Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին 10/07/2019   13:45  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ։ Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենք դեմ չեն, եւ եթե դատարանը չի արգելի, ապա իրենց միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, կարող են ներկայացնել վերը նշված միջնորդությունից հետո։ Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը արգելեց պաշպան Էրիկ Ալեքսանյանին հայտարարությամբ հանդես գալ, ով էլ առարկեց վերջինիս գործողությունների դեմ։ Այսպիսով, Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին։

Հայկ Ալումյանը նշեց, որ սույն դատարանը ձեւավորվել է կամայականորեն․ «Առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ձեր մասնակցությունը սույն դատական գործին։ Առաջինն այն է, որ Դուք սույն գործը քննելու համար չեք կարող համարվել պատշաճ դատարան, երկրորդն այն է, որ Դուք ունեք կանխակալ բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի ընդունման վերաբեյալ դրվագին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ  քննիչի որոշման մեջ նախագահի հրամանագիրը՝ արտակարգ ռեժիմ սահմանելու մասին, որակված է որպես ապօրինի․ «Մեղադրանքի ձեւակերպումից երեւում է, որ նախագահի հրամանագրի ապօրինի լինելու պնդումը կենտրոնական նշանակություն ունի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ։ Սույն գործի քննության շրջանակում Դուք պետք է ի թիվս այլի, գնահատական տայիք այն հարցին, թե արդյոք նախագահի հրամանագիրը հակասել է Սահմանադրությանը թե ոչ, սակայն այդ հարցի քննությունը դուրս է սույն դատարանի լիազորություններից»։

Ըստ Ալումյանի՝ այդ հարցը վերապահված է Սահմանադրական դատարանին եւ Ազգային ժողովին․ «Ի տարբերություն նախագահի այլ հրամանագրերի, արտակարգ դրության վերաբերյալ հրամանագրերի օրինականության հարցը լիազորված է մեկ մարմնի՝ ՍԴ-ին եւ Ազգային ժողովին։ Հրամանագիրը սահմանված կարգով քննվել է ԱԺ-ի կողմից եւ թողնվել է ուժի մեջ, սակայն այս հարցը եւս ուշադրության չի անդրադառնում։ Որեւէ այլ մարմին Սահմանադրությամբ եւ օրենքներով օժտված չէ նման լիազորությամբ։ Սա առնչվւոմ է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին»։

Ալումյանը հիշեցրեց, որ մեկ անգամ չէ, որ իրենք կասկածի տակ են դրել սույն գործով դատավորի ընտրության հարցը․ «Այս գործը ունի հասարակական աննախադեպ հնչեղություն, ուստի գործով դատավորի ընտրության թափանցիկության հարցը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն մասնակիցների, այլեւ հանրության համար։ Օրենքով արգելված չէ պաշտպանի ներկայությունը գործի բաշխման գործընթացին, ինչպես նաեւ առհասարակ սահմանված չէ, որ դա տեղի է ունենում գաղտնի պայմաններում։ Կանխատեսելով, որ սույն քրեական գործը Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո պետք է փոխանցվի այլ դատավորի, գրավոր դիմել էի Դեպարտամենտին դեռեւս հուլիսի 31-ին՝ ներկա գտնվելու  քրեական գործի համակարգչային բաշխման գործըթացին, խնդրել էի նաեւ այդ գործընթացը դարձնել թափանցիկ՝ հնարավորություն տալով զլմ-ներին լուսաբանել այն։ Չնայած իմ գրավոր միջնորդությանը՝ գործի վերաբաշխման գործընթացը անցել է փակ, ոչ թափանցիկ։ Օրենքի խախտմամբ սույն գործի փոխանցումը Ձեզ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է վկայել այն մասին, որ գործընթացն իրականացվել է այնպիսի եղանակով, որ այն մակագրվի նախապես որոշված դատավորի, այսինքն՝ Ձեզ»,- նշեց Ալումյանը։

Ելույթ ունեցավ նաեւ պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հարց ուղղելով դատավորին․ «Ըստ Դեպարտամենտի կայքում նշածի՝ հուլիս-օգոստոս ամիսներին Դուք գնտվել եք արձակուրդում, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո բավական ժամանակ է անցել, մինչ գործը մակագրվել է Ձեզ»։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ արդյոք դատավորն այդ օրերին իսկապես եղել է արձակուրդում, սակայն դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպանը իրավունք չունի դատարանին հարցեր ուղղելու, ինչին ի պատասխան Խուդոյանն ասաց․ «Պատճառաբանություն էր բերվում, թե գործը Առաջին ատյանի դատարանում չէ։ Իսկ ավելի ուշ նույն պայմաններում այն վերադարձվեց Առաջին ատյանի դատարան։ Նշված ժամկետում եթե կատարված լիներ, Դուք արձակուրդում գտնվելիս կլինեիք, ուստի գործը Ձեզ մակագրվել չէր կարող»։

Խուդոյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների կողմից ակնհայտ հովանավորչական վերաբերմունք է դրսեւորվել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ․ «Սա նշանակում է, որ վերջինս կաշկանդված է՝ կայացնելու իշխանությանը հաճո որոշոմներ, իսկ սույն կասկածը փարատելու միակ տարբերակը ինքնաբացարկն է»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով․ «Այս գործով արդեն կա օրինական դատավոր, որը ապօրինի հեռացվել է դատական քննությունից․ խոսքը դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է»։

Պաշտպանական կողմն ամբողջովին միացավ ներկայացված միջնորդությանը՝ նշելով, որ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություններ իրենք եւս ունեն։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

13:29 07/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍա նշանակում է՝ դատավորները, որոնք կանեն նրանց ուզածը կստանան անվերապահ աջակցություն, իսկ հակառակ դեպքում՝ կկասեցվեն լիազորությունները
12:53 05/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
13:39 01/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. Արամ Վարդեւանյան
11:13 01/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ դատարանը առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
11:33 29/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀովիկ Աբրահամյան. Չգիտեմ՝ «Շեֆն» ով է
00:32 27/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀայտնի է՝ ով կքննի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը
19:31 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
14:34 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը խուսափում է այս գործընթացներում մասնակցություն ունենալ. Հովհաննես Խուդոյան
14:21 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը
18:30 20/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանն ընդունում է որոշումներ, որոնցով խախտվում են ՍԴ-ի սև-սպիտակի վրա գրված որոշումները. Օրբելյան

Արխիվ

[]