ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ քայլից մինչեւ բռնություն, բռնությունից մինչեւ սպանություն սահմանը շատ հեղհեղուկ է. ԻԱԿ նախագահը ՝ Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման մասին 10/07/2019 15:17 | ԼՐԱՀՈՍ
«Շատ վատ եմ վերաբերվում նման ակցիաներին, հատկապես , եթե դրանք ուղղված են լրատվամիջոցների»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքին։
«Եթե այսօր իրենք փորձում են ձվերով հարվածելու միջոցով իրենց դժգոհությունը հայտնել, ապա վաղը կարող են զենք վերցնել, գնալ խմբակցություն եւ այդպես իրենց վերաբերմունքը հայտնել։ Այսինքն, միջոցներն են փոխվում, սակայն երեւույթը մնում է նույնը, ինչը իրականում շատ դատապարտելի է»,-նշեց Դոյդոյանը։
ԻԱԿ նախագահը շեշտեց, որ անկախ նրանից, հավանում ենք, թե ոչ տվյալ լրատվամիջոցը, կիսում ենք թե ոչ բովանդակությունը, ուզում կամ չենք ուզում հանդուրժել, միեւնույնն է այս կամ այն լրատվամիջոցի հանդեպ նման վերաբերմունք արտահայտելն անընդունելի է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Նախնական տվյալներով` լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությանը մասնակից են եղել Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը:
Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։ Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը։
«Այդ քայլից մինչեւ բռնություն, բռնությունից մինչեւ սպանություն սահմանը շատ հեղհեղուկ է։ Նման քայլերը ուղղակի պետք է բացառվեն, իսկ բացառվելու համար պետք է արժանի գնահատականի արժանանան, ինչը պետք է տան իրավապահ մարմինները»,-շեշտեց Շուշան Դոյդոյանը»։
«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, սակայն ձերբակալվածներ կամ մեղադրյալներ քրեական գործով չկան։
ԻԱԿ նախագահն ակնկալում է, որ իրավապահ մարմինները գործի քննությունը պատշաճ կիրականացնեն եւ պատասխանատվության կենթարկեն արարքի հեղինակներին։ «Երբ դա կլինի, այ դա հետագայում կբացառի որեւէ ԶԼՄ-ի դեմ հետագայում նման ակցիաների իրականացումը»։
«Փաստինֆո»-ի հարցին, արդյո՞ք այս միջադեպը կարող է ընկալվել որպես նախազգուշացում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք այսօր համարձակվում են քննադատել իշխանություններին՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին 1.5 տարվա ընթացքում նաեւ վարչապետն է մի քանի անգամ տարբեր հայտարարություններ արել՝ ուղղված մամուլին , Շուշան Դոյդոյանը արձագանքեց. «Ուղղակիորեն կապ չեմ տեսնում, երեւույթը ընդհանրապես, ահազանգ է բոլորի համար՝ անկախ իրենց նախասիրություններին եւ իշխանությանը կամ ընդդիմությանը հարելու հանգամանքից։ Ընդհանրապես, ես գտնում եմ, որ այսօր, ցավոք, չունենք ԶԼՄ-ների այնպիսի դաշտ, որը ներկայումս տեղի ունեցող քաղաքական գործընթացները անաչառ լուսաբանողի դերում հանդես կգա։ Ցավոք, մի մասը ընդդեմ իշխանության են , մյուս մասը՝ իշխանությանը կողմ են»։
Հարցին, արդյոք նախկին լրագրող վարչապետը չպե՞տք է երեւույթին գնահատական տա, Շուշան Դոյդոյանը պատասխանեց.«Կարծում եմ՝ տեղին կլիներ իր գնահատականը, որովհետեւ նման բարձր հեղինակություն վայելող քաղաքական գործչի կողմից նման արատավոր երեւույթին գնահատական տալը պահանջված է, բայց մյուս կողմից, արդարադատության նախարարի կողմից եղավ գնահատական եւ մերժող գրառում Ֆեյսբուքյան էջում, նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի պատգամավորներ հանդես եկան։ Գուցե դա բավարար չհնչի, բայց ես կարծում եմ, որ դրանք քաղաքական գնահատականներ են, մեզ անհրաժեշտ է իրավապահ մարմինների պատշաճ գործողությունը, գործի պատշաճ քննությունը, ուղարկումը դատարան։ Սա շատ ավելի կարեւոր է, քան այս կան այն քաղաքական գործչի պարսավող գնահատականները, այնպես որ, պետք է հետամուտ լինել, որ մեղավորները պատժվեն, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի դա նաեւ կանխարգելիչ նշանակություն ունենա»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից