ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին 10/07/2019 18:39 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար Զունաիդ Ահմեդ Պալակին, Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետեին, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկին, Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար Չոու Կո Յեուին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգելի հյուրեր,
ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի կառավարությունում:
Մեր երկրի համար WCIT-ի նման կարևոր առիթը լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկրների միջև համագործակցության հեռանկարները: Ինչպես ես նշեցի իմ բացման խոսքում, տեխնոլոգիական ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները մեր գերակայությունների շարքում են, և ես հուսով եմ, որ այս շատ կարևոր միջոցառմանը կհաջորդի այս սեկտորի զարգացման ևս մի ալիք:
Մեր երկրի համար կարևոր է գործել ՏՏ ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում. գաղտնիք չէ, որ բարձր տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում արդի միջազգային հարաբերություններում՝ առնչվելով անվտանգությանը, դիվանագիտությանը, մարդկանց միջև շփումներին: Ամբողջ աշխարհում ՏՏ-ն ամենադինամիկ զարգացող ուղղություններից է, և այստեղ ևս մեկ կարևոր նյուանս կա՝ հնարավոր չէ զարգացնել տեխնոլոգիական ոլորտն առանց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության, այսինքն՝ այսօր հնարավոր չէ ունենալ զարգացած տեխնոլոգիաներ առանձին վերցրած մեկ երկրում, և մենք պետք է ստեղծենք միջազգային համագործակցության դաշտ։ Ուրախ եմ, որ դուք մասնակցում եք այս համաժողովին՝ իրականացնելով տարբեր երկրների, կառավարությունների, ընկերությունների հետ բազմակողմ գործակցության պլատֆորմ ստեղծելուն միտված ձեր առաքելությունը։ Եվ ես հուսով եմ, որ համաժողովը այնքան լավ է կազմակերպված, որ այն թույլ կտա ձեզ հասնել ձեր առջև դրված նպատակներին։
Եվս մեկ անգամ ուրախ եմ ողջունել ձեզ մեր երկրում: Հուսով եմ, որ դուք կվայելեք մեր հյուրընկալ երկրի և ժողովրդի ջերմությունը։ Հայերն ավանդաբար շատ լավ են վերաբերվում հյուրերին և աշխատում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրերը կարողանան լիարժեք վայելել իրենց կեցությունը մեր երկրում։ Հուսով եմ, որ դուք ձեզ շատ լավ կզգաք մեր երկրում, և մեր թիմը լավագույնս կատարել է իր առջև դրված խնդիրը։ Շնորհակալություն ուշադրության համար։
Ես պատրաստ եմ քննարկել ձեզ հետ օրակարգային հարցեր, ինչպես նաև պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Անշուշտ, բազմաթիվ երկրների հետ մենք ունենք սերտ կապեր այս ոլորտում, և ես կցանկանայի օգտագործել պատեհությունը՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այդպիսի երկրների հետ, ինչպես նաև նախաձեռնելու գործարար կապեր այն երկրների հետ, որոնց հետ դեռևս չունենք ակտիվ շփումներ։ Կրկին շնորհակալ եմ։ Մեզ համար մեծ պատիվ և հաճույք է ձեզ այստեղ հյուրընկալելը»:
WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի հաջող, տպավորիչ բացման և այն պատշաճ մակարդակով կազմակերպելու կապակցությամբ: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան այցելելու և Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու կապակցությամբ, ինչը շատ լավ առիթ է և հնարավորություն՝ ինչպես համաժողովի մասնակից երկրների, ոլորտի առաջադեմ ընկերությունների, այնպես էլ Հայաստանի հետ փոխշահավետ երկկողմ գործակցության հեռանկարները քննարկելու համար:
Վարչապետը և WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգի, ինչպես նաև թե՛ տեխնոլոգիական, թե՛ այլ ուղղություններով գործընկերային կապերը զարգացնելու հնարավորությունների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից