ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին 10/07/2019 13:45 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ։ Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենք դեմ չեն, եւ եթե դատարանը չի արգելի, ապա իրենց միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, կարող են ներկայացնել վերը նշված միջնորդությունից հետո։ Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը արգելեց պաշպան Էրիկ Ալեքսանյանին հայտարարությամբ հանդես գալ, ով էլ առարկեց վերջինիս գործողությունների դեմ։ Այսպիսով, Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին։
Հայկ Ալումյանը նշեց, որ սույն դատարանը ձեւավորվել է կամայականորեն․ «Առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ձեր մասնակցությունը սույն դատական գործին։ Առաջինն այն է, որ Դուք սույն գործը քննելու համար չեք կարող համարվել պատշաճ դատարան, երկրորդն այն է, որ Դուք ունեք կանխակալ բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի ընդունման վերաբեյալ դրվագին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ քննիչի որոշման մեջ նախագահի հրամանագիրը՝ արտակարգ ռեժիմ սահմանելու մասին, որակված է որպես ապօրինի․ «Մեղադրանքի ձեւակերպումից երեւում է, որ նախագահի հրամանագրի ապօրինի լինելու պնդումը կենտրոնական նշանակություն ունի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ։ Սույն գործի քննության շրջանակում Դուք պետք է ի թիվս այլի, գնահատական տայիք այն հարցին, թե արդյոք նախագահի հրամանագիրը հակասել է Սահմանադրությանը թե ոչ, սակայն այդ հարցի քննությունը դուրս է սույն դատարանի լիազորություններից»։
Ըստ Ալումյանի՝ այդ հարցը վերապահված է Սահմանադրական դատարանին եւ Ազգային ժողովին․ «Ի տարբերություն նախագահի այլ հրամանագրերի, արտակարգ դրության վերաբերյալ հրամանագրերի օրինականության հարցը լիազորված է մեկ մարմնի՝ ՍԴ-ին եւ Ազգային ժողովին։ Հրամանագիրը սահմանված կարգով քննվել է ԱԺ-ի կողմից եւ թողնվել է ուժի մեջ, սակայն այս հարցը եւս ուշադրության չի անդրադառնում։ Որեւէ այլ մարմին Սահմանադրությամբ եւ օրենքներով օժտված չէ նման լիազորությամբ։ Սա առնչվւոմ է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին»։
Ալումյանը հիշեցրեց, որ մեկ անգամ չէ, որ իրենք կասկածի տակ են դրել սույն գործով դատավորի ընտրության հարցը․ «Այս գործը ունի հասարակական աննախադեպ հնչեղություն, ուստի գործով դատավորի ընտրության թափանցիկության հարցը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն մասնակիցների, այլեւ հանրության համար։ Օրենքով արգելված չէ պաշտպանի ներկայությունը գործի բաշխման գործընթացին, ինչպես նաեւ առհասարակ սահմանված չէ, որ դա տեղի է ունենում գաղտնի պայմաններում։ Կանխատեսելով, որ սույն քրեական գործը Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո պետք է փոխանցվի այլ դատավորի, գրավոր դիմել էի Դեպարտամենտին դեռեւս հուլիսի 31-ին՝ ներկա գտնվելու քրեական գործի համակարգչային բաշխման գործըթացին, խնդրել էի նաեւ այդ գործընթացը դարձնել թափանցիկ՝ հնարավորություն տալով զլմ-ներին լուսաբանել այն։ Չնայած իմ գրավոր միջնորդությանը՝ գործի վերաբաշխման գործընթացը անցել է փակ, ոչ թափանցիկ։ Օրենքի խախտմամբ սույն գործի փոխանցումը Ձեզ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է վկայել այն մասին, որ գործընթացն իրականացվել է այնպիսի եղանակով, որ այն մակագրվի նախապես որոշված դատավորի, այսինքն՝ Ձեզ»,- նշեց Ալումյանը։
Ելույթ ունեցավ նաեւ պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հարց ուղղելով դատավորին․ «Ըստ Դեպարտամենտի կայքում նշածի՝ հուլիս-օգոստոս ամիսներին Դուք գնտվել եք արձակուրդում, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո բավական ժամանակ է անցել, մինչ գործը մակագրվել է Ձեզ»։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ արդյոք դատավորն այդ օրերին իսկապես եղել է արձակուրդում, սակայն դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպանը իրավունք չունի դատարանին հարցեր ուղղելու, ինչին ի պատասխան Խուդոյանն ասաց․ «Պատճառաբանություն էր բերվում, թե գործը Առաջին ատյանի դատարանում չէ։ Իսկ ավելի ուշ նույն պայմաններում այն վերադարձվեց Առաջին ատյանի դատարան։ Նշված ժամկետում եթե կատարված լիներ, Դուք արձակուրդում գտնվելիս կլինեիք, ուստի գործը Ձեզ մակագրվել չէր կարող»։
Խուդոյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների կողմից ակնհայտ հովանավորչական վերաբերմունք է դրսեւորվել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ․ «Սա նշանակում է, որ վերջինս կաշկանդված է՝ կայացնելու իշխանությանը հաճո որոշոմներ, իսկ սույն կասկածը փարատելու միակ տարբերակը ինքնաբացարկն է»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով․ «Այս գործով արդեն կա օրինական դատավոր, որը ապօրինի հեռացվել է դատական քննությունից․ խոսքը դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է»։
Պաշտպանական կողմն ամբողջովին միացավ ներկայացված միջնորդությանը՝ նշելով, որ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություններ իրենք եւս ունեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից