ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միհրան Պողոսյանը՝ ինքնաբացարկ հայտնելու համար դատավորին փոխհատուցում տալու մասին 10/07/2019 15:52 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Մտածում էի՝ ինքնաբացարկ հայտնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկել, քանի որ առկա իրողությունների շրջանակներում, ՀՀ-ում նորմալ է գնահատվում, երբ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են նշանակում, հիմքը՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին օրենքն է։ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հայտնելով, որ միանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ դատական նիստում դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։
Յուրի Խաչատուրովի փաստաբանի խոսքով՝ դատարանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի իր պաշտպանյալի՝ Յուրի Խաչատուրովի, նկատմամբ և այս գործով պատշաճ դատարան չէ։ Միհրան Պողոսյանի մատնանշած ինքնաբացարկի հիմքը վերաբերում է Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի կիրառման հարցն անգամ քննարկման առարկա չդարձնելուն։ Փաստաբանի խոսքով՝ Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի հարցը քննարկվել է մեկ անգամ։
«2018թ. հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կիրառելի է կալանքը և թույլատրելի է դրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը։ Տվյալ որոշման մեջ դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը ոչ թե հաստատում են մեղադրյալին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածի առկայությունը, այլ դատարանը փաստում է, որ ներկայացվել են հիմնավոր տեղեկություններ ու փաստեր, որոնք բավարար հիմք են տալիս եզրակացնելու, որ առկա է մեղադրյալ Յուրի Խաչատուրովի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմի այլ հատկանիշներ պարունակող արարքի կատարմանը»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ սա երբևէ դատական քննության առարկա չի դարձել։ Փաստաբանի խոսքով՝ դատարանն արձանագրել էր, որ մինչ դատական վարույթի ընթացքում Խաչատուրովի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի տեսակը՝գրավը, հիմնավոր է և նշված խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները շարունակում են առկա լինել, մինչդեռ՝ դատարանը չի բացահայտել խափանման միջոց կիրառելու պայմանները։
Յուրի Խաչատուրովի փաստաբանը նշեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ է տվել Յուրի Խաչատուրովի իրավունքների խախտում՝ անփոփոխ թողնելով նրա խափանման միջոցը՝ հավելելով, որ դատարանը նաև խախտել է ՍԴ 2018թ հունիսի 26-ի որոշումը։ Ի պատասխան Միհրան Պողոսյանի՝ դրամական փոխհատուցում առաջարկելու մասին հայտարարությանը, դատավոր Աննա Դանիբեկյանը կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ ներկայացնելով ինքնաբացարկի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ դատարանը ձեւավորվել է կամայականորեն․ «Առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ձեր մասնակցությունը սույն դատական գործին։ Առաջինն այն է, որ Դուք սույն գործը քննելու համար չեք կարող համարվել պատշաճ դատարան, երկրորդն այն է, որ Դուք ունեք կանխակալ բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- խոսքն ուղղելով դատավորին ասել է Հայկ Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ