ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարիա Կարապետյանը՝ ԱԺ ՄԻ հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրելու մասին. կքննարկվի նաեւ Սորոսի հիմնադրամի հարցը 10/07/2019 18:59 | Քաղաքական
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վաղը՝ հոկտեմբերի 8-ին արտահերթ նիստ կգումարի։
Նիստի օրակարգում 2 հարց է՝ Կանանց հարցերով խորհրդի անդամի առաջադրման և ընտրության հարցը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:
Նիստի հիմնական զեկուցողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, որը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու առիթը վերջին շրջանում առհասարակ, քաղհասարակության նկատմամբ վերաբերմունքը եւ կոնկրետ անձանց մոտենալու, հետամտելու, նրանց նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու գործողություններն են եղել։ «Նիստի ընթացքում մենք կխոսենք առհասարակ, քաղհասարակության, իրավապաշտպանների, լրագրողների նկատմամբ հետապնդման եւ հետամտման գործողություններից»,-ասաց Մարիա Կարապետյանը։
«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյո՞ք անդրադարձ լինելու է Սորոսի հիմնադրամի դեմ «Վետո» շարժման իրականացրած բողոքի ակցիաներին, Մարիա Կարապետյանը պատասխանեց.«Մենք մանրամասների մեջ կարծում եմ չենք խորանա, բայց, եթե ինչ-որ մեկը ցանկանա դրա մասին խոսել՝ կխոսի։ Նիստը հրավիրելու առիթը առհասարակ, որոշակի պարբերականությամբ նման գործողություններն են ՝ ակցիաները կամ ակցիաների բեմականացումը, բայց ավելի մեծ կոնտեքստում պետք է դա դիտարկել, որովհետեւ խնդիրը մի դեպք չէ, խնդիրը կրկնվող է»։
Մարիա Կարապետյանն ասաց, որ Սորոսի հիմնադրամից հրապարակային հայտարարությունններ են եղել, բայց պատգամավորին ուղղված նամակ կամ գրություն չի եղել։ «Այդ հանգամանքը էական չէ, ԱԺ պատգամավորները տեսնում են, թե ինչ է կատարվում հանրության շրջանում եւ պետք է գնահատական տան տեղի ունեցող երեւույթներին առհասարակ»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ «Վետո»-ի գործողությունները գնահատում է որպես ատելության, խարանի մթնոլորտի ստեղծում։
Անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի նկատմամբ տեղի ունեցած հարձակմանը, Մարիա Կարապետյանն ասաց՝ խուլիգանություն է տեղի ունեցել, ինչը դատապարտելի է։
Նրա փոխանցմամբ՝ վաղը կայանալիք նիստի ընթացքում անդրադարձ կլինի այն քայլերին, որոնք արդեն իսկ ձեռնարկվել են, օրինակ, հանրային քննարկման է դրվել բռնության կոչերին վերաբերող նախագիծը։ Պատգամավորները կներկայացնեն իրենց պատկերացումները վերը նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ։
Հարցին, արդյո՞ք անդրադարձ կլինի «Վետո» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցածին, երբ 2019 թվականի մարտի 4-ին, գիշերը 00։30-ի սահմաններում «Ռեստարտ» նախաձեռնության անդամները իր տան շքամուտքի մոտ հարձակվեցին նրա վրա և վերջինիս պնդմամբ, փորձել առևանգել իրեն՝ Մարիա Կարապետյանն արձագանքեց. «Դրա մասին եւս ժամանակին խոսվել է։ Կարծում եմ՝ երբ բռնություն են սադրում եւ հետո դառնում դրա զոհը, այդ սադրելու կանխամտածվածությունը եւս պետք է դատապարտվի, ինչպես եւ այն գործողությունը, որը տեղի է ունենում սադրելուց հետ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ