայնություն չեք տա:
-Իհարկե կտայի համաձայնություն, բայց ոչ անարգանքի պարագայում, այն, ինչ արդեն արել են, պարզապես էթիկական խնդիր չի այլևս, սա հիմնարար իրավունքների և օրենքների ոտնահարում է. ընդ որում, պետական մակարդակով, քանի որ պետության կազմակերպած միջոցառման հետ գործ ունենք, որի մասնակիցն էին նաև պետական այրերը։
Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի: Ինձ համար կոպեկի արժեք ունի այս իրադարձությունը, եթե տարրական էթիկական նորմերը չեն պաշտպանվում, որը առաջին հերթին պիտի կարևորվեր երաժշտության համատեքստում: Տեսեք, հստակ ընթացակարգ կա ու երբ դա չի արվում, երբ դու փաստի առաջ ես կանգնում՝ տեսնելով արդեն օգտագործման փաստը, դա նշանակում է անտեսվել է քո հեղինակային իրավունքը: Սկզբում պիտի հարգեն, ապա՝ համաձայնեցնեն, արտոնություն ստանան, հետո համաձայնեցնեն ձևաչափը, որով ներկայացվում է ստեղծագործությունը: Կարող է ես համաձա՞յն եմ, որ առանց իմ անունը նշվելու գնա… Մինչդեռ, դրան հերթը չի էլ հասել: Հուսով եմ դատախազությունը, պատկան մարմիններն իմ այս խոսքերը կընդունեն որպես հայտարարություն -հաղորդում հանցագործության մասին: Ես անձամբ ոչ մի քայլ չեմ անելու, որովհետև այս դեպքում ինձ հետաքրքրում է, թե պետության մեխանիզմներն ինչպիսին են, ոնց են արձագանքում նման դեպքերում:
-Վերջերս հեղինակային իրավունքի ոտնահարման մի դեպքի մասին դարձյալ բարձրաձայնել էիք, փաստորեն, կարելի է ասել՝ համատարած բնույթ են կրում դրանք։
-Տեսեք, դրանք ըստ էության, տարբեր հարթություններում են, քանի որ մի դեպքում գործ ունես պետության հետ, մեկ այլ դեպքում՝ անհատի: Միշտ մտածել եմ, որ ՏՏ ոլորտն ինքնին մտքի ազատության ծնունդ է, և երբ այս շրջանակում Հայաստանում անցկացվող ամենամեծ միջազգային ֆորումի ժամանակ է անտեսվում է մտքի ազատության օրենքը, որի միտք բանին ինտելեկտուալ սեփականության հեղինակային իրավունքն է, այստեղ սկսում են հարցեր ծագել:
-Փաստորեն, ստացվում է, որ ստեղծագործողի հեղինակային իրավունքը և՛ պետական մակարդակով է խախտվում, և՛ անհատի կողմի՞ց:
- Այդպես է, և գալիս հավասարվում են իրար: Ինչ վերաբերվում է նախորդ՝ ոմն Արման Փադարյանի դեպքին, նա պարզապես գող է և իմ երկու ռոք ալբոմները համացանցում դրել-վաճառում է, ինչից դարձյալ ես տեղյակ չէի: Դեռևս 2000թ պայմանագիր ունեի «Կադանս» կենտրոնի հետ, որը Ֆրանսիայում հրատարակել էր իմ երկու ռոք սկավառակը: Արմանն այդտեղ աշխատում էր որպես մենեջեր: Այսինքն, կոնկրետ նրա հետ ես հարաբերություն չեմ ունեցել: Եվ ահա՝2 ամիս առաջ իմացա, որ 2004-ից նա իմ 2 ռոք-ալբոմը վաճառում է համացանցում: Այս պարագայում մեծ տարբերություն չկա՝ անհա՞տը, թե՞ պետությունը: Արդեն ուղղակի այս ամենը չափազանց է, ակնհայտ ապօրինություն է կատարվում ու ես հետամուտ եմ լինելու: Քայլ առ քայլ:
- Ամեն դեպքում շատ հետաքրքիր է, որ բարձրաձայն նշվում է արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտության մասին, սակայն իրական հեղինակի մասին զլանում են հիշատակել: Ի վերջո, բնականը, օրիգինալը եթե չլինի, արհեստականը ո՞նց կստեղծեն:
-Դրա պատասխանը ես կարող եմ երաժշտագիտական առումով ասել, եթե դու ուշադիր լսես արհեստական ինտելեկտի սարքած երաժշտությունը /այս դեպքում՝ մաշտոցյան շարականը/, սկիզբը մանավանդ, այնտեղ միայն փողայիններն են հնչում, վալտորնաները և մնացած փողայինները, իսկ դա որքան էլ անհամեստ հնչի՝ ի՛մ գյուտն է: Հասկանում եք, մաշտոցյան շարքի հիմքում ամբողջովին իմ կոնցեպտն է՝ հիմքում ոչ թե՝ լարային նվագարանն է որպես մշակման մեթոդ, այլ՝ վալտորնաները և փողային բաղադրիչը:
-Այսինքն, ծրագրավորողը, մեքենան ինքն իրենից չի կարող հորինել…
-Իհարկե, ծրագրավորողն ալգորիթմ է տալիս, սկզբից հնչում է այսպես, հետո ՝ զարգանում՝ այսպես, հետո միանում են մյուս գործիքները: Սա ծրագիր է Իսկ ծրագրի հիմքում պետք է լինի գաղափար, որը գողացված է իմ մշակման մեթոդից:
Իսկ ընդհանրապես՝ ՏՏ համաժողովն ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, միայն այն հանգամանքը, որ աշխարհի ուշադրությունը մերոնք որոշել են գրավել Քիմ Քարդաշյանին հրավիրելով արդեն վանում է… Եթե նկատեցիք, ոչ Բիլ Քլինթոնն էր ելել, ոչ Բիլ Գեյթսը, ոչ էլ՝ Ֆորբսը: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև եկել է Քիմ Քարդաշյանը:
Իսկ չեն եկել, որովհետև հասկացել են, որ իրենց գալը երկրորդական հանգամանք է դառնում: Հո պատահական չէ, որ «Ազատություն» ռադիոկայանը գիշերվանից 8 ժամ շարունակ ինչ անհեթեթ տեքստ ասես չասաց՝ որ ժամանակ ձգի, կամերան միացրած սպասում են… Եթե Ազատությունն է իր լրատվական մեխը դարձնում Քարդաշյանի գալը… Ի դեպ, այն Փաշինյանի զենքն է և միայն իրենց կաբինետի անդամներին են հրավիրում: Տեսեք՝ առողջապահության նախարարին 3-4 անգամ ֆեյսբուքյան ասուլիսի են հրավիրել, իսկ բժշկական համալսարանի ռեկտորին՝ ոչ մի անգամ:
-Նորից վերադառնանք ՏՏ համաժողովի համերգային նախաբանին, ի՞նչպիսի՞ն էր Ձեր տպավորությունը:
-Ես ֆրագմենտներով եմ նայել, ի դեպ, այն առանձնապես որպես երաժշտական երևույթ չեմ ընդունել, քանի որ դա ՏՏ համաժողովի երաժշտական ձևավորումն էր, որի ընթացքում շատ էին հեղինակային իրավունքի ոտնահարումները: Ոչ միայն իմը, կարծում եմ՝ Տերտերյանի անունն էլ չգրվեց : Եթե չի նշվել , եթե դու անունները չտալով հնչեցնում ես հեղինակային ստեղծագործություններ, իսկ վերջում որպես ռեզյումե՝ ցույց ես տալիս որպես արհեստական ինտելեկտի արդյունք, նշանակում է՝ դու անտեսում ես անհատի ստեղծագործական ուժը:
Ասենք, պատկերացրեք՝ Գարի Կասպարովը շախմատ խաղա համակարգչի հետ և նրա անունը չնշվի:
Զրուցեց՝ Անահիտ Եսայանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ