ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ 10/07/2019 18:24 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ էր: «Infosys» ընկերությունն զբաղվում է էլեկտրոնային առևտրի և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակմամբ և խորհրդատվության տրամադրմամբ:
Կառավարության ղեկավարը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանում և կարևորել ՏՏ ոլորտի նման հեղինակավոր կազմակերպության ղեկավարի մասնակցությունը Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսին, ինչը երկկողմանի լավ հնարավորություն է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:
«Infosys» կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրտին շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերի համար և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է ՏՏ ոլորտի՝ միջազգային նշանակության կարևորագույն միջոցառումը և քննարկել տեխնոլոգիական բնագավառի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Վարչապետը խոսել է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը տրվող կարևորության մասին և ընդգծել՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն և հետևողական քաղաքականություն է իրականացնում Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու, մասնավորապես, կրթական ենթակառուցվածքները զարգացնելու և տաղանդավոր մարդկանց համար համապատասխան էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ: «Մենք կրթությունը համարում ենք մեր երկրի զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը և ներկայում առաջ ենք շարժվում կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Մեր ՏՏ ոլորտը կայուն զարգանում է՝ տարեկան 20-25 տոկոսանոց աճ գրանցելով և մեծացնելով մեր երկրի գրավչությունը: Նաև հարկային լայն արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում և ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:
Վարչապետը ողջունել է «Mubadala Investment» ընկերության պատվիրակության մասնակցությունը նման կարևոր միջոցառմանը, ինչը գործընկերության հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Կառավարության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունների մասին, նշել, որ լուրջ քայլեր են իրականացվել համակարգային կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ, ինչը մեծ կարևորություն ունի ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու առումով: «Մեր ռազմավարությունն է՝ Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, որտեղ հսկայական ներուժ կա: ՏՏ ոլորտը մեր երկրում դինամիկ զարգանում է, մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը ևս հետաքրքիր է մեզ համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հոմեյդ Ալ Շիմմարին շնորհավորել է ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի համար: Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, նշել, որ «Mubadala Investment»-ը աշխարհի ավելի քան 50 երկրներում տարբեր ոլորտներում կայուն և եկամտաբեր ներդրումներ է կատարում՝ նպատակ ունենալով նպաստել ինտեգրված և դիվերսիֆիկացված միջազգային տնտեսության զարգացմանը: «Մենք լավ տպավորություն ունենք Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտից և հետաքրքրված ենք համագործակցությամբ, մասնավորապես, վենչուրային ֆոնդերի ձևավորման ոլորտում», - ասել է «Mubadala Investment» ընկերության ներկայացուցիչը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում գործընկերության հնարավորությունների մասին:
Վարչապետի հաջորդ հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ հայազգի Քեթրին Սարաֆյանի հետ էր: «Pixar Animation Studios»-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղակայված ամերիկյան կինոստուդիա է, որը գործունեություն է ծավալում համակարգչային անիմացիայի ոլորտում:
Ողջունելով Քեթրին Սարաֆյանի մասնակցությունը WCIT 2019-ին՝ վարչապետը նշել է, որ միջազգային նշանակության այս համաժողովն անցկացվում է Հայաստանի համար կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ արմատական քաղաքական փոփոխություններից հետո երկիրը թևակոխել է տնտեսական և տեխնոլոգիական փոփոխությունների շրջան: «Մեր նպատակը տեխնոլոգիական ոլորտը տնտեսության շարժիչ ուժ դարձնելն է, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը մեզ համար օգտակար կլինի: Հուսով եմ՝ Դուք կգտնեք մեր երկրում ՏՏ ոլորտում որոշակի գործունեություն ծավալելու համար հետաքրքիր հարթակներ: Ուրախ կլինենք տեսնել Ձեզ Հայաստանում ոչ միայն որպես «Pixar Animation Studios» ընկերության ներկայացուցիչ, այլև որպես մեր հայրենակից, ում ձեռքբերումներով մենք հպարտանում ենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ներկայացրել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման տեմպերը, տեխնոլոգիական ձեռնարկությունների համար ստեղծված հարկային արտոնությունները՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է այդ գործընթացը:
«Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը նշել է, որ ուրախ է արդեն 5-րդ անգամ գտնվել Հայաստանում, որտեղ վերջին անգամ եղել է 2011-ին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ՏՏ գործիքները և ձեռնարկությունները տպավորիչ զարգացում են արձանագրել, ինչը խոսում է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի մասին: «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահը տեղեկացրել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել «Pixar Animation Studios» և PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի միջև, մասնավորապես, անիմացիայով զբաղվող մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղությամբ, և «Pixar Animation Studios»-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել այդ գործակցությունը: Քեթրին Սարաֆյանը նաև ոգևորիչ է համարել վարչապետի՝ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման ելույթը և մաղթել հաջողություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ: «VWmare» ընկերությունը գործունեություն է ծավալում ծրագրային ապահովման ոլորտում, որը ներառում է հաշվարկային, ամպային, ցանցային տեխնոլոգիաները, անվտանգությունը և թվային ոլորտը: 2010 թվականից Հայաստանում գործում է նաև «VWmare» ընկերության գրասենյակը:
«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում՝ այս կարևոր համաժողովին: Շատ ուրախ եմ, որ ի դեմս «VWmare» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ հուսալի գործընկերներ ունեք, և մենք հպարտ ենք մեր հայրենակիցների համար, որոնք նման արդյունավետ համագործակցություն են ձևավորել Հայաստանի և Ձեր ընկերության միջև: Ակնկալում ենք Ձեր ընկերության հետագա հաջողությունները մեր երկրում: Մեր կառավարությունը ներդնում է առավելագույն ջանքերը՝ տեխնոլոգիական բնավագառը մեր երկրում առաջ մղելու համար: Կարևորագույն քայլերից է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների համար եկամտային հարկի կրճատումը, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թ. հունվարի 1-ից»,- ողջունելով հյուրին՝ նշել է հանրապետության վարչապետը: Կառավարության ղեկավարն անդրադարձել նաև մեր երկրում ՏՏ բնագավառի զարգացման տեմպերին, ներկայացրել ընթացիկ ցուցանիշները, գործադիրի կողմից ձեռնարկվող քայլերին:
«VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին նշել է, որ ուրախ է այցելել մեր երկիր և մասնակցել ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսին: Անդրադառնալով ընկերության հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ «VWmare» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ 2010 թվականին, երբ «VWmare»-ը նոր է սկսել գործունեությունը Հայաստանում, ունեցել է 16 աշխատակից, իսկ այսօր աշխատակիցների թիվը հասնում է 200-ի: Սա, Ռաջիվ Ռամասվամիի խոսքով, վկայում է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի մեծ ներուժի, տաղանդավոր մասնագետների և այս ճյուղի դինամիկ զարգացման մասին: «Մենք շատ ուրախ ենք ներդրումներ կատարել մարդկային տաղանդների ոլորտում, ինչը Հայաստանում առկա է: Միայն մեկ խնդրանք ունենք Ձեզ՝ ավելացրեք տաղանդների թիվը, ներդրում կատարեք տեխնոլոգիական կրթության ոլորտում», - ասել է «VWmare» ընկերության գործադիր տնօրենը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը, բարեփոխումների իրականացումը Հայաստանի կառավարության գերակայություններից են, և ներկայում Հայաստանն առաջ է շարժվում տաղանդավոր մարդկանց համար կրթական և մասնագիտական որակյալ էկոհամակարգ ձևավորելու ճանապարհով:
Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին և ծառայություններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից